00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Ղասաբօղլյանն իր, նոր մարզչի և հայկական ֆուտբոլի մասին

© Sputnik / Asatur YesayantsСамвел Гасабоглян
Самвел Гасабоглян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն նախօրեին որոշում է կայացրել «Արարատ» թիմի ղեկավար Վարուժան Սուքիասյանին նշանակել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայկական ֆուտբոլի ներկա իրավիճակի մասին իր պրոֆեսիոնալ դիտարկումները Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողներին ներկայացրեց նախկին «Արարատի» հայտնի ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանը։

Հանդիպումը տեղի ունեցավ ֆուտբոլիստի 60-ամյա հոբելյանին ընդառաջ` Ֆուտբոլի համաշխարհային օրվա շրջանակում։

Լրագրողներին առաջին հերթին հետաքրքրում էր, թե ինչպես է նա վերաբերվում Վարուժան Սուքիասյանին հավաքականի նոր մարզիչ նշանակելու փաստին, հատկապես, որ Ղասաբօղլյանը նրան վաղուց է ճանաչում։

«Շատ ճիշտ ընտրություն է։ Ես միշտ կարծել եմ, որ հավաքականում պետք է աշխատեն տեղացի մասնագետները։ Կարծում եմ, որ հավաքականը կկարողանա լավ պատրաստվել և ելույթ ունենալ սպասվելիք խաղերին», – ասաց Ղասաբօղլյանը։

Նրա խոսքով`հաշվի առնելով հայկական թիմերում նրա աշխատանքը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը ճիշտ ընտրություն է կատարել։

«Նա այն մարդն է, այն մարզիչը, ով կանի ամեն բան և կկարողանա թիմը մի քանի քայլ առաջ տանել», – նշեց ֆուտբոլիստը։

Դասաևի պարտությունը

1982 թվականին Ղասաբօղլյանը գոլ է խփել «Սպարտակին», իսկ ավելի ճիշտ`երկու րոպեի ընթացքում միանգամից երկու գոլ է ուղարկել հանրաճանաչ դարպասապահ Ռենատ Դասաևի պաշտպանած դարպաս։

«Իմ բախտը մասամբ բերեց, քանի որ անձրևոտ եղանակ էր։ Կարելի է ասել, որ իմ վաստակն այստեղ 50% էր, մի այդքան էլ հաջողությունն էր», – կատակեց Ղասաբօղլյանը` նշելով, որ «Սպարտակը» ԽՍՀՄ ժամանակաշրջանի ուժեղագույն թիմերից էր, հենց այդ պատճառով էլ խաղը հիշվել է։

Նա պատմեց, որ մի անգամ Դասաևին, ով ասել էր, որ դեռ որևէ ֆուտբոլիստ մեկ խաղի ընթացքում երկու գոլ չի ուղարկել իր դարպասը, «դաժան» իրականությունը հիշեցրել է Ղասաբօղլյանի որդին` լեգենդար դարպասապահին դնելով անհարմար դրության մեջ։ Ընդ որում, ինչպես խոստովանում է հայ ֆուտբոլիստը, ինքն ավելի լավ է հիշում 1973 թվականը, երբ «Արարատի» կազմում գնդակ ուղարկեց Ղազախստանի «Կայրաթին» դարպասը։

Ղասաբօղլյանը անդրադարձավ նաև հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակին։ Նա նշեց, որ ֆուտբոլն ամեն տարի փոխվում է, սակայն շատ քիչ։

«Ֆուտբոլի կանոնները չեն փոխվել, սակայն ֆիզիկական բաղադրիչը ավելի բարձր մակարդակի վրա է, քան նախկինում։ Այսօր բոլոր նրանք, ովքեր թիմի կորիզն են, խաղում են արտասահմանում։ Սակայն երկու–երեք ֆուտբոլիստ չի կարող տանել խաղը, ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է։ Թիմը պետք է կոլեկտիվ լինի և մշտապես խաղա համախմբված։  Իսկ մեր թիմը հավաքվում է խաղերից մի քանի օր առաջ», – ասաց Ղասաբօղլյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանում ֆուտբոլի նկատմամբ պետական մոտեցում չկա, թիմը գոյատևում է սեփական մեկենասների շնորհիվ։ Մինչդեռ Ղասաբօղլյանի կարծիքով` յուրաքանչյուր շրջան կամ քաղաք պետք է ունենա սեփական թիմը։

Մեր մեջ ասած

Ղասաբօղլյանը բացեց «Հրազդան» մարզադաշտի գաղտնիքը։

«Մարզադաշտի աշխատակիցները գիտեին «իրենց գործը». նրանք բացում էին դաշտի կողմի մեծ դարպասները (6-4 մետրանոց դարպասներ կային երկու կողմից էլ), քամի էր լինում և գնդակը քշում էր դեպի մրցակցի կողմը։ Լինում էին դեպքեր, երբ մենք օգտվում էինք դրանից», – ժպիտով նշեց ֆուտբոլիստը։

Ընդ որում, նա նշեց, որ նման հնարքների դիմում էին ոչ միայն նրանք։

Տաշքենդում, օրինակ, երեկոյան լուսավորություն չկար, և ստիպված էին լինում խաղալ ցերեկը կիզիչ արևի տակ։

«Հյուրանոցում մեզ միրգ էին տալիս, որոնցից հետո շոգին ծարավում էինք և դժվար էինք խաղում», –խոստովանեց Ղասաբօղլյանը։

Լրահոս
0