00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տիկինով» շնիկը

© Sputnik / Асатур ЕсаянцАстхик Арутюнян и собачка по прозвищу "Чхджик" (летучая мышь)
Астхик Арутюнян и собачка по прозвищу Чхджик (летучая мышь) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում չկա կենդանիների իրավունքները կարգավորող օրենսդրություն, այդ պատճառով նրանց պաշտպանությամբ և խնամքով զբաղվում են բացառապես կամավորական կազմակերպությունները

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Բացվում են վերելակի դռներն, ու դեպի մեզ է վազում շնիկը։ Չղջիկ անունով շնիկը, առանց ժամանակ կորցնելու, զննեց ամբողջ գրասենյակը, հետո զբաղեցրեց մամուլի կենտրոնում դրված աթոռը` ասես հարմարվելով ասուլիս տվողի դերին։ 

Չղջիկը կենդանիների պաշտպանությամբ զբաղվող Pawsitive հասարակական խմբի հիմնադիր Աստղիկ Հարությունյանի շնիկն է։


Իր պաշտպանի կրծքին ամուր սեղմված քոթոթի բարի աչքերը միշտ չէ, որ այսքան ուրախ են եղել։ «Երկու ամիս առաջ Չղջիկն ավտոմեքենայի տակ էր ընկել և վնասել հետևի թաթը։ Ենթադրում ենք, որ նա պատահաբար է փողոցում հայտնվել, սակայն երկարատև փնտրտուքներից հետո այդպես էլ հնարավոր չեղավ գտնել նրա տիրոջը», – ասում է Աստղիկը` ավելացնելով, որ կենդանու անունը կապված է նրա բնավորության և խառնվածքի հետ։


Մինչ շնիկը մեկը մյուսի հետևից գերում էր Sputnik–ի աշխատակիցների սրտերը, Աստղիկը պատմեց Pawsitive Armenia–ի գործունեության մասին։

© Sputnik / Асатур ЕсаянцՉղջիկ անունով շնիկը
Собачка по прозвищу Чхджик (летучая мышь) - Sputnik Արմենիա
Չղջիկ անունով շնիկը


Նոր նախագծերից է «Կերակրենք անտուն կենդանիներին Փոուզիթիվի հետ» վերնագրով ֆլեշ մոբը։


«Ամեն մարդ իրեն հարմար պահի կարող է կերակրել անտուն կենդանիներին այս ցուրտ օրերին և ուղարկել մեզ այդ լուսանկարը։ Այդպիսով մենք ցանկանում ենք մարդկանց մոտ սերմանել եթե ոչ սեր կենդանիների նկատմամբ, ապա գոնե կարեկցանք ու հարգանք», – ասաց Աստղիկը։


Այս ֆլոշմոբը ժամանակային սահմանափակումներ չունի, անսահմանափակ է նաև անտուն կենդանիների թիվը։

Pawsitive Armenia-ն ստեղծվել է այս տարվա մայիսին` նպատակ ունենալով աջակցել վտանգի մեջ հայտնված անտուն կենդանիներին։ Օթևանում պահվում է 100 անտուն կենդանի։ Յուրաքանչուրն իր պատմությունն ունի` մեկին դուրս են արել, մյուսն  անտուն է ծնվել, մեկ ուրիշին էլ մահից են փրկել։

Այն հարցին, թե ինչպես առաջացավ նման կազմակերպություն հիմնելու գաղափարը, Աստղիկը պատասխանեց, որ անհնար է անտարբեր մնալ, երբ շուրջբոլորը նման վերաբերմունք է կենդանիների հանդեպ։

© Sputnik / Асатур ЕсаянцՉղջիկ անունով շնիկը
Собачка по прозвищу Чхджик (летучая мышь) - Sputnik Արմենիա
Չղջիկ անունով շնիկը


Ամեն օր Հայաստանում սատկում ու բռնության են ենթարկվում բազմաթիվ անտուն կենդանիներ։ Երկրում մինչ օրս բացակայում է կենդանիների իրավունքները կարգավորող օրենսդրությունը։ Որևէ իրազեկման գործունեություն չի իրականացվում կենդանիներին առնչվող խնդիրների վերաբերյալ։

Այդ կապակցությամբ 2015 թվականի հունիսի 1-ից մինչև 2016 թվականի հունվարի 6-ը Հայաստանում «Օգնեք փրկել կենդանիներին» (Help to Save Animals in Armenia!) խորագրով ստորագրահավաք է իրականացվում, որով կոչ է արվում Հայաստանի կառավարությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կենդանիների հանդեպ մարդկանց վերաբերմունքը փոխելու համար։

Բացի այդ, մինչև դեկտեմբերի 25-ը կամփոփվեն «Սելֆիմանիա»` սելֆի կենդանիների հետ, մրցույթի արդյունքները։

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով` «լավագույն սելֆի», «ամենաուրախը» և «ամենադրականը»։

Լրահոս
0