00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը նոր բարձունքներ կնվաճի

© СкриншотСтометровый армянский триколор взвился на вершине горы Арарат
Стометровый армянский триколор взвился на вершине горы Арарат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2015 թվականի առաջին վեց ամիսներն աննախադեպ էին հայկական լեռնագնացության պատմության համար

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik, Անի Լիպարիտյան. Լեռներն իմաստուն են ու վեհապանծ, նրանք ի զորու են մարդուն յուրահատուկ ուժ ու էներգիա հաղորդել։ Բարձունքներ հաղթահարելու սիրահարներին լավ ծանոթ են Վլադիմիր Վիսոցկու երգի տողերը. «լեռներից ավելի լավը կարող են լինել միայն լեռները, որոնք դեռ ոչ ոք  չի նվաճել…»։

Լեռների միջազգային օրվա կապակցությամբ Sputnik Արմենիա պորտալը զրուցեց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի անդամների հետ։


«2015 թվականի առաջին կիսամյակն աննախադեպ էր հայկական լեռնագնացության պատմության համար։ Հայաստանում լեռնագնացությունը ԽՍՀՄ փլուզումից հետո բախվել էր որոշ բարդությունների։ Միայն այս տարվա ընթացքում  վերելքներն  ավելացել են 120%–ով։ 2015 թվականի ընթացքում արդեն իրականացվել է 20 վերելք, որոնց մասնակցել է շուրջ 150 մարդ», – ասաց Ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը։


Ապագայի ծրագրերի մասին խոսելիս Դանիելյանը նշեց, որ 2016 թվականին Ֆեդերացիան հետաքրքիր վերելքի պետք է նախապատրաստվի։

«Մենք պատրաստվում ենք նվաճել Պամիրի լեռնաշղթայի 7 հազար մետր բարձրություն ունեցող գագաթներից մեկը», – հայտնեց նա։

Բոլոր գործընկերներին և լեռների սիրահարներին շնորհավորելով բարձունքի տոնի կապակցությամբ` Դանիելյանն ասաց. «Այս տարի մենք շատ ու հաճախ բարձրացել ենք տարբեր բարձունքներ։ Շատերին թվում է, որ դա շատ հեշտ է, սակայն` ոչ։ Դա քրտնաջան աշխատանք է։ Ուզում եմ նշել, որ երիտասարդները, իմանալով մեր ալպինիստների նվաճումների մասին, նույնպես սկսեցին սարեր բարձրանալ»։

Սակայն հենց այնպես սար չես կարող բարձրանալ, դրա համար պատրաստվել է պետք։


«Այս կապակցությամբ կցանկանայի սկսնակներին խորհուրդ տալ նախօրոք նախապատրաստվել, սովորել և միայն դրանից հետո սկսել մտածել լեռները նվաճելու մասին», – ավելացրեց պորտալի զրուցակիցը։


Հայկական ալպինիզմի պատմությունը սկիզբ է առնում անցյալ դարի 30-ականների սկզբից։

1935 թվականին Վահրամ Դարյանի ղեկավարությամբ Հայաստանի ամենաբարձր` Արագածի Հյուսիսային գագաթ (ծովի մակերևույթից 4095 մ) բարձրացավ  միաժամանակ 1000 մարդ։ 50-ականների կեսերին լեռնագնացության խմբակներում կար 1500 մարդ։

50-60-ականներին հայկական լեռնագնացությունն ըստ արժանվույն ներկայացնում էին Խորհրդային միության սպորտի վարպետներ Վանո Գալուստովը, Սերգեյ Հարությունյանը, Ալբերտ Հակոբյանը, Աղվան Չատինյանը։ Նախկին ԽՍՀՄ–ում հայտնի հայ ալպինիստ ու ժայռամագլցող Աղվան Չատինյանն այսօր 90 տարեկան է, սակայն անկախ տարիքից, նա շարունակում է ակտիվ կենսակերպ վարել։ 1959 թվականին Չատինյանը Կիրիլ Բարովի խմբի կազմում եղել է առաջիններից, ով անցել է «Ուշբայի խաչ» հայտնի երթուղով։ Այդ երթուղին նույնիսկ հիմա բավականին բարդ երթուղի է համարվում։

Աշխարհի ամենաբարձր գագաթը` Էվերեստը նվաճել են երեք հայեր` առաջինը Լև Սարկիսովն էր։ Նա, ի դեպ, Գինեսների ռեկորդների գրքում է հայտնվել` որպես այն ժամանակ տարիքով ամենամեծ ալպինիստ։ Էվերեստի գագաթին եղել են նաև Կարո Հովասափյանն ու Իգոր Խալաթյանը։

Լրահոս
0