ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մասնակել է «Պատերազմ և խաղաղություն։ Կարդում ենք վեպը» նախագծին և ուղիղ եթերում մի հատված ընթերցել վեպից:
«Պատերազմ և խաղաղություն։ Կարդում ենք վեպը» նախագիծը մեկնարկել էր դեկտեմբերի 8-ին և ավարտվում է այսօր։ 60 ժամվա ընթացքում «Ռոսիա Կ», «Ռոսիա 1» հեռուստաալիքների, «Մայակ» ռադիոկայանի եթերում, ինչպես նաև համացանցում կարելի է լսել ու տեսնել Լև Տոլստոյի հայտնի վեպի ընթերցման ուղիղ հեռարձակումը։
Ակցիայի հեղինակները մտադիր են ընդգծել, որ մեծ գրականությունը միավորում է բոլոր մարդկանց։