ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի- Sputnik. Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը հայտարարել է, որ 2016թ.-ին կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ինքն է ներկայացնելու Ռուսաստանը։
«Ուրախ եմ, որ ներկայացնելու եմ Ռուսաստանը «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում, որը տեղի է ունենալու մայիսին Շվեդիայում»,- գրել է նա Instagram-ի իր էջում։
Սերգեյ Լազարևը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Ռուսաստանն այդ մրցույթում ներկայացնելը։
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցույթում կներկայացնի Իվետա Մուկուչյանը։