00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կապույտ» մզկիթ. քրիստոնյա երկրի մահմեդական վկան

© Sputnik / Asatur YesayantsПерсидская мечеть в Ереване
Персидская мечеть в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Կապույտ» մզկիթը Երևանի պատմության լուռ վկան է: Քչերը գիտեն, սակայն, որ 18-րդ դարի գույնզգույն այս կառույցն «ապրում է» հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի-Sputnik. Գոհար Սարգսյան. Խորհրդային տարիներին, երբ Հայաստանում ավերվում էին բոլոր պարսկական կառույցները, Չարենցը Հայաստանի մուսուլմանների աղոթատեղին փրկելու համար առաջարկեց «Կապույտ» մզկիթը վերածել թանգարանի: Այդ տարիներին «Կապույտ մզկիթը» գործեց որպես Երևանի պատմության ու բնագիտական թանգարան:

© Sputnik / Асатур Есаянц«Կապույտ» մզկիթը
Персидская мечеть в Ереване - Sputnik Արմենիա
«Կապույտ» մզկիթը

«Դպրոցից փախչում էինք կամ մի կերպ սպասում դասերի ավարտին, որ գնայինք Մզկիթի բակ, որը մեր ամենասիրելի վայրն էր: Այնտեղ խաղում էինք, վազում, մտնում բակի լողավազան: Ի դեպ, մզկիթի աշտարակը գրեթե միշտ փակ էր, ու մենք մանկական վառ երևակայությամբ ու միամտությամբ կարծում էինք, որ այնտեղ գաղտնի բաներ են կատարվում, որը պիտի հայտնաբերեինք»,-պատմում է մզկիթի բակում մանկության անթիվ օրեր անցկացրած Արամը, հետո ավելացնում.

Հետո մտնում էինք Երևանի պատմության թանգարան: Ամեն անգամ սիրտս արագ բաբախում էր, երբ տեսնում էի Երևանի բերդի գրավման պանորաման: Այդ նկարն իմ հիշողության մեջ դաջվել է դետալ առ դետալ`ամրոցի պատեր, քանդված աշտարակ, Հրազդան գետի կտրուկ զառիթափ: Մեր տունը Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ էր. կանգնում էի այնտեղ ու փորձում գտնել այն դիրքը, որտեղից պատկերն էր արված: Իսկ վերջերս այցելեցի թանգարանի նոր հասցե ու պարզեցի, որ այդ նկարն այլևս չկա: Թե ինչու, հարցս այդպես էլ անպատասխան մնաց:

© Sputnik / Асатур Есаянц«Կապույտ» մզկիթը
Персидская мечеть в Ереване - Sputnik Արմենիա
«Կապույտ» մզկիթը

«Կապույտ» մզկիթը երկու կրոնների` քրիստոնեության ու իսլամի համերաշխության խաչմերուկն է: Կրոնական հողի վրա աշխարհում ընթացող բախումների ֆոնին Հայաստանում կրոնների իրական բարեկամություն ենք տեսնում:

Լուսինե տատիկի տունը մզկիթից բաժանվում է ընդամենը մի ցանկապատով: Նա հիշում է` ժամանակին ծիսակատարությունների ընթացքում մզկիթի բակում մեծ կաթսաներով կերակուր էին պատրաստում, և մուսուլմանները բաժանում էին շրջապատող հարևաններին:

© Sputnik / Асатур Есаянц«Կապույտ» մզկիթը
Персидская мечеть в Ереване - Sputnik Արմենիա
«Կապույտ» մզկիթը

«Անկախ նրանից, որ կրոնական հավատալիքները տարբեր են, բայց մենք միշտ էլ «Կապույտ» մզկիթն ընդունել ենք որպես սուրբ տարածք: Մեր հարևանուհին անգամ բակում խունկ էր ծխում և մոմ վառում: Մի անգամ էլ բարձրացել եմ մզկիթի աշտարակը: Մինչև գագաթ բարձրանում էինք մութ աստիճաններով, բարձրանում էինք կռացած, քանի որ առաստաղը շատ ցածր էր»,-պատմում է Լուսինե տատիկը:

© Sputnik / Asatur YesayantsԼուսինե տատիկը
Лусине Нуриджанян проживала рядом с единственной в Ереване Персидской мечетью - Sputnik Արմենիա
Լուսինե տատիկը

«Կապույտ» մզկիթի պատերին հատվածներ կան Ղուրանից` կապույտ, կանաչ գույներով, որոնք Իսլամի խորհրդանշական գույներն են: Հենց այդ պատճառով էլ մզկիթը կոչվում է «Կապույտ» կամ «Երկնագույն»:

© Sputnik / Асатур Есаянц«Կապույտ» մզկիթը
Персидская мечеть в Ереване - Sputnik Արմենիա
«Կապույտ» մզկիթը

Իսկ զարդանախշերի վրա հանդիպող անթիվ գրվածքներն արաբերեն են, դրանք բոլորը մուսուլմանական սուրբ գրքից են` Ղուրանից հանված իմաստուն խոսքեր:

«Կապույտ» մզկիթը վերսկսեց գործել, երբ Հայաստանն անկախացավ, Իրանի Իսլամական Հանրապետությունն էլ ռեստավրացրեց այս կառույցը: Հայտնի է, որ խան Հուսեյն-Ալին շքեղ մզկիթը կառուցել է ընդգծելու համար իր անկախ իշխանությունը: Դրա համար ջանք ու եռանդ չի խնայել ու պահանջել է օգտագործել պարսկական մզկիթներին հատուկ ձևն ու ոճը:

Հ.Գ. Այս տարվա դեկտեմբերի 10-ին կառավարության նիստում վարչապետի հավանությամբ «Կապույտ» մզկիթն 99 տարով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է Հայաստանում Իրանի դեսպանատանը` մշակութային կենտրոն օգտագործելու պայմանով:

© Sputnik / Асатур Есаянц«Կապույտ» մզկիթը
Персидская мечеть в Ереване - Sputnik Արմենիա
«Կապույտ» մզկիթը
Լրահոս
0