Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրը Վրաստանի կույրերի միության ջանքերով չորս հոգանոց խումբը Էլիա լեռ է բարձրացել

1/12
© Sputnik
Էլիա լեռան գագաթը գտնվում է ծովի մակարդակից 1650 մետր բարձրության վրա

2/12
© Sputnik
Լեռ բարձրանալը նախօրոք էր ծրագրվել

3/12
© Sputnik
Ակցիայի մասնակիցներին դիմավորեցին ձյունն ու քամին

4/12
© Sputnik
Չնայած փոթորկին` կույրերից չորսը որոշեցին չշեղվել նպատակից և լեռ բարձրացան

5/12
© Sputnik
Կույրերին օգնեցին պրոֆեսիոնալ ալպինիստները։ Լեռ բարձրանալու անվտանգությունը լիովին ապահովված էր

6/12
© Sputnik
Էլիա լեռ բարձրանալու ակցիայի նպատակն էր ցուցադրել մարդու կարողությունները։ Անգամ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ կարող են մեծ բարձունքներ նվաճել և շատ բանի հասնել,– հայտարարել են Վրաստանի կույրերի միությունից

7/12
© Sputnik
Ճանապարհը բարդ էր, ձյունը, սառույցն ու քամին դժվարացնում էին վերելքը, բայց բոլոր մասնակիցները բարեհաջող հասան լեռան գագաթ

8/12
© Sputnik
Ակցիայի մասնակիցները` Էլիա լեռան գագաթին

9/12
© Sputnik
Արշավի մասնակիցները տաքանում են Էլիա լեռան գագաթից իջնելուց հետո

10/12
© Sputnik
Վրաստանի կույրերի միությունն ակցիայի մասնակիցների համար նաև մշակութային ծրագիր էր կազմակերպել։ Կույրերն ու նրանց ուղեկցող անձինք այցելել են «Թոնե» հացի փուռ, որտեղ վրացական հաց են թխել։ Հետո նրանք գինու մառան են գնացել

11/12
© Sputnik
Ուղևորությունն ավարտել է ավանդական վրացական խնջույքով, որի ընթացքում մասնակիցները տարբեր ժողովրդական երգեր են կատարել

12/12
© Sputnik
Ակցիայի մասնակիցներն այցելել են Դեդոպլիսցկարոյի գերեզմանատուն, որտեղ թաղված են 2008թ.–ի օգոստոսին մահացած վրացի զինվորականները։ Այնտեղ նրանք մոմեր են վառել և աղոթել մահացածների համար