Ղրղըզստանի Բալիկչի քաղաքում ապրող Դաշա Յաիցկայան ամեն օր զբոսնում է սիրելի շան հետ, որը դարձել է 9 ամսական։
Աղջկա խոսքով` իր երազանքն իրականացել է, իսկ դասարանցիներն ու ընկերները շատ զարմացել, երբ տեսել են ռուս առաջնորդի նվիրած շնիկին։
«Քոթոթը շատ ընկերասեր է և փորձում է մտերմանալ տարածքի բոլոր շների հետ», – ասում է Դաշան։
Հինգերորդ դասարանցու մայրը նշում է, որ Մաքսը շատ է սիրում խաղալ և փաթաթվել։ Քոթոթը, ում անվանել են Մաքս, բերվել էր Ղազախստանի ռուսական դեսպանատնից։ Աղջիկս նրան ուզում էր Դար (Պարգև) անվանել, սակայն շունը չարձագանքեց։ Այդ իսկ պատճառով որոշեցինք թողնել նախկին անունը։
Այս տարվա հուլիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տասը տարեկան Դաշա Յաիցկայային նյուֆաունդլենդ ցեղատեսակի քոթոթ էր նվիրել։ Ավելի վաղ` մայիսին, աղջիկը նրան նամակ էր գրել` իրեն շնիկ նվիրելու խնդրանքով։ Հուլիսի վերջին 30 կիլոգրամանոց քոթոթին տեղ էր հասցրել Ղրղըզստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կրուտկոն։
Պուտինը քոթոթ էր նվիրել փոքրիկ աղջկան. շնիկն արդեն մեծացել է
18:57 09.12.2015 (Թարմացված է: 18:55 10.12.2015)
© Sputnik / Азамат Айтбаев
Բաժանորդագրվել