00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական նախագծեր՝ հանուն ԵՏՄ ապագայի

© МИНФИНСоглашения между Министерством финансов Армении и ЕФСР (Евразийский фонд стабилизации и развития)
Соглашения между Министерством финансов Армении и ЕФСР (Евразийский фонд стабилизации и развития) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի նիստի շրջանակում մի շարք համաձայնագրեր են ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի- Sputnik, Արման Վանեսքեհյան. Հայաստանի կառավարությունն անհամբեր սպասում էր Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի նիստին։ Սպասվում էր, որ հենց այդ նիստում որոշում կընդունվի 300 մլն դոլար կայունացման վարկի առաջին տրանշը հատկացնելու մասին, որի շուրջ պաշտոնական Երևանը վաղուց բանակցություններ է վարում հիմնադրամի ղեկավարության հետ։ 100 մլն դոլարի առաջին տրանշը հիմնադրամը Հայաստանին կտրամադրի արդեն 2016թ.-ի սկզբին։

Սակայն հիմնադրամի օրակարգում «հայկական հարցը» դրանով չի սպառվում, որովհետև կան նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, ջրամբարի (Արմավիրի մարզի Մաստարա գյուղ) կառուցման և երկրում ոռոգման համակարգերի արդիականացման նախագծերըը։ Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը շեշտադրել է ջրամբարի կառուցման համար նախատեսված 25-միլիոնանոց վարկը՝ նշելով, որ կոնկրետ այս դեպքում խոսքը վերաբերում է գյուղատնտեսության զարգացմանը։

Հասկանալի է, որ նման նախագծերը չափազանց կարևոր են Հայաստանին պարենային անվտանգություն ապահովելու տեսանկյունից։ Սակայն այստեղ կարևոր է հիշել, որ Ռուսաստանի դեմ արևմտյան տնտեսական պատժամիջոցներից, ինչպես Թուրքիայի դեմ «պատժիչ» միջոցներ կիրառելու որոշումից հետո Եվրասիական տնտեսական միությունը նախ պետք է որոշի ռուսական շուկայի պարենային ապահովման հարցը։

Առավել ևս, որ Թուրքիայի հետ ունեցած քաղաքական ճգնաժամը ստիպում է սևեռուն ուշադրությամբ, նույնիսկ որոշակի զգուշավորությամբ վերաբերվել նաև Ադրբեջանի հետ ունեցած տնտեսական հարաբերություններին: Իսկ Կրեմլն իր շուկան գյուղատնտեսական ապրանքներով ապահովելու տեսանկյունից ի սկզբանե հույս էր կապել հենց այս երկրի հետ։

Այդ մասին Ռուսաստանի ֆինանսների նախարարը Երևանում չխոսեց։ Իհարկե, դա քաղաքական հարց է, որն ուրիշ կառույցներ են քննարկում և որոշում։ Ամեն դեպքում ԵՏՄ ներդրումային կառույցներն առաջիկայում որոշակի ուշադրություն կդրսևորեն Հայաստանի գյուղատնտեսության նկատմամբ։ Չէ՞ որ Արմավիրում ջրամբար կառուցելուց բացի, Կայունացման և զարգացման հիմնադրամը Երևանին նաև 40 միլիոն դոլար վարկ է տրամադրում ոռոգման համակարգն արդիականացնելու համար։ Դա առաջին հերթին վերաբերում է Արարատյան դաշտին` երկրի, այսպես կոչված, հիմնական շտեմարանին։

Ընդհանրապես, եթե ուշադիր լինենք եվրասիական բանկային և ներդրումային կառույցների գործունեության ֆինանսատնտեսական բաղադրիչների հարցում, ապա կարելի է դրանց հետևում այնհայտ քաղաքական տարր տեսնել։ Այնպես որ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` Հայաստանի կառավարությունը պետք է ակտիվացնի իր գործունեությունը հենց տնտեսության ոլորտում։ Եվ այստեղ կարևոր է եվրասիական կառույցների քննարկմանը ներկայացնել այնպիսի նախագծեր, որոնք առնվազն երեք բաղադրիչ կունենան։

Առաջինը պետք է վերաբերի ԵՏՄ լիիրավ անդամների գյուղատնտեսական, պարենային զարգացմանը։ Երկրորդն այն է (այս մասին հիշատակել է Սիլուանովը), ԵՏՄ այլ անդամներ նույնպես պետք է առավելագույն չափով ներգրավված լինեն նախագծերում։ Եվ ամենագլխավորը։ Նախագիծը պետք է փակի իր ծախսերը, չէ՞ որ ֆինանսական բաղադրիչը բավական կարևոր է։ Սա էլ երրորդն էր…

Ապագային լավատեսորեն նայելու դեպքում ամեն ինչ այսպես կլինի՝ եթե նախագիծն ի սկզբանե այնպես է պլանավորվել, որ վարկի ֆինանսական բաղադրիչը տրամադրում է մի երկիրը, սարքավորումը` մյուսը, ինչ-որ գիտական մշակումները` երրորդը, ապա այդ նախագիծը Կայունացման և զարգացման հիմնադրամի հավանությունը ստանալու բոլոր հնարավորությունները կունենա, և բոլոր անհրաժեշտ ֆինանսներն էլ կներդրվեն նախագծում:

Պետք է հաշվի առնել, որ ցանկացած դեպքում հիմնադրամի աշխատանքում քաղաքական բաղադրիչ կլինի, քանի որ դա վերջին հաշվով գործիք է ողջ ԵՏՄ նախագծի գրավչությունն ավելացնելու համար։ Եվ այդ առումով Հայաստանն իսկապես պետք է ակտիվանա, այլ ոչ թե բողոքի, որ արդեն որերորդ տարին երկիրը ԵՏՄ անդամ է, իսկ տնտեսական արդյունքներ, ինչպես նաև առևտրային առաքումների կտրուկ ավելացում առայժմ չի երևում։

Ի սկզբանե բոլոր տնտեսական հարցերին պետք է ըմբռնումով մոտենալ` հասկանալով, որ ցանկացած նախագիծ հաջողությամբ կզարգանա, եթե ավելի շատ «եվրասիական» կառույցներ ընդգրկվեն իրագործման գործում։ Չէ՞ որ վերջ ի վերջո Եվրասիական տնտեսական միության նպատակը բարդ, ծավալուն տնտեսական հարցերի լուծման գործում համատեղ մոտեցում ցուցաբերելն է:

Լրահոս
0