00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի կրկեսին սպասելիս

© Sputnik / Asatur YesayantsСтроительство нового здания Ереванского цирка
Строительство нового здания Ереванского цирка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շինարարները շատ չարչարվեցին, սակայն վերականգնել չէր ստացվում, քանի որ կրկեսի շենքի տակ լիճ հայտնաբերեցին

ԵՐԵՎԱՆ, 9  դեկտեմբերի — Sputnik. Գոհար Սարգսյան. Երևանի կրկեսի կիսակառույց շենքին նայելով` անցորդներից մեկն իր ուղեկցին ասաց. «Ինչքան անցնում-դառնում եմ, այս շենքը դեռ կառուցում են ու վերջը չի երևում»:

Հետո երկուսով վերհիշեցին կրկեսային իրենց լավագույն հիշողությունները: Մեկը պատմեց, որ կրկես գնալիս ամեն կերպ փորձում էր առաջին շարքում նստել, որ «ծաղրածուները հենց իրեն նկատեին ու հրավիրեին մասնակցելու խաղերին»: Մյուսն էլ, թե. «Ինձ համար հատուկ արարողակարգ էր Ամանորին կրկես գնալը: Նստում էի ու անհամբեր սպասում` երբ բեմահարթակ կմտնեին արտիստներն իրենց կենդանիներով: Ու սկսում էի երևակայել` ինձ պատկերացնելով այդ արտիստների փոխարեն»:

© Из личного архиваԵրևանի կրկեսի նոր շենքի շինարարությունը
Строительство нового здания Ереванского цирка  - Sputnik Արմենիա
Երևանի կրկեսի նոր շենքի շինարարությունը


Թեմային հետևելով` Sputnik Արմենիան հետաքրքրվեց, թե երբ է նախատեսվում կրկեսի շինարարության աշխատանքների ավարտը:

«Մեր տեղեկություններով` հաջորդ տարվա վերջին Կրկեսը շահագործման կհանձնվի: Բայց եթե մի քանի ամիս էլ ուշանա, խնդիր չէ, կարևորը միջազգային չափանիշներին համապատասխան կառույց կլինի։ Կրկես կառուցելը բարդ աշխատանք է, իսկ շինարարությունն իր բնականոն հունով է ընթանում»,- ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

Նա պատմեց նաև, թե ինչու որոշվեց շենքը վերանորոգելու փոխարեն նորը կառուցել։

«Շենքը երկու անգամ է պայթեցվել` մի անգամ ներսը, հետո էլ` պատերը: Նախապես որոշված էր կրկեսը վերանորոգել, շինարարները շատ չարչարվեցին, սակայն վերականգնել չէր ստացվում, քանի որ կրկեսի շենքի տակ լիճ հայտնաբերեցին: Ջրահեռացման հատուկ սարքավորումներ բերեցին, ու հարցը լուծում ստացավ: Հետո որոշվեց, որ ավելի նպատակահարմար է շենքը քանդել ու նորը կառուցել»,-պարզաբանեց Պետրոսյանը։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյան
Директор и художественный руководитель ереванского цирка Сос Петросян - Sputnik Արմենիա
Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյան


Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ կրկեսն ունենալու է ժամանակակից տեխնիկական միջոցներ, գեղեցիկ բեմահարթակ, որը հնարավորություն կտա ցուցադրել «Կրկես սառույցի վրա» ու «Ջրային կրկես»: Պետրոսյանը գոհ է, որ այժմ Երևանի կրկեսը մասնավոր ընկերության հոգածության ներքո է:

«Պետությունը չկարողացավ կրկես պահել: Այն ժամանակ Հայաստանի մշակույթի նախարարությունը կարողանում էր միայն լույսի փող տալ, մնացած ծախսերն ինքներս էինք հոգում»,-ասաց Պետրոսյանը:

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի կրկեսի նոր շենքի շինարարությունը
Строительство нового здания Ереванского цирка  - Sputnik Արմենիա
Երևանի կրկեսի նոր շենքի շինարարությունը


Երևանցիներն առանց կրկեսի են մնացել, սակայն կրկեսի արտիստները պարապուրդի մատնված չեն: Վերջերս նրանք Յուրմալայից Հայաստան են վերադարձել գլխավոր մրցանակով: Փառատոնին մասնակցել է ավելի քան 2000 ձեռնածու, և այստեղ աշխարհը ծանոթացել է կրկեսի հայկական մշակույթին։


Ակտիվ գործում է նաև կրկեսային ստուդիան, որի դռները բաց են բոլորի համար, կարևորը` անվճար։ Ինչպես նշեց կրկեսի տնօրենը, հարուստները կրկես չեն սիրում և կրկեսային արվեստից հեռու են մնում, իսկ ահա անապահով ընտանիքների երեխաները հաճույքով հաճախում են ստուդիա։

Լրահոս
0