ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի- Sputnik. Time ամսագրի կազմած 100 լավագույն լուսանկարների շարքում շատ լուսանկարներ կան` նվիրված պատերազմին, փախստականներին, միգրանտներին, ռմբակոծություններին և մահացած մարդկանց։
«Մարսիա» ցիկլոն
2015թ.-ի փետրվարի 20-ին Ավստրալիայի արևելյան ափում մոլեգնել էր «Մարսիա» հզոր արևադարձային ցիկլոնը։ Քվինսլենդ նահանգում ավելի քան 30 հազար տուն էր հոսանքազրկվել։ Քամու արագությունն էպիկենտրոնում կազմել էր 201 կմ/ժ։ ԶԼՄ-ների տվյալով` ցիկլոնի հետևանքով հեղեղվել էին հարակից շրջանները։
Երկրաշարժ Ջոմոլունգմայում
2015թ.-ին Ջոմոլունգմայում գրանցված երկրաշարժը Նեպալի աղետալի երկրաշարժի մի մասն էր, որը տեղի էր ունեցել 2015թ.-ի ապրիլի 25-26-ին։
Այդ պահին լեռան վրա 700-1000 մարդ է եղել, զոհերի թիվը հասել է երկու տասնյակի։
Կալբուկո հրաբխի ժայթքումը
Կալբուկոն ակտիվ հրաբուխ է Անդերում` Չիլիի տարածքում։ 2015թ.-ի ապրիլի 22-ին հերթական ժայթքումն է գրանցվել, ծխից ու մոխրից ամպ է գոյացել բոսորագույն մայրամուտի ֆոնին։ Մոխրի սյունը 10 կմ բարձրություն է ունեցել։
Տոկիոյում ծաղկած սակուրան
Սակուրայի ծաղկման պահն ամեն տարի փոխվում է` կախված եղանակային պայմաններից։ Սակուրայի ծաղկման շրջանը համեմատաբար կարճ է։ Սակուրան ամբողջությամբ փթթում է (mankai) առաջին ծաղկելուց հետո (kaika) մեկ շաբաթվա ընթացքում։ Եվս մեկ շաբաթ անց ծաղիկները թափվում են ծառերից։
G-7 գագաթաժողովը
Անգելա Մերկելն ու Բարաք Օբաման զրուցում են G-7 գագաթաժողովի ժամանակ։
Հոլանդիայում ծաղկել են կակաչները
Կակաչների դաշտերն Ամստերդամի և Լյայդենի միջև
Փախստականներ
Փախստականները հատում են Հունգարիայի սահմանը Սերբիայի կողմից։
Սիրիացի փախստականներն անցնում են փշալարերի արանքով, որպեսզի լքեն Հունգարիայի տարածքը։
Կինուգավայի ջրհեղեղը, Ճապոնիա
Մի քանի օր տևած հորդառատ անձրևների հետևանքով Ճապոնիայում ջրհեղեղներ ու սողանքներ են գրանցվել, Կինուգավա գետը դուրս է եկել ափերից։ Փրկարարներն ուղղաթիռներով տարհանել են տեղի բնակիչներին։ Ջրհեղեղի հետևանքով տուժել է առնվազն 22 հազար մարդ, որոնց տները մասամբ կամ ամբողջությամբ ջրի տակ են անցել։