00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ ապագա ունի ԱՊՀ–ն

© PolitobzorРостислав Ищенко
Ростислав Ищенко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համակարգային վերլուծության և կանխատեսման կենտրոնի նախագահ Ռոստիսլավ Իշչենկոն խորհում է ԱՊՀ ապագայի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի- Sputnik. Այսօր Անկախ պետությունների համագործակցությունը հետխորհրդային տարածքի ամենատարօրինակ և հակասական միավորումներից է։

Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի նախագահները 1991թ.-ի դեկտեմբերի 8-ին, անօրինական կերպով լուծարելով ԽՍՀՄ-ը, հասկանում էին, որ չի կարելի ուղղակի վերացնել միասնական պետությունը` ի հեճուկս ԽՍՀՄ ժողովուրդների վառ արտահայտված կամքի։ Ուստի տեղում շուտափույթ կերպով հորինվեց և առաջարկվեց ստեղծել համադաշնության նման մի բան, որը կմիավորեր նախկին խորհրդային հանրապետությունները։

Մինչև 1993թ.-ի սեպտեմբեր ձևականորեն պահպանվեցին ԱՊՀ միավորված զինված ուժերը։ Ենթադրվում էր պահպանել և զարգացնել միասնական տնտեսական տարածությունը, ինչպես նաև համակարգել արտաքին քաղաքական գործունեությունը։

Ի դեպ, ԱՊՀ հայեցակարգին զուգահեռ ծնվեց նաև ԱՊՀ հայեցակարգը` որպես նախկին ԽՍՀՄ պետություններին քաղաքակիրթ կերպով բաժանելու մեխանիզմ։ Երկու իրարամերժ հայեցակարգերի միաժամանակյա գոյությունը գործնականում հանգեցրեց նրան, որ ԱՊՀ-ն այդպես էլ կառուցվածքային առումով չձևավորվեց և այսօր իրենից ներկայացնում է բազմակողմ համաձայնությունների և մեխանիզմների համալիր, ինչպես նաև պետությունների անդամ-երկրների ղեկավարների, կառավարությունների և նախարարների պարբերական հանդիպումների հարթակ։

ԱՊՀ-ի կազմում ընդգրկված է 11 պետություն։ 2009թ.-ի օգոստոսին ԱՊՀ-ն լքած Վրաստանը պահպանել է իր մասնակցությունն ԱՊՀ շրջանակում կնքած պայմանագրերում և համաձայնագրերում։

Ուկրաինան ու Թուրքմենստանը ստորագրել են ԱՊՀ կանոնակարգը։ Միաժամանակ Աշխաբադը 2005թ.-ին որոշեց, որ ԱՊՀ-ում ասոցիատիվ անդամի կարգավիճակ կունենա, իսկ Ուկրաինան իրեն համարում էր ԱՊՀ մասնակից-երկիր, այն դեպքում, որ կանոնակարգը ստորագրած պետությունները Կիևի վարկածով ԱՊՀ անդամ-երկրներն էին։ Միաժամանակ կարգավիճակներում տարբերություն գրեթե չէր նկատվում։

Ուկրաինան համարում էր, որ լինելով հիմնադիր երկիր` ԱՊՀ անդամ չէ, ինչն, ի դեպ, չի ազդել ԱՊՀ բոլոր գագաթաժողովներում Կիևի ներկայացուցիչների մասնակցության վրա, ինչպես նաև չի խանգարել Ուկրաինային առաջիններից մեկը միանալ ԱՊՀ ազատ առևտրի գոտուն։
Հայաստանն ու Ադրբեջանը, ԱՊՀ անդամներ լինելով, հակամարտում են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ։ Ղարաբաղում զորքերի շփման գծում ընդհանուր առմամբ հրադադար է պահպանվում, սակայն պատերազմական վտանգը չի վերանում։
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանն ու Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամներ են, որը զգալիորեն ավելի խոր ինտեգրացիոն միավորում է, քան ԱՊՀ-ն։
Ուկրաինան և Մոլդովան հայտարարում են, թե պատրաստվում են միանալ ԵՄ-ին, ինչն ավտոմատ կերպով կհանգեցնի նրան, որ կզրոյացվի նրանց` ԱՊՀ շրջանակում կնքված համաձայնագրերի մեծ մասի մասնակցությունը։

Ի հավելումն դրան Ռուսաստանն ու Բելառուսը ստեղծել են Միութենական պետություն` միաժամանակ մնալով ինքնիշխան երկրներ։ Ընդ որում, Մոսկվան և Մինսկն ԱՊՀ անդամներ են, իսկ Ռուսաստանի և Բելառուսի միասնական պետությունն առանձին կառույց է` հաշվի չառնելով Մոնղոլիան և Աֆղանստանը, որոնք ԱՊՀ առանձին կառույցներում դիտորդներ են (Քաբուլը 2008թ.-ին նույնիսկ հայտարարել է լիիրավ անդամ լինելու ցանկության մասին)։
Ինչպես տեսնում ենք, ԱՊՀ-ն ինչ-որ փխրուն, ամորֆ կառույց է, որը նույնիսկ դժվար է միավորում անվանել, քանի որ դրա որոշ մասնակիցներ ձգտում են անջատման (օրինակ` Ուկրաինան վերջին երկու տարիներին մեծ ձեռքբերում է համարում Ռուսաստանի հետ կտրուկ կրճատված տնտեսական կապերը)։

Նոր ինտեգրացիոն միավորումների ստեղծման փաստը վկայում է, որ առկա ձևաչափով ԱՊՀ ինտեգրացիոն ներուժը սպառված է։
ԱՊՀ-ն չկարողացավ դառնալ ԽՍՀՄ-ի մեղմ տարբերակը։ ԱՊՀ-ի շրջանակում չհաջողվեց հաղթահարել կենտրոնախույս միտումները, որոնք գերիշխում էին հետխորհրդային պետություններում 90-ականներին։ Դրա հիման վրա ստեղծված ինտեգրացիոն նախագծերը վերացվեցին Համագործակցության։ Այն կատարել է իր դերը` սկզբնական շրջանակում բանակցային հարթակ ապահովելով խնդիրների և հակասությունների կարգավորման համար, որոնք ծագել էին ԽՍՀՄ փլուզումից հետո։
Թեև ԱՊՀ-ն չդարձավ ինտեգրացման մեխանիզմ, այնուհանդերձ նոր ինտեգրացիոն մեխանիզմները (նույն ԵՏՄ-ն) ստեղծվեցին նրա հենքի վրա։
Ակնհայտ է, որ ինչքան էլ անտրամաբանական լինի ԱՊՀ-ի հետագա գոյությունը, այն հազիվ թե առաջիկայում լուծարվի։ Ինչ-որ առումով ԱՊՀ-ն դարձել է հետխորհրդային տարածքի ռեինտեգրացիայի խորհրդանիշ։ Իսկ խորհրդանիշներ հենց այնպես չեն դառնում։

Այսօր մենք ԱՊՀ-ի գոյության մասին հիշում ենք տարին երկու անգամ հերթական միջոցառման կամ տարեդարձի կապակցությամբ։ ԱՊՀ կյանքի տեսանելիությունը երևում է միայն ազգային և վերազգային կառույցների բյուրոկրատական իներցիայի հաշվին, որոնք ստեղծվել են գոյության 24 տարում։
Դատելով այս ամենից` ԱՊՀ ձևաչափում հանդիպումներն ավելի քիչ կլինեն և ժամանակի հետ կառույցն ուղղակի վերջնականապես կդադարեցնի իր գոյությունը։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

 

Լրահոս
0