00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Աբրահամը` հարսանիքի, կարիերայի ու Նոր տարվա մասին

© Sputnik / Asatur YesayantsАртур Абраам
Артур Абраам - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արթուր Աբրահամը երազում է երեխաներ ունենալ

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը լրագրողների հետ խոսեց իր անձնական կյանքի մասին։

«Ես ամուսնացել եմ կես տարի առաջ, կնոջս անունը Մերի է։ Նա Երևանի պետական համալսարանի ուսանող է», — խոստովանեց Աբրահամը։

Նրա խոսքով` չի ցանկացել հանրայնացնել այս իրադարձությունը, որպեսզի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում չհայտնվի։

«Այժմ կարող եմ հանգիստ խոսել։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում վեց ամիս առաջ», — ասաց Աբրահամը։

Նա խոստովանեց, որ հաճախակի բացակայությունները, ուղևորություններն ու մարզումները տարվա մեջ ութ ամիս են զբաղեցնում, մեծ մասամբ չի կարողանում տանը լինել, ինչը որոշակի դժվարություններ է ստեղծում երիտասարդ զույգի համար։ Երեխայի դեռ չեն սպասում, բայց Աբրահամը նշում է, որ երեք երեխա է ուզում ունենալ։
Գերմանիայում բնակվող բռնցքամարտիկը մտադիր է Հայաստանում անցկացնել ևս չորս շաբաթ և այստեղ նշել Ամանորը։

«Ես ուզում եմ Նոր տարին նշել Հայաստանում, ընտանիքիս հետ, թող նրանք որոշեն, թե որտեղ կանցկացնենք այդ տոնը։ Ամեն դեպքում ես կընդունեմ նրանց ցանկացած որոշումը», — ասաց Աբրահամը։

Աբրահամը նաև պատմեց, որ մտադիր է մյուս մենամարտն անցկացնել 2016 թվականի մարտին մեքսիկացի բռնցքամարտիկ Ժիլբերտո Ռամիրեսի հետ, որը մինչ օրս ոչ մի պարտություն չի կրել։

Ինչ վերաբերում է կարիերային, ապա բռնցքամարտիկն առնվազն երկու տարի չի պատրաստվում հեռանալ սպորտից։
Արթուր Աբրահամը երեք շաբաթ առաջ 33-ամյա բրիտանացի Մարտին Մյուրեյի հետ մենամարտում պաշտպանեց WBO գոտին։ 35-ամյա Աբրահամի համար այդ հաղթանակը 44-րդն էր (որից 29-ը` նոկաուտով)։

Արթուր Աբրահամը (իսկական անունը` Ավետիք Աբրահամյան) կարիերան սկսել է Հայաստանում, սակայն 90-ականների կեսերին ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա, որտեղ կարիերան շարունակել է գերմանական դրոշի ներքո։

Բռնցքամարտիկին շատ են սիրում Հայաստանում։ Ամեն մենամարտից հետո նա վերադառնում է հայրենիք, որտեղ, նրա խոսքով, «իսկապես հանգստանում» է։

 

Լրահոս
0