00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանին առայժմ խոզի գրիպ չի սպառնում

© КievpravdaПростуда, лечение, грип
Простуда, лечение, грип - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարևան Իրանում H1N1 կամ հանրությանը հայտնի խոզի գրիպի համաճարակի բռնկման հետևանքով վերջին 3 շաբաթում 33 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի-Sputnik. Գոհար Սարգսյան. H1N1 գրիպի համաճարակը 28 մարդու կյանք է խլել Քերման նահանգում, իսկ 5-ը մահացել են Բելուջիստան և Սիստան նահանգներում: Իրանի առողջապահության նախարարությունը զգուշացրել է, որ վարակը կարող է տարածվել երկրի մյուս նահանգներում, այդ թվում` Թեհրանում:

Sputnik Արմենիան հետաքրքրվեց, թե Իրանի համաճարակային իրավիճակն ինչ ազդեցություն կարող է ունենալ հարևան Հայաստանում, որտեղ տարեկան մեծ թվով իրանցիներ են ժամանում:

«Եթե դա որևէ սպառնալիք ներկայացներ հարևան պետությունների համար, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարությամբ հանդես կգար: Տեղեկացնեմ, որ H1N1-ը գրիպի ենթատեսակ է, որը վախենալու չէ, եթե մարդն ունի բարձր դիմադրողականություն, իսկ վարակվելու դեպքում ինքնաբուժման չի դիմում: Ավելացնեմ նաև, որ Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների համաճարակային իրավիճակը կայուն է, ավելին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ունենք ցածր հիվանդացություն»,-ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

2009 թվականին H1N1-ի հետևանքով Հայաստանում գրանցվել է մահվան 3, 2010-ին` 2, իսկ 2011-ին 3 դեպք: Մասնագետները հորդորում են գրիպի ցանկացած տարատեսակով հիվանդների հետ շփվելիս պահպանել հիգիենայի կանոնները, հաճախակի սենյակներն օդափոխել, շատ հեղուկ խմել: Իսկ առավել արդյունավետ տարբերակ է պատվաստումը:

«Հայաստանում ներկրվել է բազմակոմպոնենտ պատվաստանյութ, որը մարդուն 6 ամսից մինչև 1 տարով ապահովագրում է գրիպի 3 ենթատեսակով, այդ թվում նաև H1N1-ով հիվանդանալուց: Կամավոր հիմունքներով կարող են պատվաստվել բոլորը` դիմելով տեղամասային պոլիկլինիկա»,-հաղորդում է Լիանա Թորոսյանը:
Մեր զրուցակիցը չի զլանում մեկ անգամ էլ հիշեցնել, որ գրիպի դեպքում հակաբիոտիկներ օգտագործելն արգելվում է. գրիպը վիրուսային բնույթի է, իսկ հակաբակտերիալ դեղամիջոցն այդ դեպքում որևէ ներգործություն չի ունենա:

H1N1-ը կամ խոզի գրիպը հատուկ ախտանշաններ չունի: Հիվանդն ունենում է մկանացավ, հոդացավ, բարձր ջերմություն, ինչպես բոլոր սուր վարակիչ հիվանդությունների դեպքում: Միայն թե բարդություններից խուսափելու համար ցանկացած հիվանդություն աչքաթող անել պետք չէ:

Լրահոս
0