ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվայի Պոկրովկա փողոցի կանգառում տեղի ունեցած պայթյունից տուժել է չորս մարդ, երեքը հոսպիտալացվել են, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մոսկվայի առողջապահական դեպարտամենտից:
«Ընդամենը չորս մարդ է տուժել, երեքը հոսպիտալացվել են (երկու կին և մեկ տղամարդ – խմբ.) Սկլիֆասոֆսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտ, չորրորդ տուժածը հրաժարվել է հիվանդանոց գնալ… Վնասվածքները ծանր չեն», – հայտնել են Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայությունից։
Սկլիֆոսոֆսկու անվան ինստիտուտից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ այս պահին տուժածները հետազոտություն են անցնում։ «Ներկա պահին նրանց զննում են բժիշկները», – պատմել են ինստիտուտում։
Այնտեղ նաև նշել են, որ դեպքի վայրում շարունակում են աշխատել պայթուցիկ նյութերի մասնագետները։
Ավելի վաղ հայտնել էին, որ Մոսկվայի կենտրոնում գտնվող ավտոբուսի կանգառում տեղի ունեցած պայթյունի պատճառը կարող էր լինել ինքնաշեն պայթուցիկ փաթեթը։ Քրեական գործ է հարուցվել «խուլիգանություն» հոդվածով։
Չորս մարդ է տուժել Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից
09:40 08.12.2015 (Թարմացված է: 14:04 08.12.2015)

© Sputnik / Юрий Лашов
/ Բաժանորդագրվել
Երեք տուժածներից երկու կին և մեկ տղամարդ հոսպիտալացվել են: Վնասվածքները կյանքի համար որևէ վտանգ չեն ներկայացնում: Չորրորդ վիրավորը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել: Դեպքի վայրում աշխատում են պայթուցիկ նյութերի մասնագետներ