00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանք ողբերգությունից հետո. 1988–ի մետաղադրամը

© Sputnik / Асатур ЕсаянцФильм "7-й день"
Фильм 7-й день - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Եվ 7–րդ օրը» ֆիլմի պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի– Sputnik. Ռեժիսոր Արման Չիլինգարյանի «Եվ 7–րդ օրը» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է 1988թ.–ի երկրաշարժից հետո մարդու կյանքի մասին, տեղի ունեցավ Երևանում` «Մոսկվա» կինոթատրոնում։

«Ֆիլմը պատմում է ոչ այնքան երկրաշարժի, որքան դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Ըստ սյուժեի` աղետը երկրի երեսից ջնջել է գյուղը։ Ողջ են մնացել միայն պապն ու թոռը։ Ողջ կինոնկարի ընթացքում կարմիր թելի պես  անցնում է մարդու պատմությունը, ով թեև կորցրել է ամեն ինչ, այնուամենայնիվ հուսահատ պայքարում է փլատակների տակ մնացած թոռան փրկության համար»,– Sputnik Արմենիային ասաց Չիլինգարյանը։

Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել Աղին գյուղում` Լենինականից 20 կմ հեռավորության վրա։ Աղին գյուղում գրեթե ոչ ոք չի ապրում, բոլոր բնակիչները տեղափոխվել են հարևան գյուղ, որը կոչվում է «Նոր Աղին», սակայն նկարահանումների ժամանակ մարդիկ վերադարձել են լքված գյուղ։ Ֆիլմ նկարելու գաղափար վաղուց է ունեցել ռեժիսորը։

Այդ պատմությունը նա իմացել է 13 տարեկանում, և այն ցնցել է նրան։ Չիլինգարյանի դասախոսները խորհուրդ են տվել նրան այդ պատմությունը պատմել աշխարհին։  Երիտասարդ ռեժիսորից երկու տարի է պահանջվել` մշակույթի նախարարության և ԱԻՆ աջակցությամբ այդ մտահաղացումն իրագործելու համար։ «Ֆիլմում խաղալը դժվար էր, չէ՞ որ պատմությունն ինքնին բարդ է»,– նշում է պապի դերակատար Աշոտ Ադամյանը։ Ի սկզբանե դերը գրվել է անվանի դերասան Սոս Սարգսյանի համար, ով կենդանության օրոք հավանություն էր տվել սցենարին, բայց չհասցրեց խաղալ։

© Sputnik / Асатур Есаянц«Եվ 7–րդ օրը» ֆիլմի ռեժիսոր Արման Չիլինգարյանը և գլխավոր դերակատար Աշոտ Ադամյանը
Фильм 7-й день. Режиссер Арман Чилингарян и актер Ашот Адамян - Sputnik Արմենիա
«Եվ 7–րդ օրը» ֆիլմի ռեժիսոր Արման Չիլինգարյանը և գլխավոր դերակատար Աշոտ Ադամյանը


«Ֆիլմի սցենարը և պապի դերը փոխվել են։ Մենք ավելացրել ենք մի քանի դետալներ` կինոնկարի լիարժեքության համար, և ֆիլմը կարճամետրաժից (30-40 րոպե) վերածվել է լիամետրաժի (1 ժամ 2 րոպե)»,– պատմում է ռեժիսորը։ Փոփոխության է ենթարկվել նաև կինոնկարի անվանումը, որը «88»–ի փոխարեն ստացել է «Եվ 7–րդ օրը» անունը։

Ինչպես բացատրում է Չիլիգարյանը, «88» վերնագիրը մատնանշում է երկրաշարժը, իսկ ժապավենը հույսի մասին է, հուսահատված մարդու ուժի։

«Ֆիլմի անվանումը մտորումների տեղիք է տալիս։ Իրականում այստեղ պատմվում է  ձմռան 7–րդ օրվա մասին»։ Ռեժիսորը նաև զուգահեռներ է տանում աստվածաշնչյան սյուժեի հետ։ Չնայած բոլոր բարդություններին`ֆիլմը նկարահանող խմբին նվիրել է թալիսման, որը նրանցից անբաժան է եղել. գյուղում նկարահանումների ժամանակ նկարահանող խմբի անդամներից մեկը գտել է 1988թ.–ի 5–կոպեկանոց մետաղադրամ։ Խումբը պահում է այն, և այդ «գտածոն» դիտում որպես նշան։

Լրահոս
0