00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լենինականն ականատեսների աչքերով

© FB profileОльга Медведева
Ольга Медведева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բելառուսական հանրապետական «Զվյազդա» թերթի խմբագիր Օլգա Մեդվեդևան Sputnik Արմենիա պորտալին պատմեց իր հուշերը։ 27 տարի առաջ նա ամուսնու հետ մեկնել էր Լենինական

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Լաուրա Սարգսյան. Վիճակը Լենինականում սարսափելի էր։ Բայց միևնույն ժամանակ զգացվում էր, որ այնտեղ մարդիկ անսովոր մտերիմ էին միմյանց հետ։

Փողոցները վերածվել էին վրանային քաղաքի, ավերակների մեջ խմբերով ապրում էին շինարարներ, փրկարարներ, կամավորներ նախկին ԽՍՀՄ երկրներից։ Մի տեղ  Արմավիրից եկած հայերը ինձ ու Սաշային (ամուսնուս) համեղ, ախորժաբույր բորշչ հյուրասիրեցին, մի ուրիշ տեղ մենք գտանք բելառուսների, որոնք մեզ հետ կիսեցին համեղ խտացրած կաթը։

Եվ այդպես ամեն ինչ սկսվեց…

Ես ու ամուսինս Բելառուսի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի 2–րդ կուրսի ուսանող էինք։ Դեկտեմբերի 10–ի երեկոյան «Վրեմյա» ծրագրից իմացանք երկրաշարժի մանրամասները, տեսանք կադրեր դեպքի վայրից ու լսեցինք, որ փլատակների տակ կարող են մարդիկ լինել, բայց օգնություն է անհրաժեշտ` նրանց դուրս բերելու համար։ Մենք առանց հապաղելու որոշեցինք մեկնել Հայաստան։

Ամուսնական մատանիներ

Հաջորդ առավոտ մենք մեկնեցինք օդանավակայան։ Դեպի Երևան տոմսն արժեր 90 ռուբլի, որոնք մեզ ԶԱԳՍ–ում գրանցվելուց հետո ուղարկեց ամուսնուս ազգականը Լվովից։ Այդ գումարով վարձեցինք քնապարկ, գնեցինք մթերք, քանի որ չգիտեինք` մեզ ինչ է սպասում։ Քանի որ չվերթը միայն Վիլնյուսից էր, դեռ պետք է հասնեինք այնտեղ։ Տաքսու համար փող չկար, վարորդը համաձայնեց հասցնել մինչև օդանավակայան, եթե գրավ թողնեինք ամուսնության մատանիները։

Գերեզմանային լռություն


Ինքնաթիռում լռություն էր տիրում։ Մարդիկ մտքերով էին տարված, չէին խոսում։ Բայց մենք այդպես էլ չհասանք Երևան։ Մայրաքաղաքի օդանավակայանը չէր ընդունում ինքնաթիռներ` նախօրեին տեղի ունեցած ավիավթարի պատճառով։ Մենք այդ ամենը չգիտեինք, երբ գիշերը վայրէջք կատարեցինք Ադլերում։ Առավոտյան պարզվեց, որ ինքնաթիռը չի շարունակի չվերթը, և բոլորին առաջարկեցին Հայաստան մեկնել Վրաստանով։

Երբ գումարը խնդիր չէ…

Ամենասկզբից մենք ենթադրում էինք, որ երբ հասնենք Երևան, կվաճառենք մեր լուսանկարչական խցիկներից մեկը (մենք երկու «Զենիթ» ապարատ ունեինք) և այդ գումարով հետդարձի տոմս կգնենք։ Բայց մենք դեռ չէինք հասել Երևան, բայց արդեն փող չունեինք։ Ամուսինս որոշեց, որ մենք պետք է վերադառնանք։ Նա հարցուփորձ էր անում լռակյաց տղամարդկանց, թե չե՞ն ուզում գնել մեր լուսանկարչական ապարատներից մեկը` հիանալի հասկանալով, որ առաջարկն անհեթեթ է հնչում։ Մարդիկ բարձրացնում էին աչքերը, թոթվում էին ուսերը և լուռ գլուխները տարուբերում։

Ֆրունզիկը Երևանից

Ուղևորներից մեկը չդիմացավ և հարցրեց, թե ինչու է ամուսինս վաճառում լուսանկարչական խցիկը։ Մենք նրան ասացինք, որ գնում ենք Լենինական` տուժածներին օգնելու, բայց հիմա փող չունենք։ Չենք հաշվարկել մեր հնարավորությունները և ցանկանում ենք ետ վերադառնալ։ Տղամարդն ասաց. «Եթե դուք պատրաստվում եք փրկել մարդկանց, ապա պետք է թռչեք» և տոմսի փող տվեց։ Նրա անունը Ֆրունզիկ էր։

Նա հրավիրեց մեզ գիշերելու իր տուն։ Ցավոք, չհիշեցի մեր փրկչի հասցեն կամ ազգանունը, բայց շատ էի ուզում մի օր հանդիպել նրան, ասել շնորհակալություն։ Նա շատ գրկաբաց ընդունեց մեզ, գիշերեցինք նրա տանը, իսկ առավոտյան ավտոբուսով մեկնեցինք Լենինական։

Սարսափելի Լենինական

Սարսափելի տեսարան։ Մոխրագույն ավերակներ և դրանց ֆոնին` կարմիր ու սև դագաղներ։ Դրանց շարքում կային նաև մանկական դագաղներ, իսկ փլատակների միջից վեր էր խոյացել փրկված եկեղեցին։

Կենտրոնական հրապարակում տեղադրված էին դատարկ զինվորական վրաններ, որոնցում կարելի էր տեղավորել 10–ից ավել մարդու։ Դրանցից մեկը մենք զբաղեցրինք։ Սկզբից վրանում երկուսով էինք, հետո մեզ միացավ երկու աղջիկ Քիշնևից, ովքեր մեզ նման եկել էին տուժածներին օգնելու և ականատես էին եղել միայն դիակների։

Մեր գտանք շտաբ, որը զբաղվում էր աշխատուժի բաշխմամբ։ Ամուսինս մաքրում էր  քանդված հինգհարկանի շենքի փլատակները, իսկ ինձ ուղարկեցին սանիտարական մաս։ Հինգ օր հետո սկսեցին լուրեր պտտվել, որ արդեն հույս չկա, որ ինչ–որ մեկին հնարավոր է փրկել։

Լրահոս
0