00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ հեքիաթը դառնում է իրականություն

© SputnikГюмри, спустя 27 лет после землетрясения в городе Спитак
Гюмри, спустя 27 лет после землетрясения в городе Спитак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մուշ 2/2 թաղամասի նորակառույցներից մեկում Ալեքսանյանների բնակարան ձեռք բերելու պատմությունն ամանորյա հրաշքների շարքից է: Ամեն դեպքում, իրենք դա այդպես են կոչում

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի-Sputnik. Երանուհի Սողոյան. Երկու թակոցից հետո դուռն անմիջապես բացվում է՝ ստեղծելով անհամբեր սպասումի տպավորություն: Միջանցքի սառնությունից հետո հյուրասենյակի ջերմությունը բավարար է թվում: Տանտիրուհին ներողամտորեն ժպտում է. «Խնայելով ենք վառում, որովհետև հետո չենք կարողանալու վճարել»:

Մուշ 2/2 թաղամասի նորակառույցներից մեկում Ալեքսանյանների բնակարան ձեռք բերելու պատմությունն ամանորյա հրաշքների շարքից է: Ամեն դեպքում, իրենք դա այդպես են կոչում: 76-ամյա Եղիսաբեթ տատը՝ հիշելով 2013 թ.-ի դեկտեմբերի 21-ը, մեկ անգամ ևս օրհնում է այն բոլոր երիտասարդներին, ովքեր շուրջ երկու ամիս խորհրդանշական 400 դրամով բացիկ էին վաճառում, որպեսզի հավաքած 12 հազար դոլարով գնեն այս բնակարանը:


«Ես կհիշեմ էդ օրը, դուռը փետ կջարդեի, Թումասյան Վահանն եկավ երկու հոգու հետ, հարցրեց, թե` փետը կհերիքե՞, վառելու բան ունի՞նք: Ասի` հա, հըմի քիչմ կա, բայց վերջանալու վրա է: Ընձի ըսավ, թե` ձեզի էլ փետ չենք բերե։ Է՜հ ջաններդ սաղ էղնի, չեք բերե, միք բերե: Հետո դարձավ, թե՝ ուրդե՞ղ կքնիս, ասի` թախտին, ինքն էլ, թե՝ էլ էդ թախտին չբդի քնիս: Ասի` մե թախտմ ունիմ, արեք էդ էլ տարեք»,-Եղիսաբեթ տատը ծիծաղում է՝ հիշելով երկու տարի առաջ տեղի ունեցածը, այդ ժամանակ մի փոքր նեղվել էր՝ երբ «Շիրակ կենտրոնի» ղեկավարը տեղեկացրել էր, որ օգնություն վառելափայտ այլևս չեն տրամադրելու:


«Հետո մեկ էլ էն տեսա, օր երեխեքի մի մեծ խումբ լցվավ դոմիկը: Սաղ կգոռային, թե` ձեզի տուն են տվել, դուք տուն եք ստացել, էլ էս դոմիկը չեք ապրելու,- սկեսրոջ խոսքը շարունակում է Նաիրան։- Ամուսնուս՝ Ռուստամին զանգեցինք, թե` արի, տուն ենք ստացել, չէր հավատա: Նորից զանգել ենք, թե` շուտ տուն արի, մեզի տուն են տվել, պիտի գնանք էդ նոր բնակարանը: Երկար ենք համոզել, մինչև հավատացել՝ տուն է եկել»:

© SputnikԱլեքսանյանների նախկին տնակը
Гюмри, спустя 27 лет после землетрясения в городе Спитак - Sputnik Արմենիա
Ալեքսանյանների նախկին տնակը


Նաիրան պատմում է, որ ամուսինը պատրաստվում էր Ռուսաստան մեկնել՝ արտագնա աշխատանքի: Նպատակը աշխատելն ու Գյումրիում բնակարան ձեռք բերելն էր, սակայն դա էլ էր խնդիր, որովհետև Ռուստամը 3-րդ կարգի հաշմանդամ էր և ծանր աշխատանք չէր կարողանում անել: Ալեքսանյանները երկրաշարժին բնակարան չէին կորցրել, նախկինում ապրել էին հանրակացարանում, որը չէր փլվել: Տնակում սկսել էին բնակվել երկրաշարժից մեկ տարի անց: Եղիսաբեթ տատն ասում է, որ պետությունից բնակարան ստանալու հույս չեն ունեցել, որովհետև ըստ օրենքի՝ չէին էլ կորցրել, միակ տարբերակը որևէ բարերարի տեսադաշտում հայտնվելն
էր:

«Մեկ բացիկ — մեկ բնակարան» ծրագրի մասին Ալեքսանյանները երբևէ չէին լսել: Չգիտեին, որ  Շիրակի թեմի Գյումրու Յոթ վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատի» անդամները որոշել են պատրաստել 15 հազար բացիկ՝ 400 դրամ խորհրդանշական գնով վաճառելու և ստացված գումարով որևէ անօթևան ընտանիքի համար բնակարան ձեռք բերելու համար: Նաև տեղյակ չէին այն ջանքերին, որ գործադրում էին այդ երիտասարդները Գյումրու և հանրապետության այլ խոշոր քաղաքներում բացիկներն իրացնելիս:

«Չեղած տեղից հրաշք եղավ»,- ասում է Նաիրան:

© SputnikԱլեքսանյանների նոր բնակարանը Գյումրիում
Гюмри, спустя 27 лет после землетрясения в городе Спитак - Sputnik Արմենիա
Ալեքսանյանների նոր բնակարանը Գյումրիում


Երկսենյականոց բնակարանը «Սուրբ  Յոթվերք եկեղեցու բարեգործական ջոկատի» անդամները գտել էին Մուշ-2 թաղամասի թիվ 45 շենքում: Հետո պիտի պարզվեր, որ  գնած բնակարանի դիմացի հարևանները՝ Պետրոսյանները, Ալեքսանյանների հետ ապրել են նույն տնակային թաղամասում, եղել են հարևաններ, նրանց հետ կիսել տնակում ապրելու բոլոր դժվարությունները և միայն մեկ տարի առաջ էին բնակարան ստացել ու տեղափոխվել Մուշ-2 թաղամաս:

«Դա էլ մյուս անակնկալն էր նույն օրվա մեջ,- հիշում է Նաիրան,- շատ ուրախացանք, երբ պարզեցինք, որ մեր նախկին հարևանների հետ պիտի էլի հարևանություն անենք»:

Ամանորը Ալեքսանյանները նշեցին նոր բնակարանում՝ տաք ու հարմարավետ պայմաններում: Բնակարանով ապահովվածությունը հնարավորություն տվեց Ռուստամին վարկով խորհրդային արտադրության մեքենա ձեռք բերել և մասնավոր տաքսի վարելով` օրվա ապրուստի հարց լուծել: Մի փոքր խեղճանում են ձմռանը՝ ջեռուցման վարձը վճարելիս:

© SputnikԱլեքսանյանները նոր բնակարանում
Гюмри, спустя 27 лет после землетрясения в городе Спитак - Sputnik Արմենիա
Ալեքսանյանները նոր բնակարանում


«Խնայելով ենք վառում գազը, աշխատում ենք 25 հազար դրամը չանցնի, էն շատ ցրտերին մինչև 30 հազար դրամ ենք մուծել, բայց էլի չենք տաքացել,- նկատում է Եղիսաբեթ տատը,- դե, մեր բյուջեն էդքան էլ մեծ չէ, բալա ջան: Հինգ հոգի ենք, երկու քյորփա երեխա կա տունը, սաղ իրար հետ ամիսը 90 հազար դրամ կմտնի տուն՝ իմ թոշակս, տղուս ու հարսիս հաշմանդամության թոշակները, մեկ էլ երեխեքի նպաստը: Ուզենք, չուզենք, պիտի խնայենք»:

Նաիրան ցույց է տալիս «Մեկ բացիկը հավասար է մեկ բնակարանի» 2-րդ և 3-րդ ծրագրի շրջանակներում թողարկված բացիկները: «Ուզեցի անպայման գնել, որ մեր ընտանիքն էլ իր լուման ունենա,- բացատրում է զրուցակիցս,- վերջը էդ 400 դրամներն են, որ իրար վրա դրվելով` դառնում են մի քանի հազար դոլար ու հետո էլ բնակարան մեր պես մի խեղճ անօթևանի համար: Մեր շենքում էս պահին վաճառքի հանած երեք հատ բնակարան կա: Մեկ էլ տեսար` 3-րդ ընտանիքը մեզ հարևան եկավ»:

Լրահոս
0