00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարիկ Անդրեասյան. ֆիլմ` սիրտ ունեցողների համար

© SputnikСъемки фильма Сарика Андреасяна "История одного землетрясения" в Гюмри
Съемки фильма Сарика Андреасяна История одного землетрясения в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային հանդիսատեսն առաջին անգամ գեղարվեստական ֆիլմ կտեսնի Հայաստանի երկրաշարժի մասին, որը երկրի երեսից 2 քաղաք բնաջնջեց և հազարավոր մարդու կյանք խլեց

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Այսօր լրացավ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 27 տարին, որի մասին ականատեսները մինչ օրս ահ ու սարսափով են հիշում։ Հենց այդ դեպքերին է իր «Երկրաշարժ» ֆիլմում անդրադառնում ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա պատմել է ֆիլմի, մտահղացման և այն մասին, թե ինչ աշխատանք է տարվել Գյումրիում, որտեղ իրականացվել են վերջին օրերի նկարահանումները, ինչպես նաև այս ֆիլմի հանդեպ աղետը վերապրած մարդկանց վերաբերմունքի մասին։

Մտահղացման մասին

Ես որոշեցի ֆիլմ նկարահանել, քանի որ այդ թեման ինձ միշտ էլ հուզել է։ Հիշում եմ, թե ինչպես էին մարդիկ քննարկում այդ ողբերգությունը։ Ես երեխա էի այդ ժամանակ, մենք բնակվում էինք Երևանում։ Երկրաշարժի պահին մանկապարտեզում էի, շատ ուժեղ ցնցում զգացինք Երևանում… Հիշում եմ, թե ինչպես էին մարդիկ նստում մեքենաներն ու շտապում օգնության… Ես այս ամենն ընդունում եմ որպես ֆիլմ` իմ  երկրի ու իմ ժողովրդի մասին։ Ֆիլմը պատմում է երիտասարդ մի տղամարդու` Ռոբերտ Մելքոնյանի կյանքի մասին, ով վաղ հասակից բարդ ճանապարհ է անցել. մանկատուն, փողոց, բանտ։ Նրա ծնողները զոհվեցին սեփական տան փլատակների տակ, որը քանդվեց շինարարների անպատասխանատվության պատճառով։

© SputnikՍարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի նկարահանումները
Съемки фильма Сарика Андреасяна История одного землетрясения в Гюмри - Sputnik Արմենիա
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի նկարահանումները


Ողբերգության ձևական մեղավորը վարպետ Անդրեյ Բերեժնոյն էր, ում հետագայում արդարացրեց դատարանը, սակայն Ռոբերտը երդվեց վրեժխնդիր լինել իր ծնողների ողբերգական մահվան համար։ Ճակատագրի հեգնանքով Գյումրիում Ռոբերտն իր «թշնամու» հետ հայտնվեց նույն փրկարարական ջոկատում, ինչի մասին իմացավ ավելի ուշ։ Ընդհանուր վշտի ֆոնին հերոսի հետ մտերմանալով` Անդրեյը իրեն արդեն 15 տարի շարունակ տանջող պատմությունը պատմում է Ռոբերտին։

Նկարահանումներ Մոսկվայում

Մոսկվայում դեկորացիաներ էին նախապատրաստում, ավերված քաղաքն ու ֆիլմի հիմնական մասն այնտեղ է նկարահանվել, քանի որ բարոյական տեսանկյունից այդպես ավելի ճիշտ կլիներ։ Ամենածանր պահերը մենք ցանկանում էինք Մոսկվայում նկարահանել, որպեսզի դա չանեինք Հայաստանում և բնակչությանը ցավ չպատճառեինք, չէ՞ որ այդ իրադարձությունները դեռ թարմ են մարդկանց հիշողության մեջ, և շատերն են անցել դրա միջով։ Ֆիլմի հիմնական նկարահանումներն ընթանում էին Մոսկվայի լքված գործարանի տարածքում, որտեղ 50 հազար քմ տարածքի վրա կառուցվել էին ավերված Լենինականի դեկորացիաները։ Նկարահանող խմբի մեծ մասը կազմված է հայ դերասաններից։ Ընդ որում, գրեթե բոլորին այս կամ այն կերպ 1988 թվականի այս ողբերգությունն առնչվել է։

© Скриншот Սարիկ Անդրեասյանի «Երկաշարժ» ֆիլմը
Фильм Сарика Андреасяна История одного землетресения - Sputnik Արմենիա
Սարիկ Անդրեասյանի «Երկաշարժ» ֆիլմը


Նկարահանումներ Գյումրիում

Գյումրիում մենք նկարահանում ենք ֆիլմի առաջին 15-20 րոպեները, այսինքն` դրվագ երկրաշարժից առաջ. արևոտ, երջանիկ և ուրախ քաղաք։ Երկրաշարժից հետո արևը կորչում է, և ողջ ֆիլմը մենք տեսնում մառախուղի, ծխի ու փոշու միջով։  Ամենավերջում ֆիլմում նորից արև է հայտնվում, որը նշանակում է, որ կյանքը շարունակվում է։

«Օսկարի» մասին

Դատելով նկարահանած նյութից (ֆիլմի 80 տոկոսը գրեթե պատրաստ է)` մենք արժանի ենք «Օսկարի» առաջադրվելու համար։ Սակայն դա պետք է Հայաստանն անի, այլ ոչ թե մենք։ Հույս ունենք ֆիլմը ցուցադրել Հայաստանի նախագահին և Գարեգին II Ամենայն Հայոց կաթողիկոսին և ստանալ օրհնություն «Օսկարի» մասնակցելու համար։ Ֆիլմը պատրաստ կլինի հաջորդ տարվա օգոստոսին։

Ֆիլմի մասին


Այս ֆիլմն ինձ համար մի նոր մակարդակ էր, քանի որ այն հեղինակային է։ Այն մեծ դրամատիկական ֆիլմ է, որը ես չեմ վախենա համեմատել «Դաշնակահար» և «Շինդլերի ցուցակ» ֆիլմերի հետ, պարզապես այն հայերի մասին է։ Ֆիլմը հասկանալի կլինի բոլորին, քանի որ այդ ամենի հետևում մարդկային պատմությունն է, չէ՞ որ այն մարդկանց մասին է, և կարևոր չէ` հայ ես դու, թե` ոչ։  Ընդհանուր առմամբ, ֆիլմը նրանց համար է նախատեսված, ով սիրտ ունի։ Մենք ուզում ենք մնալ պատմության մեջ, հիշվել, այնպես, ինչպես պատմության մեջ է մնացել «Մայրիկ» ֆիլմը։ Ցանկանում ենք այնպիսի ֆիլմ նկարահանել, որը արդիական կլինի նաև 20 տարի անց։

© SputnikՍարիկ Անդրեասյանի «Երկաշարժ» ֆիլմի նկարահանումները
Съемки фильма Сарика Андреасяна История одного землетрясения в Гюмри - Sputnik Արմենիա
Սարիկ Անդրեասյանի «Երկաշարժ» ֆիլմի նկարահանումները


Ապագայի ծրագրեր…

Ուզում եմ Աստվածաշնչի թեմայով պատմական մեծ ֆիլմ նկարահանել։ Նկարահանումների մի մասը կանցնի Հայաստանում։ Սակայն այդ մասին ես երկու տարի հետո կպատմեմ։







Լրահոս
0