ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11.50-ին (Գրինվիչի ժամանակով` 07.50-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.130 և արևելյան երկայնության 72.950 աշխարհագրական կոորդինատներով (Տաջիկստան), օջախի 10 կմ խորությամբ և 7.2 մագնիտուդով երկրաշարժ:
Ըստ նախնական տվյալների` զոհերի և ավերվածությունների մասին տեղեկատվություն չկա: