00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստիպված էի նորածին զավակիս դուրս նետել պատուհանից

© Sputnik / Անցնել մեդիապահոցСпитакское землетрясение
Спитакское землетрясение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վանաձորի բնակիչ Անահիտ Գալաջյանը 50 տարեկան է։ Ապրում է Վանաձորի Տարոն թաղամասում, որը 88 թվականի երկրաշարժից հետո Կիրովականի մոտ կառուցել էին ռուս և ուկրաինացի շինարարները։

ԵՐԵՎԱՆ. 7 դեկտեմբերի –Sputnik. Անահիտն աշխատում է մանկապարտեզում։ Երկու մեծ որդիները, ամուսինն ու սիրելի աշխատանքը թույլ չեն տալիս, որ տրվի ծանր հիշողություններին։ Սակայն նրա համար այս օրը` դեկտեմբերի 7-ը, յուրահատուկ օր է։ Օր, երբ նա փրկեց իր փոքրիկների կյանքը…
Մայրական սիրտը կանխազգալ գիտի

«Երբ սկսվեցին ցնցումները, — պատմում է Անահիտը, — խոհանոցում գործ էի անում։ Ավագ որդիս (այն ժամանակ երկու տարեկան էր) խաղում էր, իսկ երկու ամսական Արայիկը, բարուրի մեջ փաթաթված, քնած էր քիչ հեռու գտնվող ննջարանում։ Տան բոլոր դռները բաց էին, որպեսզի լսեի փոքրիկիս ձայնը։
Հանկարծ լսեցի հարևանների բղավոցները։ Վազեցի ննջասենյակ։ Երեխային վերցրի բարուրից և վազեցի խոհանոց` ավագ որդուս հետևից։ Ցնցումներն արդեն այնքան ուժգին էին, որ գրեթե հնարավոր չէր ոտքի վրա մնալ։ Այսուայն կողմ էի շպրտվում, ասես նավի վրա լինեի։ Ամբողջ շենքը ցնցվում էր, իսկ վերևից մեծ ու սև քարեր էին թափվում։ Մի քանիսն ընկան գլխիս։ Եթե փոքրիկս գրկումս չլիներ, իսկ ավագ որդիս` կողքիս, որին ես գրեթե քարշ էի տալիս հետևիցս, երևի հարվածից գիտակցությունս կորցնեի։ Բայց ստիպված էի ոտքի վրա մնալ։

Շքամուտքի դուռը չէր բացվում։ Երեխաները ձեռքիս` այսուայն կողմ էի վազում, կարծես վանդակում լինեի։ Լսվում էր, որ վերևի հարևանները վազում են շենքի աստիճաններով, բղավում էի, որ օգնության հասնեն։ Ո՞վ կլսեր ինձ այս իրավիճակում։ Վազեցի դեպի պատուհանը… Առաջին հարկ էր, ավելի ճիշտ` միջնահարկ։ Թվում էր, թե այդքան էլ բարձր չէ, սակայն երեխաներին պատուհանից իջեցնել չէի կարողանա։ Նույնիսկ սկեսրայրս, ով այդ պահին բակում էր ու այնտեղից բղավում էր, որ ես երեխաներին արագ իջեցնեմ, ոչ մի կերպ չէր կարողանում ձեռքերը երկարել այնքան, որ երեխաներին վերցնի։ Մեծ տղայիս մի ձեռքով հազիվ բռնած, որքան ուժ ունեի պատուհանից դուրս կախեցի նրան, և որդուս վերջապես կարողացան ներքևից բռնել։ Բարուրի մեջ փաթաթված փոքրիկիս ստիպված եղա դուրս շպրտել պատուհանից։ Փառք Աստծուն, որ նրան կարողացան բռնել. հարևաններն էին օգնության հասել։ Հետո արդեն գրեթե գիտակցությունս կորցնելով` պատուհանից դուրս թռա։ Վերջինը, ինչ հիշում եմ, մեծ հյուրասենյակի և հեռվում գտնվող ննջարանի փոխարեն, մեծ ու սև քարերի կույտն էր։

Օգնության ձեռք

Հարևաններս առաջինն էին, որ օգնության ձեռք մեկնեցին ինձ ու երեխաներիս։ Երբ պարզվեց, որ Կիրովականում 11 հինգհարկանի շենք է հիմնովին քանդվել, և մի շարք բնակելի շենքեր ու տներ կիսավեր վիճակում են, մեր ընտանիքին միանգամից ուղարկեցին մայրաքաղաք։ Քաղաքում ոչ միայն հնարավոր չէր ապրել, այլ նաև անհնար էր երեխաների համար նվազագույն ջերմություն ապահովել։ Մորեղբայրս ապրում էր Երևանում, և նա առաջիններից մեկը օգնության հասավ բազմաչարչար քաղաքին։ Մեզ միանգամից տեղափոխեց Երևան, տեղավորեց իր տանը, որտեղ և ապրեցինք մի որոշ ժամանակ մինչև կառավարությունը պաշտոնապես ողջ երկրից տարհանեց բնակիչներին (այն ժամանակ դեռ Խորհրդային Միությունն էր)։
Մեզ մյուս ընտանիքների հետ տեղափոխեցին Ադլերի պանսիոնատ։ Հիմա նույնիսկ առողջարանի անունը չեմ հիշի։ Հիշում եմ միայն, որ այնտեղ տիպային շենքեր կային, ամեն հարկում` 38 սենյակ, որտեղ տեղավորել էին մեզ նման ընտանիքներին։
Պանսիոնատի աշխատակիցները, ադմինիստրացիան, ղեկավարությունը անում էին հնարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի մեր երեխաները ոչնչի կարիք չունենան։ Ու նրանք հոգեբաններ չէին, որոնք ստիպված էին հոգեբանական օգնություն ցույց տալ երկրաշարժից տուժածներին։ Դա ամենաիսկական, անկեղծ կարեկցանքի դրսևորում էր, օգնելու ու հոգսը թեթևացնելու ցանկություն։ Հենց այն, ինչ պետք էր իրենց տունը, կյանքը, հարազատներին կորցրած մարդկանց…

Սրտի կանչ

Ժամանակի ընթացքում սկսեցին գործել և՛ դպրոցը, և՛ մանկապարտեզը, և՛ երաժշտական դպրոցը։ Ճաշարանները մեկ տարի շարունակ աշխատում էին առանց դադարի. Մարդկանց երեքանգամյա սնունդ էին ապահովում։ Մեկ տարի անց հայտարարեցին, որ մեր քաղաքներում սկսել են շենքեր շահագործման հանձնել, և բոլոր նրանք, ովքեր բնակարան ստանալու հույս ունեն, կարող են վերադառնալ։ Մենք վերադարձանք, և կառավարությունը մեզ էլ բնակարան հատկացրեց։ Հենց այդ բնակարանում ենք ապրում մինչ օրս։ Տարիներն, իհարկե, իրենց ծանր հետքն են թողել, սակայն չեն մոռացրել այն վերաբերմունքը, որը մենք տեսանք Ռուսաստանում։ Որևէ մեկը «վերևից» նրանց հրաման չէր տվել, չէր ստիպել օգնել մեզ. դա հասարակ մարդկանց ու պաշտոնյաների սրտի կանչն էր, որն անհնար է մոռացության մատնել։ Չենք կարողանա մոռանալ նաև, որ այդ պահին ռուսները, ուկրաինացիները, էստոնացիներն ու ուզբեկները մեկ տարվա ընթացքում դատարկ դաշտում կառուցեցին Տարոն բնակելի թաղամասը։ Կառուցեցին նրանց համար, ովքեր այդ սարսափելի օրը` 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, կորցրել էին ամեն ինչ` հարազատներին, բարեկամներին, տունը…

Լրահոս
0