00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Վլադիմիր Եվսեև
ՌԴ-ն ու Իրանը միասին կարող են թույլ չտալ ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի ստեղծումը․ Վլադիմիր Եվսեև
17:26
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միության վերջին եղբայրությունը

© Sputnik / Геннадий КирилленкоШвейная фабрика города Спитак до и после землетрясения 1988 года
Швейная фабрика города Спитак до и после землетрясения 1988 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1988–ի երկրաշարժը անասելի ցնցում էր Հայաստանի համար, և այդ դժվարին պահին օգնության հասան Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները

27 տարի առաջ` 1988թ.–ի դեկտեմբերի 7–ին, Հայաստանում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժը 30 վայրկյանի ընթացքում ոչնչացրեց Սպիտակ քաղաքը և մեծ ավերածություններ պատճառեց Լենինական, Կիրովական և Ստեփանավան քաղաքներում:

© Sputnik / Геннадий КирилленкоՍպիտակ քաղաքը 1988-ի երկրաշարժից հետո
Город Спитак после землетрясения в 1988 году - Sputnik Արմենիա
Սպիտակ քաղաքը 1988-ի երկրաշարժից հետո


Աղետից տուժեց 21 քաղաք, 350 գյուղ և բնակավայր։ Միայն պաշտոնական տվյալով` զոհվեց 25 հազար մարդ։ Գենադի Կիրիլենկոն եղել է մի քանի հազար կամավորներից մեկը, որն աշխատել է աղետի գոտում։ Նրա պատմությունն այն մասին է, թե իրականում ինչպիսին էր Խորհրդային Միության ժողովուրդների եղբայրությունը։

Հայաստանի ողբերգության մասին մենք իմացանք Ռոստովի պետական համալսարանում դասախոսության ժամանակ։ Այդ ժամանակ ինտերնետ չկար, նորություններով չափազանց քիչ տեղեկատվություն էին հաղորդում, բայց աղետի մասշտաբների մասին լուրերն ակնթարթորեն տարածվեցին։ Օրվա երկրորդ կեսին` առանց վերևից հրահանգի, ուսանողները և դասախոսները շարք կանգնեցին` արյուն հանձնելու համար։ Մարդիկ «սև օրվա» համար պահած պահածոները և մթերքը տանում գլխավոր մասնաշենք։

Իսկ այն ժամանակ սև էին ոչ թե օրերը. ամիսներ և տարիներ շարունակ դատարկ խանութներ, կարագի, լվացքի փոշու, շաքարի կտրոններ։ Այդ ժամանակ յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում վիրավոր Հայաստանին թեկուզ ինչ–որ բանով օգնել։ Աղետի գոտի մեկնելու որոշումը միանգամից ծնվեց` հենց դասախոսության ժամանակ։ Մի քանի տարի շարունակ մենք` տարբեր ֆակուլտետների ուսանողներս, շրջել էինք Աստծո կողմից մոռացված անկյուններում, ուստի շատ արագ հավաքվեցինք։ Հայեր, ռուսներ, դաղստանցիներ, ուկրաինացիներ, չեչեններ, ադրբեջանցիներ, աբխազներ, վրացիներ…  Այդ ժամանակ ո՞վ իմանար, որ ընդամենը մի քանի ամիս անց մեզ կբաժանեն սահմանները, իսկ ինչ–որ մեկը մյուսին կնայի հրացանը ձեռքին։ Համալսարանական «Իկարուսը» կարող էր վերցնել քառասուն մարդու, բայց ցանկացողները հինգ անգամ ավելի շատ էին։ Ստիպված էինք ընտրություն կատարել բժշկական հանձնաժողովի միջոցով. վատառողջ, թույլ տեսողություն ունեցող մարդիկ մնացին Ռոստովում։

© Геннадий Кирилленко Սպիտակ քաղաքը 1988-ի երկրաշարժից հետո
Город Спитак после землетрясения в 1988 году - Sputnik Արմենիա
Սպիտակ քաղաքը 1988-ի երկրաշարժից հետո


Վաղ առավոտյան, երբ Հայաստանում արդեն եռում էին փրկարարական աշխատանքները, մենք ճանապարհ ընկանք։ ՌՊՀ–ում հավաքած ողջ պարենամթերքը բեռնեցինք ավտոբուս։ Մեր ետևից գալիս էր ռազմական ամբիոնի բեռնատար «ԶԻԼ»–ը` վրաններով, գործիքներով, բժշկական սարքավորումով։ Երեկոյան հասանք Աբխազիայի սահմանին, գիշերեցինք հենց ավտոբուսում։ Առաջին լուրջ պատահարը տեղի ունեցավ Թբիլիսիի մոտ. մենք կորցրեցինք ԶԻԼ–ը։ Բեռնատարի վարորդը ետ էր մնացել ավտոբուսից և մոլորվել ճանապարհին։ Մենք որոշեցինք նրան սպասել Թբիլիսիի ավտոկայարանում։

Հիմա է, որ բոլորն ունեն բջջային հեռախոսներ, իսկ այդ ժամանակ մեր վարորդի տրամաբանությամբ բոլոր կորածները պետք է միմյանց որոնեին ավտոկայարաններում։ «Իկարուսի» դիմապակուն փակցված էր «Ռոստով–Սպիտակ հատուկ երթուղի» ցուցանակը, ուստի հենց դուրս եկանք ավտոբուսից, մեզ շրջապատեցին հին վրացական ավտոբուսների վարորդները։ Շուրջ հազար կիլոմետր մենք գնացինք ռոստովյան վառելիքով. բոլոր բենզակայաններում սուղ վիճակ էր։ Մեզ վառելիք էր պետք։ Վրացիները լուռ հեռացան և որոշ ժամանակ անց վերադարձան անգին վառելիքի պաշարով, որը դատարկել էին իրենց մեքենաներից։

Իսկ մենք կանգնած ծխում էինք և չգիտեինք, թե ինչ անենք։ Առանց վրանների և գործիքների Սպիտակ գնալն անհեթեթ էր թվում։ Անցավ նյարդային սպասման մի քանի ժամ։ Թվում էր` Թբիլիսիի ողջ ավտոկայարանը կասկածով նայում է մեր ավտոբուսին, որը չի շտապում այնտեղ, որտեղ օգնության են շտապում ողջ երկրից։ Իրավիճակից ինքնըստինքյան ելք գտնվեց։ Չսափրված, մաշված բաճկոնով, գլխարկը գլխիս նման էի նրանց այս վայրերում, ովքեր սուգ են պահում։ Ես չհիշեցի այդ հայի անունը, ով հասել էր տուն` Կիրովական։ Նա մոտեցավ մեզ` խնդրելով վերցնել իր հետ, հինգ րոպե անց մենք արդեն մեկնում էինք Հայաստան։ Ի դեպ, չարաբաստիկ ԶԻԼ–ը, պտտվելով Թբիլիսիում, արդյունքում մեկնել էր Լենինական։ Վստահ եմ` այն ամենը, ինչ վերցրել էինք մեզ հետ, այնտեղ ավելորդ չէր։

© Sputnik / Геннадий Кирилленко Սպիտակ քաղաքը 1988-ի երկրաշարժից հետո
Город Спитак после землетрясения в 1988 году - Sputnik Արմենիա
Սպիտակ քաղաքը 1988-ի երկրաշարժից հետո


Երբ ասում են «երկրաշարժը երկրի երեսից ջնջեց քաղաքը», դա Սպիտակի մասին է։ Փլատակներ, վշտից սևացած մարդիկ, դագաղներ փողոցներում, բակերում, մարզադաշտում, ամենուրեք։ Շատ ցուրտ էր։ Օդում տարածված էր քաղցր հոտ։ Ավերված գործարանի հեղուկն էր լցվել նախկին քաղաքի փողոցներում ու գրեթե ծածկում էր մեր ոտքերը։ Շինարարներ, զինվորականներ և ուղղակի մարդիկ, ովքեր ողջ էին մնացել «մսաղացում», շուրջօրյա տաքանում էին խարույկների մոտ։ Տարածքի պարետը մեզ տվեց ամառային երկտեղանոց վրաններ և բաժանեց ջոկատների։ Ճամբարի համար տեղ գտանք ավերված մանկապարտեզի բակում։ Շուրջբոլորը ցրված էին խաղալիքներ, մանկական մահճակալների ներքնակներ։ Դրանք էլ փռեցինք վրանների հատակին։

Քնում էինք առանց հանվելու, չորսով, այդպես ավելի տաք էր, բոլորս միասին կողքի էինք շրջվում։ Արթնանում էինք եղյամով պատված։ Գուցե դրանից հետո այդպես չեմ սիրում ցուրտը, ձմեռը և այն ամենը, ինչ կապված է դրա հետ։ Ուտելիքի և գործիքների խնդիր չկար. յուրաքանչյուր խաչմերուկում կային դաշտային խոհանոցներ, պահածոներ, կարագի արկղեր, հաց։ Մեկ շաբաթ հետո մեզնից ոչ հեռու հայտնվեց ճաշարան։ Սեղաններին` ափսեների, բաժակների, գդալների կույտեր։ Կողքին` հսկայական կաթսա և փլավի բույր։ Կաթսայի մոտ պտտվում էր տարեց մի ուզբեկ։ Ես հարցրեցի, թե ով է նա և ինչպես է այստեղ հայտնվել։ Այն, ինչ նա ինձ պատասխանեց, շատ դիպուկ արտացոլում էր քառորդ դար առաջ մարդկանց միջև հարաբերությունների էությունը։

–Գիտե՞ս, ես երեխա էի, երբ Տաշքենդում տեղի ունեցավ նույնպիսի ողբերգություն։ Լավ եմ հիշում, թե ինչպես ողջ Միությունը վերականգնում էր մեր մայրաքաղաքը։ Երբ նույնը տեղի ունեցավ այստեղ, ես մտածեցի, որ հիմա իմ հերթն է։ Ես ունեմ կաթսա, կին և երեխանր, ուստի բոլորի հետ նստեցի գնացք և եկա Սպիտակ։ Զինվորականները մեզ մթերք են տալիս, և մենք կերակրում ենք բոլորին, ով քաղցած է։ Ես չէի կարող այլ կերպ վարվել, հասկանու՞մ ես։

© Геннадий Кирилленко Սպիտակ քաղաքը 1988-ի երկրաշարժից հետո
Город Спитак после землетрясения в 1988 году - Sputnik Արմենիա
Սպիտակ քաղաքը 1988-ի երկրաշարժից հետո


Առաջին օբյեկտը, որտեղ աշխատեց մեր բրիգադը, կարի ֆաբրիկան էր։ Բոլոր ողջերին, վիրավորներին ու զոհվածներին, որոնց կարողացանք արագ գտնել, դուրս հանեցինք առաջին իսկ օրը։ Մենք պետք է ևս մեկ անգամ ուշադիր զննեինք փլատակները` այնտեղ մնացած մարմինները գտնելու համար։ Հասկանալի էր, որ ողջ մնացած մարդիկ այդ սառնամանիքին այնտեղ չէին կարող լինել։ Ձեռքերից, լինգերից ու բահերից բացի, մենք ուրիշ ոչինչ չունեինք։ Այդ պատճառով ֆաբրիկայի` տարերքի կողմից հանգույցի վերածված երկաթբետոնե կառուցվածքները մենք չէինք կարող քանդել։ Այդուհանդերձ, ժամ ժամի ետևից մենք քանդում էինք գործվածքի հակերը, տարբեր իրեր, ձևափոխված կարի մեքենաները։ Մեր կողքին աշխատում էին մերձբալթիկայից եկած շինարարները, ուկրաինացի կռունկավարները, ռյազանցի զինվորականները։ Ու նաև լեհ փրկարարները։ Մենք այն ժամանակ դեռ ոչ մի ԱԻՆ, «ՀԱՏՈՒԿ» գրառումով ոչ մի սարքավորում, որի օգնությամբ հնարավոր կլիներ արագ գտնել ու փրկել մարդկանց, չունեինք։ Էլեկտրական սղոցներ, ամբարձիչներ, էլի ինչ-որ սարքեր։ Եվ շներ։ Հենց նրանք էին ցույց տալիս ճիշտ տեղերը, որտեղ պետք էր փլատակների տակ մարդկանց փնտրել։ Մոտենում էր, հոտոտում ու նստում։ Այդ օրը մենք բեռնատար վերելակի հորանն էինք քանդում։ Առավոտյան եկան լեհերը, երեք փրկարար և շունը։ Շունը պտտվեց ու նստեց։ Ամբողջ օրվա ընթացքում երեք մետր փոքրիկ տարածության վրա մենք կարողացել էինք առաջ շարժվել ընդամենը մեկուկես-երկու մետրով։ Երեկոյան հասանք ու հանեցինք ձևափոխված վերելակի առաստաղի մի կտոր։ Այնտեղ էլ գտանք զոհված երիտասարդ մի աղջկա։ Ճանաչելու համար եկավ ամբողջովին սև հագած մի տատիկ։ Արցունքոտ աչքեր։ Երկրաշարժի օրը նրա մեծ ընտանիքի բոլոր անդամները գնացել էին աշխատանքի։ Իսկ երեկոյան նրանցից ոչ ոք չվերադարձավ տուն։ Այդ աղջիկը նրա թոռն էր։ Եվ վերջին հույսը, որ որևէ մեկը ողջ է մնացել…

© Sputnik / Геннадий КирилленкоՍպիտակ քաղաքը 1988-ի երկրաշարժից հետո
Город Спитак после землетрясения в 1988 году - Sputnik Արմենիա
Սպիտակ քաղաքը 1988-ի երկրաշարժից հետո

 

Լրահոս
0