ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի– Sputnik. Հայաստանի ԿԸՀ-ն սկսել է ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախնական արդյունքները։
ԿԸՀ տվյալների համաձայն` մշակվել են 75 ընտրատեղամասի արդյունքները։
«Այո» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը 18006 է, որը քվեարկության մասնակցածների թվի 76,94 տոկոսն է կազմում, ցուցակում ընդգրկվածների թվի` 43,91 տոկոսը։
«Ոչ» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը 4797 է, որը քվեարկության մասնակցածների թվի 20,50 տոկոսն է, ցուցակում ընդգրկվածների թվի` 11,70 տոկոսը։