00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրաքվե. սկանդալներ, ինտրիգներ, սպասումներ

© Sputnik / Asatur YesayantsРеферендум по Конституционным реформам в Армении
Референдум по Конституционным реформам в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում այսօր վաղ առավոտից բացվել են ընտրատարածքների դռները։ Պատասխանատու օր է. որոշվում է երկրի ճակատագիրը, այսօր Հայաստանի բնակիչները «դեմ» կամ «կողմ» են քվեարկում սահմանադրական փոփոխություններին

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի- Sputnik, Անի Լիպարիտյան. Երևանի 4/19 ընտրատեղամասից դուրս է վազում կարմրահեր աղջիկը և փորձում է հասնել թխահեր կնոջը։

«Իսկ Դուք.. Ձեզ մոտ… սպասեք։ Ձեզ մոտ երեսունի՞նն է»,- բղավում է կարմրահերը։ Բայց թխահերը, նույնիսկ չարձագանքելով համառ հարցուփորձին, անձնագիրը ձեռքին անհետանում է։

«Արևային» աղջիկը վճռական վերադառնում է ընտրատարածք։ Ես գնում եմ նրա հետևից ու բացում եմ դպրոցի ծանր դուռը, որից այն կողմ ընտրատեղամասն է։

Չեմ հասցնում անցնել ընտրողների շարքի մոտով, երբ աղմուկ է բարձրանում։ Կարմրահերը փորձում է իր ձայնով խլացնել ընտրական հանձնաժողովի աշխատողին, բայց ապարդյուն. տղամարդու ձայնն ավելի բարձր է։

— Լսե՛ք, քաղաքացուհի։ Ես անձնագրային սեղան կամ հետապնդող չեմ։ Ես չգիտեմ, թե Դուք այնտեղ ինչ եք տեսել,- ասում է տղամարդը կարմրահերին, ով, ամենայն հավանականությամբ, ինչ-որ բան է կասկածում։

Ընտրական հանձնաժողովի անդամներից ոչ ոք չի բացատրում, թե ինչ է պատահել։ Բոլորը դժգոհ են ու լուռ։ Հասկանալի է մի բան. աղմուկ բարձրացրած կինը քվեարկող թխահերի փաստաթղթում ինչ-որ անճշտություններ է նկատել և որոշել, որ «կեղծ» քվեի «հոտ է գալիս»։

— Ի՞նչ եք ուզում։ Կարո՞ք եք ասել Ձեր անուն, ազգանունը,- մի քանի անգամ հարցնում է հանձնաժողովի անդամը։

Վերջապես, աղմուկ-աղաղակի մեջ լսվում է` Սաթենիկ Սարգսյան։

— Դե հա, Սաթենիկ Սարգսյան։ Գուցե թիվը սխա՞լ է։ Եվ ի՞նչ։ Դա կարող է վրիպակ լինել։ Եվ ընդհանրապես ի՞նչ եք խառնվել իրար։ Դա նրա քվեաթերթիկն է, նրա հասցեն, նրա տվյալները։ Նա ինքը պետք է արձագանքի,- բարձր և վստահ ձայնով ասում է հանձնաժողովի անդամը։
Զգացմունքային պոռթկումը հանդարտվում է։ Բայց կարմրահերը շարունակում է պնդել` Ձեր աշխատանքը մարդուն նույնականացնելն է։

— Դա իմ գործը չէ, հասկանու՞մ եք։ Ես չեմ զբաղվում սխալներ բացահայտելով։ Օրենքով մարդը գալիս է, քվեարկում անձնագրով։ Հանձնաժողովի անդամը նրան մոտենալու կամ ձայնի իրավունքից զրկելու իրավունք չունի, եթե բոլոր տվյալները նորմալ են։ Եթե Սաթիկի փոխարեն գրված լիներ Տատիկ, ապա Դուք կթողնեիք, կգնայի՞ք։

— Ամեն դեպքում Ձեր գործը քաղաքացուն նույնականացնելն է,- ևս մեկ անգամ պնդում է կինը, իսկ տղամարդը ձեռքն է թափ տալիս։

Ես արդեն պատրաստվում եմ հեռանալ, երբ դիմացս մի տատիկ է դուրս գալիս։

— Բարև Ձեզ։ Դուք արդեն քվեարկե՞լ եք։ Ի՞նչ սպասումներ ունեք,- հարցնում եմ ես։
— Ես դրական սպասումներ ունեմ,- ժպտալով ասում է տատիկը և ուղղում գործած բերետը։ — Ամեն ինչ լավ կլինի։ Բայց մեր երկրում ինչ-որ բան կարող է փոխել միայն երիտասարդությունը։ Մենք ի՞նչ։ Ի՞նչ կարող է անել մեր տարիքի մարդը։

Անահիտ տատիկը 65 տարեկան է, բայց նրա կանաչ աչքերը փայլում են 20 տարեկանի պես։

— Ինձ համար ամենագլխավորն այն է, որ պատերազմ չլինի, երկրում հանգիստ լինի։ Այսօր ի՞նչ է կատարվում ողջ աշխարհում։ Մարդիկ թողնում են իրենց տները, այստեղ-այնտեղ ընկնում… Ինձ համար ամենագլխավորն այն է, որ ողջ աշխարհում և Հայաստանում հանգստություն և խաղաղություն տիրի։ Իսկ մնացածը կլինի։ Ինքներս գլուխ կհանենք…

 

Լրահոս
0