ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մարուխյանը հայտնեց, որ դատախազությունն արդեն 10–ից ավելի ահազանգ է ստացել, որոնց ընթացք է տրվել։ Դատախազությունը դիմումները ներկայացրել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Հնարավոր իրավախախտումների դեպքում քաղաքացիները կարող են դիմել ոստիկանության թեժ գիծ` 54 69 12, 54 69 14 հեռախոսահամարներով։
Դատախազությունում նույնպես թեժ գիծ է գործում` 511 527 հեռախոսահամարով։
Նշենք, որ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանը երեք ժամյա պարբերականությամբ կներկայացնի քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը։