ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Թե ինչ խախտումներ են արձանագրել դիտորդական առաքելության ներկայացուցիչները, Ռադիո Sputnik-ի հետ զրույցում ասել է Թրանսփարենսի Ինտերնեյշնլ դիտորդական խմբի օպերատոր Զարուհի Հովհաննիսյանը։
«Մինչ քվեարկությունը սկսելը, այսինքն մինչև ժամը 08։00-ը, հիմնականում ահազանգերը վերաբերում էին ընտրատեղամասերի կահավորմանը և տեղամասի անմատչելիությանը, մասնավորապես` հաշմանդամների համար։ Ահազանգեր ունենք այն մասին, որ հանձնաժողովի անդամները երկու ժամ պարբերականությամբ չեն հերթափոխում, զանգվածային ահազանգեր կան, որ դիտորդներին թույլ չեն տալիս գրանցել ընտրողների համարները: Խոչընդոտում են, միաժամանակ ահաբեկում են, որ դուրս կհրավիրեն ընտրատեղամասի տարածքից։ Կոնկրետ նման խախտումներ արձանագրվել են Կոտայքում, միաժամանակ նման ահազանգեր են ստացվում տարբեր տեղամասերից»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը Ռադիո Sputnik-ի ուղիղ եթերում:
