ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Ինչպես և նախատեսված էր, 11։00-ին թիվ 9/11 ընտրատեղամաս քվեարկելու եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրան ուղեկցում էր առաջին տիկինը` Ռիտա Սարգսյանը։ Sputnik Արմենիայի լրագրողը հայտնեց, որ թեև նախագահը հրաժարվեց զրուցել լրագրողների հետ, սակայն նա ընտրատեղամաս մտավ և այնտեղից դուրս եկավ ժպիտը դեմքին։
