ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը քվեարկելու էր գնացել Էջմիածնի թիվ 19/10 ընտրատեղամաս։ ԵԿՄ նախագահը մոռացել էր վերցնել անձնագիրը, ստիպված վերադարձավ տուն և անձնագրով կրկին եկավ ընտրատեղամաս։
Քվեարկելուց հետո նա հայտնեց, որ կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին։
Ի դեպ, այսօր ընտրատեղամասերից մեկում անձնագրի հետ կապված մեկ այլ դեպք էլ է գրանցվել։ Ընտրողներից մեկն իր անձնագիրը գցել է քվեատուփի մեջ։ Բոլոր ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամներին զգուշացվել է, որ ավելի զգոն լինեն, որպեսզի խուսափեն նման դեպքերից։
Նշենք, որ Հայաստանում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
