ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Երևանի որոշ ընտրատեղամասերի մոտ մերկասառույցը դժվարացնում է մարդկանց տեղաշարժը, հայտնում է Sputnik Արմենիա պորտալի թղթակիցը 2/37 տեղամասից:
«Դժվարությամբ հասա տեղամաս: Սայթաքեցի, բայց, փառք Աստծուն, չընկա: Հուսով եմ, որ իմ ձայնը կօգնի փոխել երկրի իրավիճակը», — ասաց իր ընտրությունը կատարած Ջուլիետա Կարապետյանը:
Տեղամասի անդամներից մեկը նրան առաջարկել է օգնել ու ճանապարհել տուն: Այդ տեղամասում գրանցված է 1400 ընտրող, որոնցից 10-ն արդեն քվեարկել են:
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քվեարկելուց և Կենտրոնի 9/14 ընտրատեղամասը լքելուց առաջ հանձնաժողովի անդամներին հարցրել է, թե ինչու ընտրատեղամաս տանող աստիճանի վրա տեղ-տեղ սառույց կա, ու երբ նրանք ասել են, որ աղ են ցանել, ոստիկանապետը նկատել է, որ լավ աղ չեն արել: