00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փայտե հավկիթների մեջ թաքցրած կյանքը

© Sputnik / Asatur YesayantsЯкоб Заргарян
Якоб Заргарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանյան սովորական բնակարաններից մեկում միմյանց կողքի դրված են Մինասի, Կալենցի, Սարյանի ու բազմաթիվ այլ արվեստագետների ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի-Sputnik, Գոհար Սարգսյան. Մասնագիտությամբ երաժիշտ Հակոբ Զարգարյանի բնակարանում քեզ զգում ես ինչպես թանգարանում: Ապակեպատ դարակներում խնամքով, շարքով ու կարգով դասավորված են փայտե հավկիթները, որոնց վրա տարբեր թեմաներով նկարներ են պատկերված: Դրանք ավելի հետաքրքրական են դառնում, երբ լսում ես հեղինակների անունները՝ Մինաս Ավետիսյան, Հարություն Կալենց, Դմիտրի Նալբանդյան, Մարտիրոս Սարյան, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան ու երևելիների մի ամբողջական շարք:

© Sputnik / Asatur YesayantsՀակոբ Զարգարյանի հավաքածուն
Коллекция яиц Якова Заргаряна, которые расписаны различными художниками - Sputnik Արմենիա
Հակոբ Զարգարյանի հավաքածուն

Պատկերազարդված հավկիթների հավաքածուն ստեղծելու համար Հակոբ Զարգարյանը կես դարից էլ շատ ժամանակ է ծախսել:

1963 թվականն էր: Սուրբ Զատկի տոնին դաշնակահար Զարգարյանը դուրս եկավ շքամուտք ու տեսավ հավկիթներով «կռվող» երեխաներին: Նրանցից մեկը Զարգարյանին առաջարկեց միանալ խաղին ու մի հավկիթ պարզեց:

Զարգարյանն այսօրվա պես հիշում է կարմիր, սև ու սպիտակ ներկերով գունազարդված հավկիթը, որի վրա տիեզերագնաց, օդանավ ու Արարատ սարն էին պատկերված: Հենց այդ հավկիթն էր պատճառը, որ ծնվեր այդ արտասովոր միտքը՝ իսկ ինչու՞ չստեղծել պատկերազարդված հավկիթների հավաքածու:

«Առաջին հավկիթը պատկերազարդել է Մարտիրոս Սարյանը: Ասացի՝ մի բան նկարեք, նա էլ պատասխանեց, թե իրեն ոչ մի տեղ չեն սովորեցրել հավկիթի վրա նկարել: Ես էլ առաջարկեցի փիլիսոփայել: Թե բա՝ Էնգելսը կարծում է, որ կյանքը սպիտակուցային մարմինների գոյություն է: Իսկ հավկիթում մեծ քանակությամբ սպիտակուց կա, ուրեմն նկարեք կյանքը: Սարյանն առանց երկմտելու ասաց՝ ինձ համար կյանքը Հայաստանն է: Ու նկարեց Հայաստանը»,-պատմում է Հակոբ Զարգարյանը:

© Sputnik / Asatur YesayantsՀակոբ Զարգարյանի հավաքածուն
Яков Заргарян  - Sputnik Արմենիա
Հակոբ Զարգարյանի հավաքածուն

Մինչև այսօր մի հարցում իրեն չի ներում: Գնացել-հասել է Թիֆլիս, ոչ ավել, ոչ պակաս՝ Սերգեյ Փարաջանովի տուն: Այնքան հուզված է եղել ու կլանված նրա հետ զրույցով, որ մոռացել է գրպանից հանել հավկիթն ու խնդրել նկարազարդել:

«Երևան վերադառնալիս հանկարծ հիշեցի ու նյարդային վիճակից քիչ էր մնում լաց լինեի»,-ափսոսանքով նշում է Հակոբ Զարգարյանը:

Պատմում է, որ իր գործունեությամբ ամենից շատ հիացած է եղել Մինաս Ավետիսյանը: Նա քաջալերել է ընկերոջն ու առաջ մղել: Ու այսօր Հակոբ Զարգարյանն աշխարհի 48 երկրի 100 քաղաքում ապրող հայտնի ու անհայտ 833 հեղինակի նկարազարդած 940 նմուշ է հավաքել:

Դեկտեմբերի 5-ին Հակոբ Զարգարյանը դարձավ 90 տարեկան: Իր առողջության ու երկարակեցության բանաձևը Զարգարյանը չի թաքցնում:

«Ես միշտ նաչալնիկ եմ եղել: Դպրոցում կլասկոմ էի, հետո կոմսոմոլի քարտուղար, բանակում՝ ստարշինա, աշխատավայրում՝ ֆակուլտետի դեկան: Կայնքումս կաշառք չեմ վերցրել ու հանգիստ խղճով քնել եմ: Իմ երկարակեցության գաղտնիքը հենց բարեխիղճ քուն է»,-հպարտությամբ ասում է մասնագիտությամբ դաշնակահար, իսկ կոչումով՝ կոլեկցիոներ Հակոբ Զարգարյանը:

Նա իր տարիքի մասին խոսելիս ասում է՝ ընդամենը 90 տարեկան է, հավաստիացնում է, որ այս տարիքում էլ միշտ ակտիվ է, որովհետև դա է կյանքի շարժիչ ուժը: Խոստանում է, որ նոր գլուգործոցներով է հարստացնելու իր հավաքածուն, որն, ի վերջո, ազգի հարստությունն է:

© Sputnik / Asatur YesayantsՀակոբ Զարգարյան
Яков Заргарян  - Sputnik Արմենիա
Հակոբ Զարգարյան
Լրահոս
0