00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
On air
17:18
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արամ Խաչատրյանն ու ջազը

© Sputnik / Asatur YesayantsАрмен Уснунц
Армен Уснунц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանճարեղ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երկրպագուները սիրված ստեղծագործությունների ջազային մշակումները կլսեն «Խաչատրյանը և ջազը» նախագծի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Արամ Խաչատրյանի անվան պետական ֆիլհարմոնիայի համերգասրահի փակ դռների հետևից երաժշտության ծանոթ հնչյուններ են լսվում: Սաքսոֆոնի նուրբ ելևէջները տակնուվրա են անում հոգիդ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտները գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի և Պետական ջազային նվագախմբի անդամները՝ դիրիժոր Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ, վերջին փորձն են անում այսօրվա համերգից առաջ:

Նրանք պատրաստվում են հայ հանդիսատեսին ներկայացնել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների նոր ու հետաքրքիր ջազային մեկնաբանությունը:

Թեև նախկինում «Ուլիխանյան» քառյակն արդեն ներկայացրել է Խաչատրյանի երաժշտության ժամանակակից մոտիվները, այնուհանդերձ այս համերգը նոր բացահայտումներ է խոստանում:

«Արամ Խաչատրյանի ստեղծագործություններում մեծ ջազային ներուժ կա: Շատ վտանգավոր և պատասխանատու քայլ ենք ձեռնարկել, քանի որ հանդիսատեսը սովոր է նրա երաժշտության դասական մեկնաբանությանը: Մենք փորձել ենք այդ երաժշտությանը նոր իմաստավորում տալ ջազի պրիզմայի միջոցով: Հանդիսատեսը պետք է պատրաստ լինի, որ ջազ է լսելու, ոչ թե Խաչատրյանի դասական երաժշտությունը»,- Sputnik Արմենիա պորտալի թղթակցին ասաց Արմեն Հյուսնունցը՝ ավելացնելով, որ իրենց նախաձեռնությունը ջազային միջավայրում հայկական ազգային երաժշտությունը տարածելու հերթական փորձն է:

Դեռ անցած դարի սկզբին ոչ ոք չէր կասկածում, որ աֆրիկյան և եվրոպական մշակույթների խաչմերուկում ծնված նոր երաժշտական ուղղությունը՝ ջազը, ընդամենը մեկ հարյուրամյակում կգրավի ողջ աշխարհը, և մարդիկ «կհիվանդանան» ջազային տենդով: Բացառություն չէր նաև Հայաստանը, որը բառացիորեն ողողվեց ջազային սվինգի ալիքներով:

Հայաստանի առաջին ջազային նվագախումբը Պետական ջազային նվագախումբն էր՝ կոմպոզիտոր և թավջութակահար Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ, դիրիժորն էր Ցոլակ Վարդազարյանը:

Այսօր ջազը քայլում է ժամանակին համընթաց, անցնում է տարբեր փոխակերպումների միջով: Մեկի համար ջազը կյանք է, մյուսի համար՝ հոգեվիճակ, երրորդի համար՝ պարզապես երաժշտություն:

«Ջազն աշխարհահայացք է: Ցավոք, այն, ինչ մատուցում են շատ երևանյան ակումբներում, այդ ուղղության մաքուր մեկնաբանությունը չէ: Ջազը նաև ինքնաբուխ իմպրովիզացիա է, որի հետևում մեծ իմաստ կա թաքնված: Հենց այդ միտքը կփորձենք հաղորդել Արամ Խաչատրյանի երաժշտության միջոցով»,- ասաց նա:

Այսօրվա համերգի հանդիսատեսը կկարողանա լսել ու տեսնել, թե ինչպես են նոր շունչ ստանում «Դիմակահանդեսը», «Սուսերով պարը», «Սպարտակն» ու մի շարք այլ ստեղծագործություններ:

 

Լրահոս
0