00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիվանագիտական դեսանտ` UWC Դիլիջան քոլեջում

© Sputnik / Давид ГалстянМеждународная школа-пансион UWC Dilijan College
Международная школа-пансион UWC Dilijan College - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ մտնում ես UWC Դիլիջան քոլեջ, ուզես–չուզես, մտածում ես` «երանի ես էլ այստեղ սովորեի» կամ «ինչու՞ մեր ժամանակ այսպիսի դպրոց չկար»

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանում արտասահմանյան դիվանագետների կանանց «դեսանտային ջոկատը» ժամանեց հայկական Շվեյցարիա` գեղատեսիլ Դիլիջան, որտեղ գտնվում է UWC քոլեջը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարի կնոջ` Նատալյա Նալբանդյանի նախաձեռնությամբ և քոլեջի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդի հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների կանայք այցելեցին քոլեջ։ Sputnik Արմենիա պորտալի թղթակիցը պատմում է անսովոր հյուրերի և քոլեջում սովորելու մասին։

UWC Dilijan-ի տեխնիկական հագեցվածությունը և ժամանակակից ուսումնական մեթոդները կարող են նախանձ առաջացնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ տարածաշրջանում։

© МИД АрменииԴիվանագետների կանանց այցը
Визит жен представителей дипломатических корпусов, аккредитованных в Армении, в Международную школу в Дилижане - Sputnik Արմենիա
Դիվանագետների կանանց այցը

Հարազատ մարդիկ

Քոլեջում սովորողները հյուրերին սպասում էին նախասրահում։ Դիվանագետների կանայք իսկույն գտան իրենց երկրացիներին։ Ոմանք վաղուց էին ծանոթ նրանց հետ։ Արգենտինացի դիվանագետի կինը մոր ջերմությամբ գրկեց ու համբուրեց համերկրացիներին։ Երեխաներն ուրախ էին այդ հանդիպման համար. հանուն լավ կրթության իրենց տունը, ծնողներին, ընկերներին թողած երիտասարդների համար սա հայրենիքից կարոտն առնելու միջոց էր, մայրենի լեզվով խոսելու հնարավորություն։

Նրանք անդադար խոսում էին իրենց առօրյայի մասին, պատմում, թե Արգենտինայի, Չինաստանի, Ռուսաստան, Բելառուսի, Թուրքմենստանի, Շվեդիայի և այլ երկրների իրենց դպրոցների համեմատ որքան անսովոր է այստեղ` գողտրիկ Դիլիջանում։

Հայաստանը գրավել է նրանց սիրտը

Երեխաները խոստովանեցին, որ մինչ այստեղ գալը Հայաստանի մասին շատ քիչ բան չգիտեին։ Հիմա ամեն ինչ փոխվել է։ Դիլիջանում և Երևանում զբոսանքները, Հայաստանի տեսարժան վայրերի հետ ծանոթությունն ու տեղի բնակիչների հետ շփումը Հայաստանի մասին գիտելիքների մեծ պաշար հավաքելու հնարավորություն են տվել նրանց։

Ոմանք պատրաստվում են առնվազն մեկ տարով երկարացնել Հայաստանի հետ շփումը. որոշել են կամավորության սկզբունքով աշխատել տարբեր կազմակերպություններում։

Ի դեպ, այս տարվանից նրանք սկսել են նաև հայերեն սովորել, որպեսզի կարողանան հեշտությամբ շփվել Դիլիջանի բնակիչների հետ։

© МИД АрменииԴիվանագետների կանայք
Визит жен представителей дипломатических корпусов, аккредитованных в Армении, в Международную школу в Дилижане - Sputnik Արմենիա
Դիվանագետների կանայք

Ապագայի քոլեջը

«Բառերը չեն հերիքում, որպեսզի մեր հիացմունքն արտահայտենք, նկարագրենք մեր տպավորությունները։ Հետաքրքիր էր ծանոթանալ աշխարհի տարբեր ծագերից եկած երեխաների հետ»,- ասաց Նատալյա Նալբանդյանը։

Նրա խոսքով` «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի անդամներն այցելել էին, որպեսզի տեսնեին տարածաշրջանում առանձնացող այս քոլեջը և ծանոթանային կրթության մատուցման նորարար ու առաջադեմ լուծումներին։

«Նախագիծն ուղղված է ապագային։ Սա հիանալի օրինակ է, թե ինչպես կարող է կրթությունը մատուցվել բարձր մակարդակով։ Ցանկալի կլիներ, որ նման նախագծերը շատ լինեին, որովհետև այսօրինակ դպրոցն արմատապես կփոխի կյանքը Հայաստանի փոքր քաղաքներում,  գալիք սերնդին նոր կրթական մակարդակով դաստիարակելու հնարավորություն կտա»,- նշեց Նալբանդյանը։

Դիլիջանը հետխորհրդային ժողովուրդներին հայտնի է դեռ «Միմինո» ֆիլմից (լեգենդար կատակերգության հերոսների հուշարձանը տեղադրված է քաղաքի հրապարակում)։ Այդ մասին հիշեցրեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանի կինը` Սվետլանա Ռամիշվիլին` հատկապես ընդգծելով տարբեր ազգերի միջև մշակութային կապերի զարգացման կարևորությունը։

«Գիտությունն ու առաջընթացը չափազանց կարևոր են։ Կրթությունն առաջընթացի շարժիչն է։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ շատ երեխաներ կան տարբեր երկրներից։ Դա նպաստում է համակողմանի կապերի զարգացմանը, ինչը շատ կարևոր է մեր օրերում»,- ասաց Ռամիշվիլին։

Քոլեջում նաև Թուրքիայի ժամանած ուսանողներ են սովորում։ Ստացվում է, որ տարբեր կրոններն ու մշակույթները կառուցողական երկխոսություն են վարում։

UWC Dilijan College-ը բացվել է 2014 թվականին: Այս տարի քոլեջում սովորում է 190 պատանի աշխարհի 64 երկրից՝ Ռուսաստանից, Հայաստանից, ԱՊՀ այլ երկրներից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայից և Ավստրալիայից:
UWC համակարգում ընդգրկված է հայաստանցի 43 ուսանող, որոնցից 21-ը սովորում են UWC Dilijan College-ում:

Չինաստանի դեսպանի կինը` Ճանգ Յինգմեյը, պատմեց, որ չինացի աշակերտները շատ գոհ են տարբեր մշակույթներին ծանոթանալու, յուրահատուկ փորձ ձեռք բերելու հնարավորությունից։

«Նրանց համար սա անմոռանալի փորձ է»,- ասաց Յինգմեյը` նշելով, որ UWC-ի դիլիջանյան քոլեջը լավ ապագա ունի։

«Մեր քոլեջի գլխավոր առավելությունը որակյալ կրթությունն է։ Քոլեջում դասավանդելու առանձնահատկությունն այն է, որ ուսումնական գործընթացում հիմնական շեշտը դրվում է գործնական պարապմունքների, այլ ոչ թե տեսական գիտելիքի վրա»,- ասաց UWC Dilijan College-ի տնօրեն Ջոն Պադիֆուտը։

Ո՞րն է քոլեջի յուրահատկությունը

Հայաստանում և ամբողջ հետխորհրդային տարածքում ամենածավալուն կրթական նախագծերից մեկի գաղափարը ծնվել է 2006 թվականին, իսկ շինարարությունը մեկնարկել է 2012 թվականին: Քոլեջը բարեգործներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի ու նրանց գործընկերների՝ մասնավոր անձանց եւ կազմակերպությունների համատեղ նախագիծն է, որն իրականացնում է IDeA հիմնադրամը։

«Գնահատական տալու համար դեռ շուտ է, սակայն այսօր էլ կարելի է ասել, որ նախագիծը շատ լավն է։ Մեզ մոտ 63 երկրի ներկայացուցիչներ են սովորում։ Այստեղ ստացած գիտելիքն ու փորձը շատ հարուստ է, բայց մենք դեռ շատ անելիքներ ունենք, և արդյունքի հասնելու համար երկար տարիների աշխատանք է պետք»,- ասաց Վերոնիկա Զոնաբենդը` պատասխանելով նախագծի արդյունավետության մասին Sputnik Արմենիայի հարցին։

Նրա խոսքով` նախագծի յուրահատկությունն այն է, որ այստեղ դասավանդող բոլոր ուսուցիչները փոխանցում են իրենց փորձը, իսկ աշակերտները կարողանում են բացահայտել իրենց տաղանդը, զարգացնել երկխոսություն հաստատելու կարողությունը, շփվել տարբեր մշակույթների հետ։

Հաջորդ տարի UWC-ի քոլեջը նախատեսում է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ գործարկել ամառային դպրոց, որի կարգախոսը կլինի «Just Dilijan it», կանցկացվեն բնական և հումանիտար գիտությունների վերաբերյալ նորարական հեղինակային դասընթացներ (օտար լեզուներ, արվեստ, ճարտարապետություն, գրականություն, թատրոն, ինչպես նաև ձեռնարկատիրություն)։

© Sputnik / Давид ГалстянUWC Դիլիջան քոլեջում
Библиотека Международной школы-пансиона UWC Dilijan College - Sputnik Արմենիա
UWC Դիլիջան քոլեջում
Լրահոս
0