Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո քաղաքում հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներն ու ոստիկանները շրջափակել են այն վայրը, որտեղ անհայտ անձինք կրակ էին բացել
Հարձակում գործած անձինք` 27-ամյա Թաշֆին Մալիքն ու 28-ամյա Սայեդ Ռիզվան Փարուքը, մահացել են ոստիկանների արձակած կրակոցներից։
Ոստիկանները հայտարարել են, որ սա ահաբեկչական հարձակում չի եղել։
«Մենք փորձում ենք պարզել հարձակման դրդապատճառը»,- ասել է Սան Բերնարդինոյի ոստիկանապետը, հաղորդել է CNN հեռուստաալիքը։
Նրա խոսքով ` միջադեպի վայրում գտել են ինչ-որ սարք, որը պայթյունավտանգ չի եղել։
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Սան Բերնարդինո քաղաքում գտնվող Inland կենտրոնում, որն օգնություն է ցուցաբերում մտավոր խանգարումներ ունեցող մարդկանց։ Շենքից դուրս է բերվել 30 մարդ, որոնց պատանդ էին վերցրել։ Նախնական տվյալով` պատահարի հետևանքով մահացել է 14 մարդ, վիրավորվել է` 17-ը։