ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացել է 4 աստիճանով` հայտնվելով 123-րդ տեղում: Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի թիմը չի անցկացրել ոչ մի խաղ և ունի վարկանիշային 285 միավոր:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղում Բելգիայի հավաքականն է, որը նախորդ ամիս պատմության մեջ առաջին անգամ էր դարձել առաջատար: Արգենտինացիները երկրորդ տեղում են, իսկ իսպանացիները՝ երրորդ: Աշխարհի չեմպիոն Գերմանիան նահանջել է չորրորդ տեղը, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Չիլին:
Լավագույն տասնյակում են նաև Բրազիլիան, Պորտուգալիան, Կոլումբիան, Անգլիան ու Ավստրիան:
Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Ռումինիան 16-րդն է, Լեհաստանը՝ 34-րդը, Դանիան՝ 42-րդը, Չեռնոգորիան՝ 85-րդը, իսկ Ղազախստանը՝ 129-ը:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում բարձրացել է 4 աստիճանով
© Sputnik / Asatur YesayantsСборная Армении по футболу
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացել է 4 աստիճանով` հայտնվելով 123-րդ տեղում