ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ ինքնաթիռներն առաջին ավիահարվածներն են հասցրել Սիրիայում, հայտնում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրին։
«Հարվածները հասցվել են Սիրիայում», – հայտնել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով` Tornado ռմբարկուները կայան են վերադարձել։ Ուրիշ տեղեկություն նա չի հայտնել։
Բի–Բի–Սի–ի թղթակիցը դրանից մի քանի րոպե առաջ հայտնել էր, որ բրիտանական ՌՕՈՒ Tornado–ի չորս ինքնաթիռներից մեկը Կիպրոսի «Ակրոտիրի» ավիակայան է վերադարձել, որտեղից մեկնել էր ավիահարվածներ հասցնելու։
Մեծ Բրիտանիայի ՊՆ ներկայացուցիչն Ասոշիեյթիդ Փրես գործակալությանը, իր անվան գաղտնիությունը պահելու պայմանով, հաստատել էր գործողությունների իրականացումը։ Բրիտանական ՌՕՈՒ նպատակների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնի կլինի ավելի ուշ, ավելացրել է նա։
Դրանից մի քանի ժամ առաջ բրիտանական խորհրդարանը լիազորել էր երկրի ՌՕՈՒ–ի կիրառումը Սիրիայում ԻՊ ահաբեկիչների ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու համար։ Բրիտանիան մի քանի օր առաջ կրկնակի մեծացրել է տարածաշրջանում ավիախմբավորումների քանակը։