00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կամո Սիրադեղյանը օսերին «ծանոթացնում» է հայկական խոհանոցի հետ

© Sputnik / Руслан ТадтаевКамо Сирадегян
Камо Сирадегян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեք տարի առաջ գալով Ցխինվալ` Կամոն հասցրել է բացել իր բիզնեսը, նոր կյանք սկսել նոր վայրում ու մտերմանալ տեղի բնակիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի– Sputnik. Կամո Սիրադեղյանն առաջին անգամ մեկնել է Հարավային Օսեթիա երեք տարի առաջ։ Այդ ժամանակ երկիրը նրան բոլորովին դուր չեկավ, քանի որ այստեղ «խառնաշփոթ էր տիրում»։ Այնուամենայնիվ Կամոն մի քանի ամիս առաջ որոշեց տեղափոխվել Ցխինվալ։ «Որովհետև»,– այսպես է նա բացատրում Sputnik–ի թղթակցին բնակության վայրը փոխելու իր որոշումը։

«Ինձ դուր չեկավ այստեղ, բայց այդպես որոշեցի։ Անկեղծ եմ ասում»,– ժպիտով պատմում է Կամոն։

Այժմ` Օսեթիա իր առաջին այցելությունից երեք տարի անց, նա ասում է, որ տարբերությունը միանգամից է երևում: Քաղաքը փոխվել է, որոշ բաներ են կառուցվում, մարդիկ ավելի հանգիստ ու վստահ են դարձել:


«Երբ ես առաջին անգամ եկա, այստեղ խառնաշփոթ էր տիրում։ Ո՛չ նորմալ ճանապարհներ կային, ո՛չ խանութներ։ Բայց քաղաքը հիմա շատ է փոխվել։ Մեծ տարբերություն կա նախկինի և ներկայի միջև։ Եվ դա ակնհայտ է»,– ասում է նա։


Կամոն 55 տարեկան է, ծնվել և մեծացել է Հայաստանի սրտում` Երևանում, որտեղ բնակվում են նրա կինը և երկու տղաները։ Կամոն մասնագիտությամբ տնտեսագետ է, ասում է, որ Երևանում եղել է «շինարարական ներկերի մատակարար»։ Հիմա նրա սկսած գործը շարունակում է տղան։ Նա վերջերս այցելել է հորը Ցխինվալում, «իսկ կինս ոչ մի անգամ այստեղ չի եղել և չի լինի»։

«Իսկ ինչու՞ գա այստեղ։ Չմտածեք, որ այստեղ կին ունեմ։ Ես ինքս հաճախ այցելում եմ ընտանիքիս»,– ասում է նորաթուխ ցխինվալցին։

Ցխինվալում Կամոն սկսել է սեփական գործը, նա «ծանոթացնում» է տեղի բնակիչներին հայկական խոհանոցի հետ։

Հունիսի 8–ի փողոցում գտնվող ոչ մեծ տարածքում նա երկու հայրենակիցների` Արման Հունանյանի և Մարինե Հարությունյանի հետ հիմնել է պատրաստի սննդի  խանութ։ Շաուրմա, քյաբաբ, գրիլ, հայկական լավաշ, հոթ դոգ, «հայկական խորոված». ահա ողջ տեսականին, որը Կամոն միշտ ուրախ է հյուրասիրել այցելուներին։ Իհարկե, ոչ անվճար, «բայց գները շուկայականից ցածր են»։

© SputnikՀայկական խոհանոց
Армянская кухня  - Sputnik Արմենիա
Հայկական խոհանոց


Մեր զրույցի ընթացքում Արմանն ու Մարինեն «իրար անցան». հինգ րոպեում շաուրման պատրաստ էր։ Ինչպես պարզվեց, արտադրանքը պահանջարկ է վայելում, մեր 10 րոպե տևած զրույցի ընթացքում խանութ մտան մարդիկ և վերցրեցին հիմնականում շաուրմա։

Խոզից մսից պատրաստված համեղ խորոված հյուրասիրեցին նաև Sputnik–ից եկած  հյուրերին։ Կամոն չի բացում դրա պատրաստման գաղտնիքը, ասում է, որ նման համը «հատուկ համեմունքներից» է, Հարավային Օսեթիայում դրանցից չկա։

Տեղի բնակիչների հետ Կամոն շատ մտերիմ է, օսական խնջույքների ցանկալի հյուրն է, նրան դուր է գալիս, որ օսերը հերթական գավաթը խմելուց առաջ երկարաշունչ և գեղեցիկ բաժակաճառեր են ասում։


«Մեզ մոտ թամադայի բաժակաճառից հետո բոլորը միանգամից դատարկում են բաժակները։ Իսկ այստեղ թամադայից հետո յուրաքանչյուրը ոտքի է կանգնում և իր կողմից ինչ–որ բան ավելացնում։ Ինձ դուր է գալիս տեղացիների հետ սեղան նստելը»,– ասում է նա։


Թե ինչպես է Կամոյին հաջողվել իր գործը սկսել օտար երկրում, գաղտնիք է։ «Ստացվել է, որովհետև ես մի քիչ ճարպիկ մարդ եմ»,– կատակում է նա։ Ասում է, որ ամեն ինչ ստացվել է կարճ ժամանակում, որովհետև այստեղ բյուրոկրատական քաշքշուկը քիչ է, «բոլոր փաստաթղթերը ձևակերպվում են շատ արագ, մարդիկ լավ են աշխատում»։

Չի կարելի չգովել նրա ձեռներեցությունը` տեսնելով, թե ինչպես է զարգանում նրա գործը։ Նրան դուր է գալիս գովեստներ լսելը, և լայն ժպիտ է հայտնվում նրա դեմքին։

Լրահոս
0