ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի —Sputnik. Ստամբուլի մետրոյի «Բայրամփաշա» կայարանքւմ տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական գործողություն է եղել, հայտնում է NTV-ն՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և հրշեջ մեքենաները:
Պայթյունի հետևանքով վնասվել են գնացքի ապակիները: Երթևեկությունն առժամանակ դադարեցվել է:
Ավելի վաղ հեռուստաընկերությունը հայտնել էր, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել:
«Պայթյունի պատճառը դեռ չի պարզվել, դիտարկվում են բոլոր տարբերակները»,- հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը: