00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոնարհված Պողոս-Պետրոսը ոտքի է կանգնում

© SputnikСв. Погос-Петрос
Св. Погос-Петрос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոտայքի մարզում կա մի գողտրիկ սրբատեղի, որտեղ բազմաթիվ հավատացյալներ են աղոթում` հույսով, որ իրենց նվիրական իղձերը կկատարվեն։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik, Գոհար Սարգսյան. Վերջին շրջանում Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Ակունք գյուղի Ս. Պողոս-Պետրոս մատուռ-սրբավայր այցելողներն անակնկալի են գալիս: Խոնարհված Ս. Պողոս մատուռ, այս ու այն կողմ թափված քարեր, բացօթյա խորան ու մի փոքր հեռվում լուռ իր հերթին սպասող Ս. Պետրոս. աչք ծակող տեսարան է: Եկեղեցու մասին տարբեր հրաշապատումներ լսած ու դրանց հետքերով եկած մարդու մոտ հակասական զգացողություններ են առաջանում: Իրականում ի՞նչ է կատարվում:

Հայաստանում Սանտա Կլաուսի դռները փակ են. արտասովոր եկեղեցու տխուր ճակատագիրը

Կոտայքի թեմի Աբովյանի տարածաշրջանի Ակունք գյուղի Ս.Պողոս-Պետրոս մատուռ-սրբավայրում 3 տարի առաջ մասնագետները պեղումներ են իրականացրել, հետո Սուրբ Պողոս ու Սուրբ Պետրոս մատուռներն ապամոնտաժել են: Պեղումների միջոցով գտնված հիմնաքարերն արդեն կտրել, մշակել են ու սպասում են գարնանը, որ կիր ու քարով վերականգնեն եկեղեցու նախնական տեսքը:

«70-ական թվականներին տեղի գյուղացիները մատուռների վրա ցեմենտ-ավազե ու մետաղապատ հավելումներ են արել, որոնք աղճատել են հուշարձանի պատմական գեղագիտական ու ճարտարապետական նշանակությունն ու տեսքը: Հուշարձանը բերվել է նախկին վիճակի, որպեսզի վերականգնողական աշխատանքներ կատարվեն: Սկզբում պեղումներ են կատարել, հետո մասնագետներն անցել են բուն աշխատանքներին»,- տեղեկացնում է Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

© SputnikԿոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Ակունք գյուղի Ս. Պողոս-Պետրոս մատուռ-սրբավայր
Խոնարհված Պողոս-Պետրոսը ոտքի է կանգնում - Sputnik Արմենիա
Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Ակունք գյուղի Ս. Պողոս-Պետրոս մատուռ-սրբավայր

Ամեն տարի դեպի Պողոս-Պետրոս եկեղեցի են ուղղվում բազմաթիվ հայաստանցիներ ու զբոսաշրջիկներ: Հարության տոնի երկրորդ կիրակին, որն առավել հայտնի է որպես Կանաչ կիրակի, Պողոս-Պետրոսի ուխտի օր է հռչակված: Այս տարի ուխտագնացության օրը ապամոնտաժված եկեղեցում անցկացված պատարագը յուրահատուկ է եղել, որովհետև բացօթյա պատարագն ընթացել է Սուրբ սեղանի` խորանի վրա:

«Ուխտավորներն իրենց աղոթքը հղեցին առ Աստված: Բոլորը հիացմունքով արտահայտվեցին նախաձեռնության մասին, քանի որ տևական դադարից հետո եկեղեցին կենդանանում է: Մեր նպատակն էր փրկել եկեղեցին, որը խոնարհվել էր: Հայաստանի տարածքում դեռ շատ եկեղեցիներ կան, որոնք անմխիթար վիճակում են և հոգածության կարիք ունեն»,-ասում է Տեր Զոհրապ քահանա Մանասյանը:

Իսկ սրբավայրի շրջակայքում ապրող գյուղացիները իրադարձությունների անմիջական ականատեսն են: Նրանք պնդում են, որ ամեն ինչ տեսնում ու լսում են:

«Հովանավորը Ռուսաստանում ապրող հայ բիզնեսմեն է: Ասեց`1.5 տարուց պիտի պատրաստ տաք մեզ: Ոնց որ անունն էլ Արամ է»,-պատմում է Վազգեն պապը:
Իսկ մասնագետներն աշխատանքներն ավարտելու հստակ ժամկետ չեն նշում:

© SputnikԿոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Ակունք գյուղի Ս. Պողոս-Պետրոս մատուռ-սրբավայր
Խոնարհված Պողոս-Պետրոսը ոտքի է կանգնում - Sputnik Արմենիա
Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Ակունք գյուղի Ս. Պողոս-Պետրոս մատուռ-սրբավայր

Պողոս-Պետրոս եկեղեցում հրաշքներ են կատարվել, ու դա փաստում է տեղի հոգևոր սպասավորը: Նրա խոսքով` մարդիկ անդամալույծ ու խոսելու ունակությունից զրկված երեխաներ են բերել, որոնք աղոթքի ուժով բժշկվել են: Դրա համար էլ, ըստ մեր զրուցակցի, Պողոս-Պետրոսից անդադար աղոթքներ են բարձրանում:

Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները

Պողոս-Պետրոս եկեղեցու հիմնաքարերը դրվել են 5-7-րդ դարերում: 11-րդ դարում ուժեղ երկրաշարժի հետևանքով եկեղեցին ավերվել է: Բարերարները կարողացել են եկեղեցին վերականգնել միայն 12-13-րդ դարերում, իսկ պատմությունը լռում է եկեղեցին կառուցողների մասին:

Անեթը միշտ մտքիս էր. ինչու Տեր Նշանը կուսակրոն չդարձավ, կամ մեկ օր քահանայի ընտանիքի հետ

Լրահոս
0