00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հալեպի հայերը. երբ ապրելու համար պետք է հաղթահարել վախը

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցБойцы САА в пригороде Дамаска Дарайе
Бойцы САА в пригороде Дамаска Дарайе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատերազմից առաջ Սիրիայում ավելի քան 100 հազար հայ էր ապրում։ Այսօր այդ թիվը հասել է 10-13 հազարի

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի- Sputnik, Դավիթ Գալստյան. 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայեր գաղթել էին Սիրիա, և ժամանակի ընթացքում այնտեղ հայկական ամուր ու կազմակերպված համայնք էր ձևավորվել։ Տարբեր տվյալներով` հայկական սփյուռքը 100 հազարի էր հասնում։ Սա` պատերազմից առաջ։ Իսկ այսօր հայկական սփյուռքից գրեթե ոչինչ չի մնացել, թեև նույնը կարելի է ասել հենց Սիրիայի մասին, որտեղ արդեն մի քանի տարի շարունակ պատերազմական գործողություններ են ընթանում։

Դամասկոսում, Հալեպում, Լաթաքիայում հրատարակվում էին հայկական թերթեր և ամսագրեր, գործում էին եկեղեցիներ, ազգային դպրոցներ և մշակութային կենտրոններ, որոնցից քչերն են այսօր մնացել։ Սիրիահայերի մեծ մասը կրկին գաղթի ճամփան է բռնել։ Փոքրաթիվ հայեր շարունակում են ապրել հիմնականում Հալեպում, Դամասկոսում, Լաթաքիայում և Տարտուսում, որոնք գտնվում են սիրիական բանակի վերահսկողության տակ։

Ինչպիսի՞ պայմաններում են ապրում Հալեպի հայերը, ի՞նչ հույսեր ու սպասումներ ունեն նրանք։ Այս ամենի մասին Sputnik Արմենիա պորտալին են պատմում քաղաքի բնակիչներ Սիլվա Սուլահյանն ու Միհրան Քնաջյանը։

Սիլվան բուժքույր է Գյուլբենկյանի անվան հայկական հիվանդանոցում, իսկ Միհրանը մեխանիկ է և հիմնական աշխատանք չունի։

Կյանքը պատերազմի է վերածվել

Միհրանը պատմում է, որ Հալեպն ու հատկապես հայաբնակ շրջանները (Սուլեյմանիա, Վիլլաներ և այլն) համեմատաբար խաղաղ են` չնայած մի քանի ամիս առաջ ռումբեր են ընկել նաև այդ վայրերում: Որոշ շրջաններ, օրինակ` Նոր Գյուղը, որը նույնպես հայաբնակ է, գրեթե հողին է հավասարվել: Ժամանակ առ ժամանակ խուլ կրակոցներ են լսվում: «Տեսնում ենք զրահամեքենաներ, գլխի վրայով ամեն օր թռչող ուղղաթիռներ և ռմբակոծիչներ»,- պատմում է նա:

Հալեպում ապրող հայերի թիվը հասել է 6-8 հազարի, իսկ Սիրիայի մյուս շրջաններում հազիվ 4-5 հազար հայ մնացած լինի։

«Անցած տարի Քեսաբի վրա հարձակման ժամանակ հայկական զինված խմբեր էին ստեղծվել: Իսկ սոցիալ-հասարակական տարբեր երիտասարդական խմբերը գործում առ այսօր։ Նրանք օգնում են պարենամթերք մատակարարել հայ ընտանիքներին: Օրինակ` Հալեպում հայ վարժարանների և այլ հաստատությունների բակերում հորեր են փորել, և մեր երիտասարդներն օգնում են ջուր կրել: Մեծահարուստ և մեծահոգի հայեր կան, որոնք հոգում են կարիքավոր ընտանիքների կոմունալ ծախսերը»,- պատմում է Միհրանը։

Ընդհանուր աղետը միավորել է հայերին։ Ինչպես հայ բնակիչների, այնպես էլ ողջ ժողովրդի համար առավել մեծ սպառնալիք են ներկայացնում Դաեշը («Իսլամական պետության» արաբական անվանումը) և ալ Նուսրան։

Կենաց-մահու պայքար

Կանայք սովորաբար այլ տեսանկյունից են գնահատում իրավիճակը։ Պատերազմը խանգարում է ապրել, ավելանում է վախը երեխաների կյանքի համար, ու այդքանով հանդերձ կինը փորձում է կենցաղավարման տարրական պայմաններ ստեղծել ընտանիքի համար։ Սիլվան պատերազմի բովով անցնող կանանցից մեկն է։ Նա խոստովանում է, որ գրեթե ամեն օր ստիպված է հաղթահարել վախն ու սպառնալիքը, որովհետև տնից դուրս ես գալիս և չգիտես` ողջ կմնաս, թե ոչ։

«Հաճախ այնպես է պատահում, որ ռումբն ընկնում է տանիքին, երբ այնտեղ մարդիկ են գտնվում: Սոցիալական պայմանները չափազանց ծանր են. այս ամառ Հալեպում շուրջ 1-2 ամիս ջուր չկար: Ամեն ինչ թանկացել է, գները բազմապատկվել են, երկրի դրամն արժեզրկվել է շուրջ 6 անգամ: Ահաբեկիչները փակել են քաղաք տանող ճանապարհները. փաստորեն զրկվել ենք նաև սննդամթերքի մատակարարումից»,- նշում է Սիլվան:

Իհարկե, մարդիկ փորձում են աշխատել սովորական ռիթմով, թեև դա գրեթե անհնար է դարձել։ Ընտանիքի հանդեպ ունեցած պատասխանատվության զգացումն ու աշխատասիրությունը տեղի են տալիս վախի զգացմանը։ Աշխատելու ու սովորելու ցանկությունն էլ արդեն կորցրել է կարևորությունը, որովհետև քաղաքների առավել վտանգավոր վայրերում կամ ավերված թաղամասերում այլևս ոչ դպրոցներ կան, ոչ էլ աշխատանք։

«Հանապազօրյա հացն ապահովելու հոգսը գլխավոր է դարձել, և հայերը Աստծու ողորմածության հույս ունեն: Մենք նաև հավատում ենք մեր երկրի նախագահին և ռուսների աջակցությանը։ Նրանց մասնակցությունը փոխել է իրավիճակը. քաղաքում նվազել է ահաբեկիչների թիվը, կրճատվել են մարդկանց առևանգելու դեպքերը։ Ռուսաստանի աջակցության շնորհիվ երկրի բանակը վերջերս կարողացել է բացել Հալեպ տանող գլխավոր մայրուղին, վերականգնվել է սննդամթերքի մատակարարումը։ Հուսով ենք, որ ազգային բանակը ռուս դաշնակիցների աջակցությամբ կվերականգնի խաղաղությունը»,- ասում է Սիլվան։

 

 

Լրահոս
0