00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստան-Թուրքիա. ահա թե որն է իրական պատժամիջոցը

© AP/Emrah GurelТурция
Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս-թուրքական հակամարտությունը հավանաբար բավականին սուր է լինելու և երկարատև: Ու եթե այդ հակամարտության ռազմական կամ քաղաքական կողմերը դեռ այնքան էլ կանխագուշակելի չեն, ապա տնտեսական ասպարեզում կարելի է գրեթե համոզված պնդել, որ պաշտոնական Մոսկվան ակնհայտորեն հաղթողի կարգավիճակում է:

Ռուս-թուրքական հակամարտությունը հավանաբար բավականին սուր է լինելու և երկարատև: Ու եթե այդ հակամարտության ռազմական կամ քաղաքական կողմերը դեռ այնքան էլ կանխագուշակելի չեն, ապա տնտեսական ասպարեզում կարելի է գրեթե համոզված պնդել, որ պաշտոնական Մոսկվան ակնհայտորեն հաղթողի կարգավիճակում է: Հիշեցնենք, որ Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի նկատմամբ։

Ռազմական ու քաղաքական ոլորտում դեռ հարցեր կան

Իհարկե, դեռ հասկանալի չէ, թե նժարն ում կողմը կթեքվի, եթե հանկարծ գործը բաց զինվորական առճակատման հասնի Սիրիայի ու Թուրքիայի հետ սահմանին (ինչն, ըստ երևույթին, չի կարելի բացառել): Չէ՞ որ Թուրքիան, ամեն դեպքում, կարծես  տարածաշրջանում ամենահզոր բանակն ունի, նաև ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ է ու Միացյալ նահանգների ամենամտերիմ գործընկերն ու կողմնակիցը Սիրիայի ճգնաժամի զարգացումներում: Իսկ Սիրիայի պաշտոնական բանակն, այսպես ասած, Ռուսաստանի օդուժի հովանու ներքո է գործում:

Դեռևս հնարավոր չէ միանշանակ հասկանալ, թե արդյոք իրակա՞ն են պաշտոնական Անկարայի` մեկուսացման մեջ հայտնվելու կանխատեսումները, որոնցով լի է թե՛ ռուսական, թե՛ միջազգային մամուլը: Չէ՞ որ արևմտյան լրատվամիջոցներն օրերս  հաճախ են գրում, թե պետք էր ի սկզբանե հասկանալ, որ Թուրքիան դեռ ՆԱՏՕ-ի անդամի մակարդակի չի հասել, ու պետք էր պարզապես նրան միշտ զենքով ու զինամթերքով օգնել, ոչ թե դաշինքի անդամ դարձնել:

Այդ պարագայում Թուրքիայի քաղաքական մեկուսացման կանխատեսումներն իսկապես խելքին մոտ են թվում, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ Չավուշօղլուն Բրյուսելում կայացած ԵՄ – Թուրքիա գագաթնաժողովի արդյունքներից անչափ գոհ էր:

Իսկ ահա տնտեսական ասպարեզում ռուս-թուրքական հակամարտության հաղթողի մասին երկու կարծիք լինել, կարծում եմ, չի կարող …

Մի մեծ գյուղ էր


Մինչև Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելը, այսինքն՝ մինչև այն պահը, երբ դեռ գոյություն ուներ Խորհրդային միությունն, ու ռուսական շուկա մուտքը երկաթյա վարագույրով փակ էր, Թուրքիան ընդամենը մի մեծ գյուղ էր:

Ո՛չ զարգացող արտադրություն ուներ, ո՛չ նորմալ գյուղատնտեսություն, ո՛չ որևէ նորմալ էներգետիկ համակարգ: Դե, հասկանալի է, որ Ստամբուլում և Անկարայում հոսանք կար, ու այդ քաղաքները եվրոպական չափանիշներին մոտավորապես, բայց համապատասխանում էին: Սակայն նույն Կարսն, օրինակ, անգամ 60 —70-ականներին ո՛չ հոսանք ուներ, ո՛չ էլ կենտրոնացած կոյուղի: Ու հենց նման վիճակ էր տիրում հատկապես արևելյան քաղաքներում:

Իրականում վերջին 20–25 տարվա ընթացքում Թուրքիան այնպիսի տնտեսական  առաջխաղացում ապրեց, ինչպիսին իր գոյության ընթացքում երբևիցե չէր ունեցել: Ինչն ակնհայտորեն կապված էր այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանը նրան որպես առաջնահերթ գործընկեր ու բարեկամ էր դիտում: Նույնիսկ եթե թվերն ուսումնասիրենք մակերեսորեն, մի հետաքրքիր միտում կնկատենք. Ռուսաստանի Դաշնությունը միայն տուրիզմի ոլորտում Թուրքիային տարիներ ի վեր առնվազն 3-4 միլիարդ դոլարի եկամուտ է բերել: Մոտ մեկ միլիարդ դոլարի եկամուտ պաշտոնական Անկարան ամեն տարի գյուղատնտեսությունից ուներ, պնդում են տնտեսական ոլորտում աշխատող փորձագետները: Իսկ ընդհանուր առմամբ Թուրքիան տարեկան մոտ 10–12 միլիարդ դոլարի մաքուր շահույթ ուներ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններից:

Հերթական «ավանտյուրան» տարանցիկ երթուղիներն էին

Խնդիրն այն է, որ երբ Ռուսաստանը պատժամիջոցների մասին կառավարական որոշում կայացրեց, թուրքական խոշոր բեռնատար մեքենաների համար ճանապարհը գրեթե լրիվ փակվեց` Առևտուր չենք անում Թուրքիայի հետ, և վերջ, ու փոխադրումների ոլորտում աշխատող ընկերություններին մնում էր միայն այլ ճանապարհ գտնել: Իսկ քանի որ ռուս-վրացական սահմանին տասնյակ, հարյուրավոր մեքենաներ էին կուտակվել, ապա «հարցը հասավ դիվանբաշուն». այսինքն, ըստ թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցների, հարցը նախագահների մակարդակով էր լուծվում: Քանի որ Չավուշօղլուն այդ օրերին այցով Բաքվում էր գտնվում, ապա, ինչպես նշվում է, նա ստիպված կապ է հաստատում Էրդողանի հետ, ով պաշտոնապես դիմում է Ալիևին: Ու Ադրբեջանի նախագահը հրահանգեց սահմանը բացել, որպեսզի մեքենաներն իր երկրի տարածքով դեպի Մերձավոր ու Միջին Արևելք անցնեն: Եվ հրահանգվեց  վարորդներից  տուգանք չվերցնել երկիր մուտքի վիզա չունենալու համար. չէ՞ որ նրանք ի սկզբանե ռուսական վիզաներով էին ճանապարհ ընկել: Հետո արդեն հասկանալի դարձավ, որ թուրքերը, առիթից օգտվելով, նաև փորձում են տարանցիկ վճարներն էլ 465 դոլարից իջեցնել, որպեսզի այդ տարածքից միշտ օգտվեն: Ըստ երևույթին` արդեն գիտակցում են, որ Ռուսաստանի կիրառած պատժամիջոցները դեռ բավական երկար են տևելու: Հիմա արդեն պարզվում է, որ թուրքերը փորձում են պաշտոնական Բաքվի հետ այնպիսի հարաբերություններ մշակել ու հաստատել, որ տարանցիկ ճանապարհից օգտվելը միշտ ձեռնտու լինի:

Ապրանքի այդ ահռելի մեծ ծավալը, որ Ռուսաստանի շուկան էր «մարսում», թուրքերը նույնիսկ Ադրբեջանի միջոցով չեն սպառի մյուս շուկաներում: Սակայն նաև անհրաժեշտ է հասկանալ, որ այդ հոսքը ժամանակի ընթացքում կաճի: Տարածաշրջանում, փաստորեն, մի նոր տարանցիկ ուղղություն է բացվում, այն էլ՝ անմիջապես հայկական սահմանին մոտ` խաչվելով մեր ավտոմայրուղու հետ, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ:

Ինչպե՞ս կարող է դա Հայաստանի շահերի հետ առնչվել, ի՞նչ վտանգներ կարող են լինել: Բացում ենք տարածաշրջանի քարտեզը, ուշադիր նայում ու հասկանում, որ թուրքերի արածը, կոպիտ ասած, «ավանտյուրա» է, որը ոչ թե քաղաքական հիմնավորում ունի, այլ քաղաքական ենթատեքստ: Չէ՞ որ նույն Ադրբեջանից այն կողմ` դեպի Թուրքմենստան, Տաջիկստան, Ուզբեկստան ու էլ ավելի այն կողմ՝ Պակիստան, Չինաստան ու Հնդկաստան, թուրքական ապրանքները պարզապես ոչ մի կերպ չեն կարող հասնել: Դա հնարավոր է միայն Կասպից ծովով և, ի դեպ, բավական բարձր ինքնարժեքով, քանի որ ծովային առաքումը թանկ հաճույք է: Ցանկացած այլ դեպքում թուրքական ապրանքը պետք է հատի Իրանի տարածքը: Բայց չէ՞ որ այդ երկրի հետ Թուրքիան, մեղմ ասած, բարիդրացիական հարաբերություններ չունի, մանավանդ Սիրիական զարգացումների
համատեքստում:  

Փաստորեն, Թուրքիան տանուլ է տալիս իր տնտեսական պայքարը: Պաշտոնական Անկարային պատժելու` Ռուսաստանի Դաշնության ղեկավարության այս հաշվարկները լիովին արդարանում են։

Փորձագետի մեկնաբանություն

«ՍՈՒ 24» ռուսական ինքնաթիռը խոցելով՝ Թուրքիան ոչ միայն ինքն իրեն դրեց բարդ վիճակի մեջ, այլև Ադրբեջանին, Sputnik-ի հետ զրույցում իրավիճակը մեկնաբանեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը:

«Ակնհայտ է, որ այդ միջադեպից հետո ՌԴ-ն հնարավորություն է ստացել առանց արտաքին էական խոչընդոտների մեծացնել իր ռազմաքաղաքական ներկայությունը տարածաշրջանում, որը կիրականացվի Մոսկվայի տարածաշրջանային ավանդական դաշնակիցներին գործընթացներում ներգրավելով՝ ի վնաս Թուրքիայի և նրա ռազմավարական գործընկեր Ադրբեջանի։ Նա գտնում է, որ Ադրբեջանը թերևս ավելի բարդ վիճակում է գտնվում, քանի որ Թուրքիայի նկատմամբ ՌԴ կողմից պատժամիջոցների քաղաքականություն զարգացնելու դեպքում հարվածի տակ են հայտնվում Բաքու-Անկարա հարաբերությունները, որոնք ադրբեջանական իշխանությունների համար ունեն կենսական նշանակություն: Ենթադրվում է, որ Բաքու-Անկարա կապը խափանելու` Իրանի ջանքերին այժմ կմիանա նաև Ռուսաստանը, որի համար մշտապես խնդիրներ են առաջացրել Բաքվի քաղաքականության հակառուսական շեշտադրումները:

Ռուդիկ Յարալյանը նշում է, որ այստեղ չի կարող խոսք լինել Ադրբեջանի կողմից Ռուսաստանի և Թուրքիայի միջև ընտրություն կատարելու մասին, քանի որ Թուրքիայի՝ Ադրբեջանի կարևորագույն դաշնակից լինելու տրամաբանությունը չի կարող խախտվել: Ուստի դրանով է բացատրվում ինքնաթիռի դեպքից հետո Մոսկվայի և Անկարայի միջև հակասությունների զարգացման առաջին իսկ օրերից Բաքվի կողմից նկատվող անհանգստությունը:  Իրանագետը գտնում է, որ եթե մինչև ռուսական ինքնաթիռի միջադեպը Ադրբեջանը պահպանում էր Ռուսաստանի և Իրանի համար տարանցիկ երկիր դառնալու տեսական որոշակի հնարավորություն,  ապա այժմ այդ նպատակի համար անհրաժեշտ կլինի փոխել պետական քաղաքականության հիմնական ուղենիշը, հրաժարվել Թուրքիայի և Իսրայելի հետ հեռանկարային ծրագրերից: Ռուսաստանը և Իրանը կարող են այդ շեշտադրումներով զարգացնել Ադրբեջանի նկատմամբ իրենց քաղաքականությունը, որոնք ալիևյան կլանի համար անլուծելի խնդիրներ են:

«Ավելին, կարծում եմ՝ առաջիկայում Իրանի դերակատարման հնարավոր մեծացումը տարածաշրջանային գործընթացներում զգալի բարդություններ կստեղծի ադրբեջանական իշխանությունների համար, որի նշաններն արդեն իսկ կան»,- նշեց Յարալյանը:

Լրահոս
0