ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՖԻԴԵ-ն հրապարակել է դեկտեմբերի վարկանիշային աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը զբաղեցնում է 6-րդ տեղը։
Նախորդ աղյուսակի համեմատ Հայաստանի ուժեղագույն շախմատիստն առաջադիմել է մեկ աստիճանով։ Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 2834, նրան հաջորդում է բուլղարացի Վեսելին Տոպալովը՝ 2803։
Գաբրիել Սարգսյանը բարելավել է իր դիրքը 9 աստիճանով և այժմ 43-րդն է։ Սերգեյ Մովսեսյանն իջել է 12 հորիզոնականով և 88-րդն է։ Լավագույն հարյուրյակում է հայտնվել Հրանտ Մելքումյանը (2654), ով 95-րդն է։
ՖԻԴԵ–ի դեկտեմբերի դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում են հայտնվել Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2834 վարկանիշ), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա, 2803), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան 2796), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան 2796), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2793), Լևոն Արոնյանը (Հայաստան, 2788), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2787), Անիշ Գիրին (Հոլանդիա, 2784), Դին Լիրենը (Չինաստան, 2776) և Ուեսլի Սոն (ԱՄՆ, 2775)։
Լևոն Արոնյանը մեկ հորիզոնականով բարձրացել է ՖԻԴԵ-ի աղյուսակում
© Sputnik / Асатур ЕсаянцЛевон Аронян, армянский гроссмейстер
© Sputnik / Асатур Есаянц
Բաժանորդագրվել
Հայաստանի ուժեղագույն շախմատիստն իր դիրքը բարելավել է մեկ հորիզոնականով