ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է չմասնակցել սամբոյի Եվրոպայի դեռահասների բաց առաջնությանը, որը կանցկացվի դեկտեմբերի 4-7-ը Ստամբուլում։
Ֆեդերացիայից մեկնաբանում են, որ այս կերպ իրենց համերաշխությունն են հայտնել Համառուսաստանյան սամբոյի ֆեդերացիային, որը նույնպես հրաժարվել է մասնակցել առաջնությանը` կապված «թուրքական զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության ռազմական ինքնաթիռի կործանման» հետ։
Ինչպես ասված է սամբոյի Միջազգային և Եվրոպական, Համառուսաստանյան ֆեդերացիաների նախագահներին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի հղած նամակում, համապատասխան որոշումը ֆեդերացիայի գործկոմը կայացրել է նոյեմբերի 28-ին:
Հայաստանը չի մասնակցի Ստամբուլի սամբոյի Եվրոպայի դեռահասների առաջնությանը
© Photoсамбо
© Photo
Բաժանորդագրվել
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է չմասնակցել սամբոյի Եվրոպայի դեռահասների բաց առաջնությանը, որը կանցկացվի դեկտեմբերի 4-7-ը Ստամբուլում