00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչն է կապում Էլդար Ռյազանովին Հայաստանի հետ

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցРежиссер Эльдар Рязанов
Режиссер Эльдар Рязанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայում 89 տարեկան հասակում մահացել է հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Գոհար Սարգսյան. Էլդար Ռյազանովը Հայաստանի հետ կապված հիանալի հիշողություններ ուներ: Երևանն այն քաղաքն է, որտեղ նա եկավ իր առաջին ստեղծագործական գործուղմանը կնոջ` Զոյա Ֆոմինայի հետ, և  նրա հարազատների հավաստիացմամբ` հենց Երևանում Ռյազանովն իմացավ, որ հայրիկ է դառնալու։ 

Հանճարեղ ռեժիսորը հայ ընկերներ ուներ: Ջերմ ընկերական հարաբերություններ կային հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի հետ: Ռյազանովը երբեք չի թաքցրել Մկրտչյանին` իր ֆիլմերից մեկում նկարահանելու մտադրությունը: Մի անգամ նույնիսկ անվանի արտիստի համար «Գարաժ» ֆիլմում դեր էր պատրաստել, սակայն Մհեր Մկրտչյանը պետք է նկարահանումների մեկներ Հնդկաստան: Չնայած ընկերական հարաբերություններին` Մկրտչյանն այդպես էլ չնկարահանվեց Ռյազանովի ֆիլմերում:

Այլ էին հարաբերությունները կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի հետ. նրանց ճանապարհները մի օր բաժանվեցին: «Կայարան երկուսի համար» ֆիլմի հիմքում Ռյազանովը դրեց իրական պատմություն` կապված Թարիվերդիևի և դերասանուհի Լյուդմիլա Մակսակովայի հետ: Վերջինը, լինելով ավտոմեքենայի ղեկին, մարդ էր վրաերթի ենթարկել: Ամբողջ մեղքն իր վրա էր վերցրել այդ շրջանում դերասանուհու հետ սիրային հարաբերություններ ունեցող Թարիվերդիևը: Դեպքը կատարվել էր 60-ականներին, իսկ ռեժիսորը ֆիլմը հանդիսատեսի դատին ներկայացրեց 1982 թվականին: Այդ դեպքից հետո Միքայել Թարիվերդիևը Ռյազանովի հետ
ընդհանրապես խզեց հարաբերությունները:


«Հայաստանում բոլորն էին սպասում Ռյազանովի հերթական ֆիլմի պրեմիերային: Դրանք ազնիվ ֆիլմեր էին մի հասարակարգի պայմաններում, որտեղ այնքան էլ դյուրին չէր մարդու մասին ու նրա անունից խոսելը: Ռյազանովը միշտ հեքիաթ էր ստանում ֆիլմում»,-պատմում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը և ավելացնում, որ իր ու Ռյազանովի վերջին հանդիպումը մոտ 10 տարի առաջ էր:


Նա այսօրվա պես հիշում է` Անապայում ընթանում էր «Կինոշոկ» փառատոնը, որտեղ Ռյազանովի ֆիլմը մրցանակի արժանացավ: Այդ օրերին Անապայում էր նաև Ջիվան Գասպարյանը: Ռյազանովը լսել է նրա դուդուկի հնչյուններն ու ասել` հավերժության լեզուն:

Դավիթ Մուրադյանը կարծում է, որ Էլդար Ռյազանովը «Ճշմարտության բարեկամն» էր, և գիտի, թե ինչու:

Նույն «ինչու»-ի մասին խոսեց նաև կինոգետ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը:


«88 թվականին Մոսկվայում կայացավ կինեմատոգրաֆիստների միության պլենումը, որտեղ հայ կինոգործիչները դատապարտեցին Սումգայիթյան ջարդերը: Հայկական պատվիրակությունը հատուկ հայտարարությամբ հանդես եկավ ու պահանջեց դատապարտել եղելությունը: Քվեարկություն էր ընթանում, և առանց տատանվելու իր աջակցող ձեռքը բարձրացրեց նաև Էլդար Ռյազանովը: Սակայն արդյունքը մեր սրտով չէր, որովհետև ադրբեջանական հակազդեցությունը ուժեղ էր, և շատերը ձեռնպահ էին մնում կարծիք հայտնել: Երբ զայրացած դուրս եկա, սկսեցի այս ու այն կողմ քայլել ու ծխել, Ռյազանովը մոտեցավ ինձ ու սկսեց մխիթարող խոսքեր ասել: Հիմա հստակ բառերը չեմ հիշում, բայց իմաստը հետևյալն էր. կարծում եք` աշխարհը փոխվե՞լ է,-պատմում է Սուրեն Հասմիկյանը:


«Այնտեղ, որտեղ հումորն է, նաև ճշմարտությունն է»,- սա Էլդար Ռյազանովի համոզմունքն էր: Եվ պատահական չէ, որ նրա նկարահանած շուրջ 30 ֆիլմից 24-ը կատակերգական ժանրում էր:

Լրահոս
0