00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թոփ–մոդել. հայկական տարբերակ

© Sputnik / Асатур ЕсаянцСако Мкртчян
Сако Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Կարծում եմ, որ աշխարհի ամենագեղեցիկ աչքերով աղջիկները Հայաստանում են ապրում։ Չգիտեմ` ուրիշ որտեղ կարելի է հանդիպել աչքերի նման խորը և իմաստալից արտահայտության»,– ասում է Մկրտչյանը

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի- Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանում մոդելային բիզնեսը զարգանում է դանդաղ, բայց հաստատուն քայլերով։ Հայկական նորաձևության ինդուստրիայի ներկայացուցիչներն արդեն հասցրել են մասնակցել գեղեցկության միջազգային հեղինակավոր մրցույթների, որոնցից են «Միսս երկրագունդ», «Միսս գլոբուս» մրցույթները։

«Ատեքս» նորաձևության կենտրոնին կից գործող մոդելային գործակալության փոխտնօրեն Սաքո Մկրտչյանը Sputnik Արմենիա պորտալի հետ զրույցում խոսեց Հայաստանում զարգացող մոդելային բիզնեսի, ինչպես նաև հայ աղջիկների գեղեցկության և հետագա ծրագրերի մասին։

Հայկական աչքերի գաղտնիքը

«Կարծում եմ, որ ոչ մի երկրում այսքան գեղեցիկ աչքերով աղջիկներ չկան, որքան Հայաստանում։ Չգիտեմ` ուրիշ որտեղ կարելի է հանդիպել աչքերի այդքան խորը և իմաստալից արտահայտության»,- ասում է Մկրտչյանը։

Սարգիսը նշում է, որ վերջին տարիներին նկատելի փոփոխություններ են զգացվում նաև հայերի արտաքինում` այսօր երեխաներից շատերի մազերը բաց գույն ունեն, աչքերն էլ խաժ են։ Հայերը վերադառնում են իրենց արմատներին, չէ՞ որ նրանք հենց այդպիսին են եղել վաղ անցյալում։

Ինչպե՞ս են մոդել ընտրում Հայաստանում

Նորաձևության ինդուստրիայի ներկայացուցչի խոսքով` մոդելները հիմնականում անձամբ են դիմում գործակալություն։ Սակայն պատահում է նաև, որ մոդելային գործակալության աշխատողը փողոցում հանդիպում է հետաքրքիր արտաքինով մարդու և առաջարկում մոդել դառնալ։

«Իհարկե, ամեն մեկն իր ընտրությունն է կատարում, ինչ-որ մեկը համաձայնում է, մյուսը` ոչ, բայց հիմնականում գալիս են»,- ասում է Մկրտչյանը։
Միաժամանակ Հայաստանի մոդելային բիզնեսում արտաքինի չափանիշներ չկան։

«Մոդելները կարող են տարբեր պարամետրեր ունենալ, ամեն ինչ կախված է այն աշխատանքից, որն առաջարկում են պատվիրատուները։ Օրինակ, եթե խոսքը դիզայներական հագուստի ցուցադրության մասին է, ապա ավելի հաճախ մասնակցում են 175 սմ և դրանից բարձր հասակ ունեցող, անպայման նիհար մոդելները։ Իսկ եթե որևէ հագուստի խանութի հագուստների ցուցադրություն է, ապա այստեղ հիմնվում են այն չափանիշների վրա, որոնք բնորոշ են Հայաստանի հասարակ բնակիչներին։

© Sputnik / Асатур ЕсаянцՍաքո Մկրտչյան
Сако Мкртчян - Sputnik Արմենիա
Սաքո Մկրտչյան

Ինչ վերաբերում է գովազդային հոլովակների, տեսահոլովակների, ֆոտոշարքերի նկարահանումներին, ապա պարամետրերը կարող են տարբեր լինել, իսկ հասակն ընդհանրապես կարևոր չէ։ Մեր մոդելները աշխատանքի առաջարկներ են ստանում այլ երկրներում, և ես հուսով եմ, որ շուտով Հայաստանում կարիերան սկսած մոդելների մեջ կհայտնվի թեկուզ մեկ թոփ-մոդել։ Կարևոր չէ` աղջիկ կլինի, թե տղա»,- ասաց Մկրտչյանը։
Նա ավելացրեց, որ ողջ աշխարհում չափանիշները տարբեր են, նույնիսկ գոյություն ունի «մոդել+» հասկացություն (ոչ ստանդարտ չափսեր ունեցող մոդելներ)։

«Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե որտեղ են զբաղվում մոդելային գործունեությամբ։ Գրեթե յուրաքանչյուր երկիր սեփական չափանիշներն ունի։ Օրինակ` եվրոպական երկրներում մոդելը պետք է «սարսափելի» նիհար և շատ բարձրահասակ լինի (175սմ-ից ոչ պակաս)։ Միևնույն ժամանակ Չինաստանում մոդելի նվազագույն հասակը 170 սմ է»,- նշեց Մկրտչյանը։

Հայ մոդելների շարքում կան աղջիկներ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի մարզերից, բայց բոլորը շատ գեղեցիկ են և ինքնատիպ։ Տարիներ առաջ ծնողներն արգելում էին իրենց երեխաներին (հիմնականում աղջիկներին)զբաղվել մոդելային բիզնեսով, այսօր նամն խնդիր գրեթե չկա։

«Հավատացեք` պատկերն այսօր փոխվել է։ Ես ինքս եմ տեսել, որ հայրն աղջկան բերել էր «Ատեքս», որպեսզի նա ճիշտ քայլել սովորի։ Ես զարմացել էի ու միաժամանակ ուրախացել։ Վերջապես մարդիկ հասկանում են, որ մոդելի աշխատանքն էլ է պատվաբեր գործ»,- ասաց նա։

Սակայն բացասական վերաբերմունքն էլ դեռ լիովին չի վերացել։ Ոմանք ասում են` բարձրանում եք բեմ, ուղղակի քայլում և դա աշխատա՞նք եք կոչում։

«Հավատացեք, որ դա էլ է բարդ ու ծանր գործ և քրտնաջան աշխատանք է պահանջում»,- նշեց նա։

Հայկական տարբերակ

«10 տարվա ընթացքում Հայաստանում շատ բան է փոխվել։ Օրինակ` հիմա շատերն են ցանկանում մեկնել երկրից և աշխատել արտասահմանում։ Ոմանց մենք արդեն ուղարկել ենք արտասահման, նրանցից մեկն այսօրվա դրությամբ թոփ-մոդել դառնալու բոլոր հնարավորություններն ունի։ Հայաստանի նման փոքր երկրի համար դա շատ մեծ ձեռքբերում կլինի»,- ասաց Մկրտչյանը։ Նա 2007թ.-ին Ֆրանսիայում աշխատելու հրավեր է ստացել։ Պայմանագրի ժամկետը կախված է մոդելի բարեխղճությունից։

«Եթե պայմանագիրը երկարաժամկետ է, ապա նշանակում է, որ այդ երկրի համար դուք պահանջված եք։ Այսպիսով, ստացվում է շահութաբեր համագործակցություն երկու կողմի համար, այսինքն մոդելի և մայր գործակալության, ինչպիսին մենք ենք»,- ավելացրեց նա։

© Sputnik / Асатур ЕсаянцՍաքո Մկրտչյան
Сако Мкртчян - Sputnik Արմենիա
Սաքո Մկրտչյան

Վերջում Մկրտչյանն ասաց, որ հայ մոդելները դեռ չեն հասցրել համաշխարհային բրենդային ցուցադրությունների մասնակցել։

«Նման ցուցադրություններին մասնակցելը թոփ-մոդել դառնալու անցաթուղթն է։ Նորաձևության բոլոր անվանի տները սովորաբար ընտրում են արդեն թոփ-մոդելներ դարձած աղջիկների և տղաների։ Ես անձամբ կցանկանայի, որ մեր երկրում լինեին արտասահմանում հնարավորին չափ պահանջված մոդելներ, որոնք երկիրը ճանաչելի կդարձնեին»,- ասաց Մկրտչյանը։

Սաքո Մկրտչյանն աշխատում է «Ատեքսում» 2005թ.-ից։ Հենց այդ ժամանակ էլ սկսել է մոդել աշխատել։ 2008թ.-ին նա բուքեր է դարձել (մոդելի անձնական մենեջեր, որը զբաղվում է բուքերով (պորտֆոլիո)), իսկ 2010թ.-ին Մկրտչյանը զբաղեցրել է կենտրոնին կից մոդելային գործակալության փոխտնօրենի պաշտոնը։
Կենտրոնը հիմնվել է 1991թ.-ին և զբաղվում է մոդելային բիզնեսի բոլոր ասպեկտներով` սկսած ուսուցումից մինչև նորաձևության նախագծեր։

© Sputnik / Асатур ЕсаянцՍաքո Մկրտչյան
Сако Мкртчян - Sputnik Արմենիա
Սաքո Մկրտչյան
Լրահոս
0