00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աստաֆյան փողոցի լեգենդները

© Sputnik / Asatur YesayantsАрт галлерея "Далан"
Арт галлерея Далан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դալանն ազգային զարդանախշերով պատված հուշանվերների տոնավաճառ է հիշեցնում. այստեղ կարելի է գտնել նռան խորհրդանիշով կավե սպասք, Արարատը պատկերող կտավներ

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Երևանի կենտրոնական փողոցներից մեկում` Աբովյան փողոցում, որը կառուցվել է 19-րդ դարում և ըստ հատակագծի` մայրաքաղաքի առաջին փողոցն է, կա այսպիսի ցուցանակ` «Դալան արտ»։ Նախկին Աստաֆյան (ժողովուրդն այն անվանել է Երևանի նահանգապետ, գեներալ-մայոր Աստաֆևի պատվին) փողոցով քայլելիս տեսնում ես մուգ գույնի շինություններ, որոնք իրենց պատերի ներքո դեռ պահպանում են հին Երևանի շունչը: Այսօր այն,  ցավոք, կարելի է զգալ կամ հին երևանցիների պատմությունները լսելիս, կամ արխիվային կադրեր դիտելիս:

Այդպիսի տուն-համալիրներից է այսօր հուշանվերների խանութ դարձած «Դալան արտ» ցուցասրահը: Շենքի մուտքը հիշեցնում է միջնադարյան Հռոդոս (Հունաստան) կղզում գտնվող Կաստելո բերդի շքամուտքը: Այն  մասին, որ շենքին դիպել է նաև ժամանակակից մարդու ձեռքը, վկայում են դեպի մայրաքաղաքի կենտրոնական փողոց նայող պատուհանները:

© Sputnik / Asatur Yesayants«Դալան արտ» հուշանվերների խանութը
Арт галерея Далан  - Sputnik Արմենիա
«Դալան արտ» հուշանվերների խանութը

 

«19-րդ դարի վերջի — 20-րդ դարի սկզբի տների կառուցվածքը հետևյալն էր. տունն ուներ երկու մուտք` շքամուտք և ետնամուտք, իսկ շքամուտքի մոտ գտնվում էր դեպի բակ տանող կամարը: Կամարի տրամաբանությունը հետևյալն էր. կառքով կամ ձիու վրա նստած մոտենում եք տանը, դուք ներս եք մտնում տուն շքամուտքից, իսկ ձիուն կամ կառքը կամարով դեպի բակ են տանում: Բակի մի կողմում գտնվում էին ծառայողական տարածքները` ախոռները, կառասրահները, իսկ մյուս կողմում` այգին, որտեղ սովորաբար զբոսնում էին տանտերերի երեխաները: Եվ ավելի քան 100 տարի առաջ կամարը կամ դալանը, որտեղ այժմ գտնվում է հուշանվերների խանութը, ծառայում էր որպես մուտք` բակ մտնելու համար», — պատմում է լրագրող, Երևանի պատմությանը նվիրված «Անծանոթ Երևան» հաղորդաշարի հեղինակ և հաղորդավար Մարկ Գրիգորյանը:


Դալանն ազգային զարդանախշերով պատված հուշանվերների տոնավաճառ է հիշեցնում. այստեղ կարելի է գտնել նռան խորհրդանիշով կավե սպասք, Արարատը պատկերող կտավներ, նկարազարդ մագնիսներ: Դեպի ընդարձակ բակ է տանում ցերեկային լույսը։ Բակի մի կողմում տարբեր վարպետների ստեղծած գործերն են` քանդակից մինչև սրբապատկեր: Առջևում «Դալանին» պատկանող տան մի մասն է: Աստիճանները տանում են դեպի երկրորդ հարկ, որտեղ պարբերաբար ցուցահանդեսներ են կազմակերպվում:

© Sputnik / Asatur Yesayants«Դալան արտ» հուշանվերների խանութը
Арт галерея Далан  - Sputnik Արմենիա
«Դալան արտ» հուշանվերների խանութը


Այս շենքի մասին մի շարք առասպելներ կան: «Խոսակցություններ կային, որ այս կամարի տակ էր օթևանում Երևանի լեգենդար, ռոմանտիկ քաղաքային կերպարներից մեկը` Կարաբալան, ով հայտնի է նրանով, որ ծաղիկներ էր նվիրում կանանց  (Կարաբալան, նույն ինքը` Ստեփան Հարությունյանը, ծնվել է 1900-ականների սկզբին հարուստ երևանցու ընտանիքում: Նրա ընտանիքին էր պատկանում այն տարածքը, որը քաղաքում հայտնի էր որպես «Ֆլորայի այգիներ»։  Ավելի ուշ ընտանիքը կորցրեց ողջ ունեցվածքը): Սակայն ոչ ոք չի կարող պնդել այդ փաստը», — նշում է դալան-տան ներկայացուցիչներից մեկը` ավելացնելով, որ այդ տան հետ է կապված նաև երևանցի մի լուսանկարչի անունը, ում երկար ժամանակ նույնացնում էին Դալանի հետ: «Այստեղ ստուդիա կար, որտեղ նա աշխատում էր: Հավաքում էր գեներալների, հայտնի մարդկանց լուսանկարները… Ստեղծագործական ոգին միշտ էր ապրում այս շենքում»:

© Sputnik / Asatur Yesayants«Դալան արտ» հուշանվերների խանութում
Арт галерея Далан  - Sputnik Արմենիա
«Դալան արտ» հուշանվերների խանութում

Եվ իրոք, տարբեր էտյուդների մոտիվներ կարելի է տեսնել Դալանում ամեն օր: Նախօրեին տեղի ունեցավ հերթական ցուցահանդեսը, այս անգամ` սյուրռեալիստական նկարների։ Որքան մարդ է ապրել այս դալանում, և այստեղ գրեթե ոչինչ չի փոխվել: Ամեն դեպքում, այդ մասին հայտնում է այս տունը վարձակալած անձը, ով, ինչպես պարզվեց, միշտ ապրել է Դալանի հարևանությամբ և մանկուց երազել այս տան պատմության մի մասնիկը դառնալ: «Ես փորձել եմ վերականգնել հին Դալանի մթնոլորտը իմ հուշերով», — ասում է նա: 

Դարի շունչը պահող այս կամարով տունը կառուցվել է տասը տարվա  ընթացքում` սկսած 1880 թվականից: Այնուհետև հանձնվել է իշխանությանը, հետո այնտեղ սկսեցին մարդիկ բնակվել: «Երևանում գաղթականներ եկան 1915 թվականին, նրանք ապրելու տեղ չունեին, օգտագործում էին յուրաքանչյուր հնարավորություն, որպեսզի որևէ կացարան գտնեն: Ես չեմ հիշում, թե խորհրդային շրջանում այստեղ ինչ է եղել, սակայն բոլորովին չեմ զարմանա, եթե պարզվի, որ այնտեղ ապրել են մարդիկ` այն խեղճ փախստականներն ու նրանց սերունդները, որոնք պարզապես ապրելու տեղ չունեին», — պատմում է Մարկ Գրիգորյանը։

© Sputnik / Asatur Yesayants«Դալան արտ» հուշանվերների խանութի բակում
Арт галерея Далан  - Sputnik Արմենիա
«Դալան արտ» հուշանվերների խանութի բակում


Փախստականները գնացին, իսկ Դալանը մնաց և շարունակում է ամեն օր ընդունել ու ճանապարհել բազմաթիվ տեղացիների ու զբոսաշրջիկների: Նույն փողոցում`     Դալանից ոչ հեռու լեգենդար Կարաբալայի արձանն է: Նա կանգնած է ծաղիկներով լի զամբյուղը ձեռքին և գուցե կարոտում է իր կացարանը` իր Դալանը:

Լրահոս
0