ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Դոնեցկի Օկտյաբրսկի միկոշրջանի ռմբակոծությունն իրականացվել է 120 մմ տրամաչափի ականանետներից, ինչպես նաև 30 մմ տրամաչափի ականանետից, լրագրողներին հայտնել է ինքնահռչակ ԴԺՀ Պն ներկայացուցիչը:
«Մի ուղղությամբ գնդակոծությունն իրականացվել է 120 մմ տրամաչափի ականանետից, մեկ այլ վայրում 30 մմ տրամաչափի զենքը վնասել է գազատարը», — ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Հրադադարի համակարգման և վերահսկման համատեղ կենտրոնի աշխատակիցները և ԵԱՀԿ առաքելության դիտորդները արձանագրել են վնասները, որոնք առաջացել են ռմբակոծության հետևանքով, դեպքի վայրից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ավելի վաղ ԴԺՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ուկրաինական ուժայինները կիրակի գիշերը գնդակոծել են Դոնեցկի Կույբիշի շրջանի Օկտյաբրսկի և Գորլովկիից դեպի հյուսիս գտնվող Զայցևո բնակավայրերը: