00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական գամբիտ. հայկական գործոնը

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցСтоянка прогулочных яхт. Анталия
Стоянка прогулочных яхт. Анталия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիան Հայաստանի հետ առճակատման չի գնա, քանի որ հայ-թուրքական սահմանին ռազմական գործողություններ սկսելու պատճառ չկա։ Չմոռանանք, որ այդ սահմանը ռուսական զորքերը բավականին խստորեն պաշտպանում են, Արևմուտքն էլ չի հասկանա ու հավանություն չի տա

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի –Sputnik. Ռուս-թուրքական առճակատումը շարունակում է թափ հավաքել։ Ընդ որում, զարգացումն ընթանում է այն հունով, որ այսօրվա դրությամբ կարելի է միանշանակ ասել պաշտոնական Անկարայի ակնհայտ պատվողական դիրքորոշման մասին։

Մինչ այժմ Էրդողանը Արևմուտքից որևէ լուրջ արձագանք կամ աջակցություն այդպես էլ չի ստացել։ Իսկ դա նշանակում է, որ նախ` ամերիկացիներն իրենց հովանավորյալին պարզապես մոռացել են։ Էրդողանին, պատկերավոր ասած, պարզապես կանգնեցրել են հրակնատի մոտ` հնարավորություն չտալով անգամ զրահապատ բաճկոն հագնել…

Տվյալ իրավիճակում թուրք առաջնորդին այլ բան չի մնում, քան ի սկզբանե պարտության դատապարտված իր պարտիան տանել մինչև վերջ։ Հույս ունենալով, որ մեկ էլ տեսար ինչ-որ բան ստացվեց։ Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ մեծ քաղաքականության մեջ նման բան տեղի չի ունենում, և Էրդողանի չմտածված, չհաշվարկված արկածախնդրության արդյունքները հենց սկզբից խղճուկ էին։

Սակայն ստեղծված իրավիճակում Թուրքիային մնում է միայն, ինչպես ասում են, հնարավորինս թանկ հանձնել սեփական դիրքերը։ Փորձել օգտագործել հնարավոր բոլոր միջոցները` գոնե մի փոքր քաղցրացնելու համար ակնհայտ պարտության դառնությունը։ Չէի ցանկանա աննրբանկատ երևալ, սակայն համեմատությունը կատաղած շան հետ, որը կփորձի ամենաթույլ օղակը գտնել և հենց այնտեղ ավելի ուժեղ կծել, ինքն իրեն է ծնվում։

Այդպիսի «թույլ օղակներ» ցանկության դեպքում թուրք քաղաքական գործիչները կարող են, իրենց կարծիքով, տասնյակներով գտնել։ Այս ցուցակի մեջ մտնում է նաև քրդական հարցը։ Նաև Ղրիմի հարցը։ Նաև` Կիպրոսի։ Սակայն առաջին հերթին նրանք կհիշեն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։

Ավելի ճիշտ, այդ մասին խոսակցություն արդեն եղել է։ Ժամանակից շուտ։ Դեռևս մինչև Բաքու այցելելը Թուրքիայի արտաքին գործերի  նախարար Չավուշօղլուն  տեղեկացրեց համաշխարհային հանրությանը, որ Թուրքիան, հավանաբար, կսկսի իր արտաքին քաղաքականության դոկտրինայի ակտիվացման գործընթացը։ Եվ դա  վերաբերում է Թուրքիայի օգնությանն իր ռազմավարական դաշնակից Ադրբեջանին հայերի կողմից, այսպես կոչված, «օկուպացված» տարածքները վերադարձնելու հարցին։

Թե որքանով այս ծառայությունը կարող է ոգևորել պաշտոնական Բաքվին, չգիտեմ։ Ենթադրում եմ, որ ներկա իրավիճակում, երբ Թուրքիան, պարզվում է` ամեն ինչում  մեղավոր է, այս ծառայությունը կարող է արջի ծառայություն դառնալ։ Կարծում եմ, որ Ադրբեջանը դա հիանալի գիտակցում է։

Մյուս կողմից, ինչպես ասում են, խոսքն արդեն հնչել է, և ԶԼՄ–ները (առաջին հերթին` ռուսական «Կոմերսանտը») արդեն քննարկում են Դավութօղլուի խոսքերը։ Որքա՞ն է հավանականությունը, որ պաշտոնական Բաքուն «կմտնի» իրադարձությունների նման զարգացման մեջ` հասկանալով, որ այս իրավիճակում  դառնում է Ռուսաստանի հակառակորդը։

Իրավիճակը մեկնաբանում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը.


–    Չեմ կարծում, որ ներկա իրավիճակում Ադրբեջանը կհամաձայնի Թուրքիայի հետ միասին դուրս գալ մի պետության դեմ, որը տարածաշրջանում Ռուսաստանի թերևս ամենամոտ դաշնակիցն է։ Գայթակղիչ կլիներ, իհարկե, օգտվել Անկարայի օգնությունից` հողերը վերադարձնելու հարցում։ Սակայն կասկած չկա, որ բավական է գործընթացը սկսվի, և Ռուսաստանն անմիջապես կմտնի գործընթացի մեջ, քանի որ պաշտոնական Մոսկվան բազմիցս ասել է այն մասին, որ անթույլատրելի է, որպեսզի ղարաբաղյան կարգավորման գործընթացում հանկարծ առանց պատճառի միջամտի որևէ երրորդ կողմ…


Այնպես որ ներկա իրավիճակում կարելի է ենթադրել միայն, որ Թուրքիան կփորձի լարվածություն սադրել հայ–ադրբեջանական սահմանին և Ղարաբաղի շփման գծում։ Ասենք, օրինակ, ինչպես դա եղավ այս տարեսկզբին, երբ Անկարան փորձեց շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից։

Թուրքիան Հայաստանի հետ առճակատման չի գնա, քանի որ հայ-թուրքական սահմանին ռազմական գործողություններ սկսելու պատճառ չկա։ Չմոռանանք, որ այդ սահմանը ռուսական զորքերը բավականին խստորեն պաշտպանում են, Արևմուտքն էլ չի հասկանա ու հավանություն չի տա։

Իսկ եթե խոսենք թուրքական բանակի անմիջական մասնակցության մասին, ապա միակ տարածքը, որի նկատմամբ պետք է պաշտոնական Երևանը ուշադիր լինի,  Նախիջևանի հետ սահմանն է։ Հենց այնտեղ Թուրքիան կարող է ակներև  սադրանքների գնալ` հեռուն գնացող նպատակներով։ Կոնկրետ` գժտեցնելու Մոսկվային և Բաքվին, ինչը ներկա իրավիճակում Անկարայի համար փրկություն կլիներ։ Սակայն չեմ կարծում, որ Բաքվում դա չեն գիտակցում…
 


Լրահոս
0