ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի իրականացրած հեռուստամարաթոնի` այս տարվա դրամահավաքի գլխավոր նպատակն է բնակարաններով ապահովել Արցախի 5 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին:
Հեռուստամարաթոնը մեկնարկել էր նոյեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 22:00-ին, շարունակվել մինչև առավոտյան ժամը 10:00-ն: Տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը հեռարձակվել է Հայաստանի Հանրային, «Արմենիա», «Շանթ», «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով և ինտերնետային կապով` www.himnadram.org և www.armeniafund.org կայքերի միջոցով:
2014 թվականի դրամահավաքի ժամանակ հանգանակվել էր ավելի քան 12 մլն դոլար: