00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայից Ռուսաստան` Հայաստանով

© Sputnik / Асатур ЕсаянцРейсовый автобус в Армению
Рейсовый автобус в Армению - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տուրօպերատոր. Թուրքիայի տարածքում գտնվող ՌԴ որոշ քաղաքացիներ խնդիրների են բախվում հայրենիք վերադառնալիս։ Նման իրավիճակ է ստեղծվել թուրքական ՌՕՈՒ կողմից կործանված ռուսական Սու–24 ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո։ Sputnik Արմենիան զրուցեց Երևան–Ստամբուլ ավտուբուսով վերադարձած քաղաքացիների հետ, որոնք հենց նոր էին ժամանել Երևան։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի– Sputnik. Ճամպրուկներ, հոգնած դեմքեր, իրարացնում… Ինչ–որ մեկը եկել է դիմավորելու եղբորը, մյուսը` ծնողներին, ոմանք պարզապես  ընկերներին։ Երևան–Ստամբուլ ավտոբուսը ճանապարհին է եղել շուրջ 35 ժամ, և ինչպես հայտարարում է ավտոբուսի վարորդ Ալին, բոլոր սահմաններն անցել է առանց արգելքների։ Վարորդի խոսքերը հաստատում են ավտոբուսից իջնող Հայաստանի քաղաքացիները։


«Մենք հանգիստ եկել ենք` առանց ուշացումների։ Երբ երեկ առավոտյան դուրս եկանք  Ստամբուլից, ոչ մի խնդիր չկար»,– տպավորություններն պատմեց ուղևորներից մեկը` Մարուսյա Պետրոսյանը։ Ոմանք հրաժարվում են պատասխանել մեր հարցերին և անմիջապես վազում են իրենց դիմավորող հարազատների մոտ, մյուսները լուռ նստում են տաքսի, մի քանիսն էլ վերցնում են ուղեբեռը։

© Sputnik / Асатур ЕсаянцՄարուսյա Պետրոսյան, ավտոբուսի ուղևոր
Маруся Петросян - пассажирка автобуса - Sputnik Արմենիա
Մարուսյա Պետրոսյան, ավտոբուսի ուղևոր


Հայաստանի զբոսաշրջային ընկերություններից մեկի մենեջերը նշում է, որ վերջին տվյալներով` Ռուսաստանի քաղաքացիները չեն կարողանում հայրենիք վերադառնալ Թուրքիայից և դիմում են զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներին` խնդրելով իրենց ուղարկել հարևան երկրներ այնտեղից, որպեսզի այնտեղից ուղևորվեն Ռուսաստան։ Ռուսաստան չեն կարողանում հասնել նաև բեռնատարները։

© Sputnik / Асатур ЕсаянцՀայաստան եկած ուղևորները
Пассажиры прибывшие в Армению - Sputnik Արմենիա
Հայաստան եկած ուղևորները


«Զբոսաշրջային գործակալությունները չեն ցանկանում իրենց վրա նման պատասխանատվություն վերցնել»,– ասում է մենեջերը` ավելացնելով, որ նույնը վերաբերում է բեռնափոխադրումներին։


Sputnik Արմենիա պորտալը կապվեց Թուրքիայում Ռուսաստանի ներկայացուցչի հետ` հետաքրքրվելով, թե բախվու՞մ են արդյոք խնդիրների հետ Ռուսաստանի քաղաքացիները Թուրքիայում` Սիրիայում կործանված Սու–24–ի պատճառով հարաբերությունների սառեցման ֆոնին։ «Ռուսաստանի քաղաքացիները ներկա պահին Թուրքիայից դուրս գալու հետ կապված խնդրով չեն դիմել։ Առայժմ նման բողոքներ կամ դիմումներ չկան»,– ասաց Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան աղբյուրը։ Այնուամենայնիվ, հայ զբոսաշրջային օպերատորը պնդում է, որ Թուրքիայում գտնվող ՌԴ քաղաքացիների շրջանում իրարանցում է նկատվում։

© Sputnik / Асатур ЕсаянцԴեպի Հայաստան երթուղի իրականացնող ավտոբուս
Рейсовый автобус в Армению - Sputnik Արմենիա
Դեպի Հայաստան երթուղի իրականացնող ավտոբուս


Ինչ վերաբերում է Հայաստան–Թուրքիա երթուղու դադարեցմանը, տուրօպերատորները հայտարարում են. «Նման բան չի լինի, և Երևանից հաջորդ ավտոբուսը դեպի Թուրքիա նախատեսված է շաբաթ օրը»։

Ավտոբուսի վարորդ Ալին փոխեց Երևան–Ստամբուլ ավտոբուսի դիմապակու ցուցանակը։ Նա կրկին կմեկնի Թուրքիա, ինչպես դա արել է բազմիցս։ Կրկին ու կրկին կանցնի նույն սահմանն ու կլսի ուղևորների անվերջանալի պատմություններն իրենց ուղևորությունների մասին։

Լրահոս
0