00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Ռուսաստանը կկանխի Սիրիայի տարածք մտնելու Թուրքիայի փորձերը

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առավելագույն գնահատականներով` ռուսական ռազմական ինքնաթիռը չէր կարող Թուրքիայի օդային տարածքում մնալ 9 վայրկյանից ավելի

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի– Sputnik. Սիրիայի օդային տարածքում թուրքական կործանիչի կողմից ռուսական Սու–24–ը կործանելուց հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մի շարք միջոցներ կձեռնարկի։ Այն մասին, թե ինչ գործողություններ կարող են հետևել, Sputnik Արմենիան հարցրել է Հասարակական–քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, փոխգնդապետ Վլադիմիր Եվսեևին։

Փորձագետը կասկածի տակ է առել թուրքական կողմի հայտարարության հավաստիությունը, թե ռուսական ռմբարկուի հետ իբր բանակցություններ են ընթացել, և նրան խնդրել են լքել Թուրքիայի օդային տարածքը։

 

«Առավելագույն գնահատականներով` ռուսական ինքնաթիռը չէր կարող Թուրքիայի օդային տարածքում մնալ 9 վայրկյանից ավելի»,– ասաց Եվսեևը։


Այսինքն, ըստ էության, ինքնաթիռը սահմանին «դիպել է թևով»։ Իսկ այդ ընթացքում անհնար էր տագնապով ինքնաթիռ բարձրացնել կամ դուրս բերել այն խոցման տարածության վրա։

СПУТНИК_Медведев ответил на вопрос о возможном запрете полетов из РФ в другие страны - Sputnik Արմենիա
Մեդվեդևը հանձնարարել է մի շարք միջոցներ մշակել` ի պատասխան Թուրքիայի ագրեսիայի
«Խոսքը բացառապես սադրանքի մասին է։ Պատահական չէ, որ հենց թուրքական ահաբեկչական կազմակերպությունն է կրակել ռուս օդաչուների վրա։ Ես մեծ հավանականությամբ կարող եմ ասել, որ թուրքական հատուկ ծառայությունները փորձել են որոշել ռուս օդաչուի կոորդինատները` նրան արմատականների ձեռքով սպանելու համար։ Ենթադրում եմ, որ դա գիտակցված սադրանք է, որը պետք է արժանի պատասխան ստանա»,– ասաց Վլադիմիր Եվսեևը։

Արդեն հայտարարվել է, որ որպես ժամանակավոր միջոց` Ռուսաստանը կօգտագործի C-300 զենիթային համալիրի նմանակը` «Մոսկվա» հրթիռային հածանավի «Ֆորտ» հակաօդային համակարգը։ Առաջիկայում C-400 զենիթահրթիռային համալիր կտեղակայվի։ ԶՀՀ գործողության շառավղում, որը կազմում է շուրջ 400 կմ, կմտնի Սիրիային սահմանակից թուրքական տարածքը։

«Եվ եթե թուրքական կողմը ոչ բարեկամական գործողություններ ձեռնարկի Սիրիայի տարածքում գտնվող ռուսական ինքնաթիռների վրա, օրինակ, «օդ–օդ» տեսակի հրթիռ արձակելով, մեծ է հավանականությունը, որ հրաման կտրվի ոչնչացնել Թուրքիայի օդային տարածքում գտնվող թուրքական ինքնաթիռները։ Դա պետք է հստակ հասկանան, և այստեղ չպետք է նյուանսներ լինեն»,– հայտարարեց փորձագետը։

Թուրքիայի օդային տարածքում զավթելու տեխնիկական հնարավորություն կա։ Եթե Անկարայի կողմից լինի նման սադրանքները կրկնելու փորձ, ապա F-16 ինքնաթիռը կարող է ուղղակի չհասցնել հեռանալ և կկործանվի թուրքական տարածքում։


«Վերջին ժամանակներն արձանագրվել է Հայաստանի օդային տարածքը թուրքական ուղղաթիռների կողմից խախտելու երկու դեպք։ Եթե թուրքական կողմը խախտի Հայաստանի օդային տարածքը և անօրինական կերպով ներխուժի Սիրիայի տարածք, Ռուսաստանը բոլոր հիմքերը կունենա միջազգային պայմանավորվածություններին համապատասխան` թուրքական ինքնաթիռներ կործանելու համար»,– ասաց Եվսեևը։


Բացի այդ, Սիրիայի տարածքում, հետախուզության տվյալներով, անցկացվում են թուրքական հատուկ նշանակության ջոկատի արշավներ։ «Նման արշավները կարող են բավական վտանգավոր լինել թուրք զինծառայողների համար»,– նշեց փորձագետը։


«Ակնհայտ է, որ թուրքական ղեկավարությունը հատել է կարմիր գիծը։ Իմ կարծիքով` Թուրքիայի հետ փոխզիջումն անհնար է դարձել։ Ռուսաստանը պատրաստ է կոշտ ձևով կանխել Սիրիայի տարածք մտնելու Թուրքիայի բոլոր փորձերը` ինչպես Սիրիայի քրդերին զսպելու համար, այնպես էլ թռիչքազերծ գոտի ստեղծելու պլանների իրագործման համար։ Սիրիայի օդային տարածքում ոչ մի թռիչքազերծ գոտի չի լինի։ Եթե թուրքական ավիացիան փորձի դա սահմանել, մենք պարզապես  կոչնչացնենք այն»,– փաստեց Եվսեևը։

Իհարկե, Թուրքիայի գործողությունների պատճառով Ռուսաստանը ստիպված է գնալ ավիահարվածների կրճատման։ Հարվածներ հասցնելը պաշտպանելու համար հարկ կլինի օգտագործել բավականաչափ ինքնաթիռներ. ավիացիան «Իսլամական պետության» և այլ արմատականների վրա աշխատելու փոխարեն ստիպված կլինի պաշտպանել ռուսական ռմբարկուների գործողությունները։

Брифинг Пресс-секретаря Президента Российской Федерации Дмитрия Пескова - Sputnik Արմենիա
Պեսկով. Կրեմլում չեն բացառում Թուրքիայի կողմից ահաբեկչական սպառնալիքը
«Դա վերաբերում է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, ԱՄՆ–ին։ Եթե նրանց կողմից որևէ ոչ բարեկամական գործողություն ձեռնարկվի, Ռուսաստանը համարժեք պատասխան կտա։ Այստեղ չպետք է լինեն նյուանսներ։ Եթե ՆԱՏՕ–ն աջակցում է ահաբեկչությանը հովանավորող պետությանը, ապա Ռուսաստանը ստիպված կլինի ՆԱՏՕ–ի դաշինքին վերաբերվել որպես մի կառույցի», որը կարող է թշնամական գործողություններ ձեռնարկել»,– նշեց փորձագետը։

Լրահոս
0